Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն օր՝ նոր վտանգ ու ձախորդություն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորության էական փոփոխություն է տեղի ունենում։ Իրերի նոր դրության պայմաններում Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում և հնարավորություն է ստանում ավելի մեծ թափով առաջ տանել իր պանթուրքական ծրագրերը։ Ճիշտ է՝ բազմաթիվ փորձագետներ գտնում են, թե նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը հնարավորություն ստացավ հակամարտության գոտում ամրապնդել իր դիրքերը և մասնավորաբար հասնել ռուս խաղաղապահների ներկայությանը, բայց արդեն իսկ տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը որոշ ժամանակ անց ամեն կերպ ձգտելու են հասնել նրան, որ խաղաղապահները դուրս գան։

Արդեն իսկ նման փորձեր կան։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ հենց թուրքական ռազմական ներկայությունը՝ թե՛ սպաների և թե՛ սպառազինությունների տեսքով, հնարավորություն տվեց, որպեսզի պատերազմում Ադրբեջանը հաջողության հասնի։ Եվ բնական է, որ պատերազմից հետո թուրքական ազդեցությունը Ադրբեջանի տարածքում ավելի է մեծանալու։ Պատահական չէ, որ արդեն իսկ խոսակցություններ կան Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հիմնման մասին։ Այսինքն՝ Ադրբեջանը աստիճանաբար կորցնում է իր սուբյեկտայնությունը և հայտնվում է Թուրքիայի ռազմական և քաղաքական վերահսկողության ներքո։

Դա, իհարկե, իրենց խնդիրն է: Սակայն հարցն այն է, որ Բաքուն կարող է Անկարայի համար դառնալ այն ցատկահարթակը, որտեղից թուրքական ազդեցությունը կարող է տարածվել այլ ուղղություններով։ Իսկ նախկին Խորհրդային Միության մաս կազմող Հարավային Կովկասում Թուրքիայի գերակայությունը չի կարող Հայաստանից բացի չանհանգստացնել առաջին հերթին Ռուսաստանին ու Իրանին, իսկ հետո նաև տարածաշրջանում շահեր ունեցող մյուս երկրներին, որոնց հետ ակտիվ աշխատելու կարիք կա։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը բավական մեծ տնտեսական ազդեցություն ունեն Վրաստանում, որն այդ հանգամանքից ելնելով՝ արտաքին քաղաքական կախվածության տակ է հայտնվել։ Այդպիսի վտանգ կա նաև Հայաստանի դեպքում, մանավանդ որ վերջերս Մովկվայում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի միջև կայացած հանդիպման արդյունքում որոշվեց, որ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության ուղիներն ապաշրջափակվում են։

Հայաստանի իշխանությունները շտապում են ճանապարհների ապաշրջափակումը համարել մեծ ձեռքբերում կամ հաջողություն, ավելին՝ Փաշինյանը դրա հետ հույսեր է կապում, թե ազատ հաղորդակցության առկայությունը հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը, բայց այդ խնդրի հետ կապված անորոշություններն ու պոտենցիալ սպառնալիքներն ավելի մեծ են։ Դեռ հարցի մյուս կողմն է, թե ինչու Փաշինյանը ստորագրեց նման հայտարարության տակ՝ առանց գերիների հարցը լուծելու: Այլ հարց է նաև այն հանգամանքը, թե ինչպես կարող է հազարավոր զոհերի, բազմաթիվ գերիների ու Արցախի մեծ մասի կորստի պատճառ դարձած իշխանությունը հրճվել նման անհեթեթ հեռանկարով: Այստեղ կան նաև խորքային խութեր: Առանց այն էլ Հայաստանը տնտեսապես ոչ բարվոք վիճակում է գտնվում, և թուրքական կապիտալը կարճ ժամանակ անց կարող է ներթափանցել՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ ծրագրերի անվան տակ, ու մեծ հաշվով քաղաքականություն պարտադրել, թուրքական կախվածության մեջ գցել։

Դրա համար հենց այս փուլից սկսած Հայաստանը պետք է փորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսական աջակցություն ստանա Ռուսաստանից, Արևմուտքից, Չինաստանից, Հնդկաստանից և արաբական այն երկրներից, որոնք անհանգստացած են Թուրքիայի դիրքերի ամրապնդումից։ Բացի այդ, շատ է խոսվում, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ հաղորդակցվելու հնարավորություն կստանա, բայց խնդիրն այն է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ հաղորդակցության ուղին կարող է արդյունավետ գործել։ Առավել ևս դա չի կարող անվտանգ լինել: Նույնիսկ խորհրդային տարիներին Նախիջևանով ու Ադրբեջանով երթևեկությունը ապահով չի եղել, ուր մնաց հիմա, երբ սահմանամերձ շրջանների բնակիչները ուղղակի գերի են ընկնում ադրբեջանցիների մոտ։ Իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող և Սյունիքով անցնող ճանապարհն արդյունավետորեն կարող է գործել, քանի որ այդ ճանապարհի վրա հսկողություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։

Փաստորեն Հայաստանը հաղորդակցության ուղիների առումով երաշխիքներ է ապահովում Ադրբեջանի համար, սակայն իրեն չի հաջողվել որևէ երաշխիք ստանալ ադրբեջանական կողմից։ Միով բանիվ՝ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ լուծել որևէ հայանպաստ հարց, ինչի համար էլ մեր հանրության մեծամասնությունը գտնում է, որ նա պետք է հեռանա, իսկ դրանից հետո նոր իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն կուտակված բազմաթիվ խնդիրներով։ Հակառակ դեպքում Փաշինյանի իշխանավարման ամեն մի նոր օրը նոր ձախորդություններ է բերում ու բերելու Հայաստանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի
Ամենադիտված