Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց արմատական փոփոխությունների կունենանք անդառնալի կորուստներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ պարզելու համար, թե հետագայում ինչի կարող է հանգեցնել դրամի արժեզրկումը և դոլարի թանկացումը։

Պարոն Ավետիսյան, թեև կենտրոնական բանկը հայտարարել է, որ գործառույթներ կիրականացնի շուկայում, սակայն դոլարը շարունակում է թանկանալ։ Արդյո՞ք դոլարի թանկացումը  գնաճի չի հանգեցնի։

— Նախ ասեմ, որ դոլարի թանկացումը կամ ազգային արժեքի արժեզրկումը արդեն իսկ երեք ամիս շարունակվում է և իրականում դրա հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է, որը մենք ունենք տնտեսական անկման ելքով և նաև այն բացասական երևույթները, որոնք տեղի են ունենում տնտեսության մեջ՝ ներդրումների կրճատում, հարկային մուտքերի կրճատումներ և տարբեր ոլորտներում անկման բարձր տեմպեր։ Իսկ ընդհանրապես տնտեսական ակտիվությունը նվազել է։ Եվ այս բոլորը չէր կարող  չհանգեցնել ազգային արժեքի արժեզրկման։ Ազգային արժեքի արժեզրկումն էլ իր հերթին բերում է ֆինանսական անկայունություն և սոցիալական բացասական հետևանքներ։ Այս շուկայական գնաճը, որը մենք հիմա տեսնում ենք առաջինը հենց ներմուծվող  ապրանքների և ներմուծվող բաղադրիչ ունեցող տեղական ապրանքների թանկացմանն է նպաստել։ Եթե դիտարկենք, թե ինչ է կատարվում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում, ապա կտեսնենք, որ մենք ունենք կայուն գնաճ։ Եվ այդ կայուն գնաճը շարունակվում է։ Գները բարձրացել են կենսապահովման  նվազագույն զամբյուղի գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով սկսած հացից, հացամթերք, մակարոնեղեն, կաթնամթերք, պարենային այլ ապրանքներ այդ թվում նաև՝ ձեթը, կարագը, ձուն և այլն։  Երկրորդը  թանկացել է վառելիքը՝ ավելացնելով տրանսպորտային միջոցների  ծախսը, մասնավորապես վերջին երեք ամիսների ընթացքում ունենք 10-12%  գազի գնաճի բարձրացում, ունենք բենզինի, դիզվառելիքի թանկացում։ Այս բոլոր թանկացումները էապես ազդելու են նաև մարդկանց իրական եկամուտների վրա, որովհետև գնաճը  հատկապես առաջնային մթերքների գնաճը նվազեցնում է մարդկանց եկամուտները։ Չմոռանանք նաև, որ մարդկանց եկամուտները նվազել են նաև 2020 թվականի  տեղի ունեցած տնտեսական զարգացումներով։ Մարդիկ կորցրել են իրենց աշխատավարձի մի մասը, կորցրել են իրենց փոքր  բիզնեսի եկամուտների մի մասը և նաև շատերը կորցրել են իրենց աշխատանքը հատկապես ծառայությունների ոլորտում, զբոսաշրջության ոլորտում, սննդի ապահովման ոլորտում և բնականաբար այդ ամենին գումարվեց նաև այս վերջին երեք ամիսների գնաճը։ Այս ամենը սոցիալական ճգնաժամը խորացնող գործոններ են, առանց այն էլ մենք մեր երկրում ունենք 25%-ի չափով աշխատող աղքատներ, որոնց թիվը 2020 թվականին ավելացել է և հիմա էլ նաև, գնաճով պայմանավորված, փաստացի, նույնիսկ աշխատող մարդիկ կամ ընտանեկան փոքր բիզնեսով զբաղվող մարդիկ  նույնիսկ կարող են դառնալ աղքատ, որովհետև իրենց եկամուտները նվազում են և՛ անվանական, և՛ իրական եկամուտները։ Անվանականը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, իսկ իրականը նաև գնաճով պայմանավորված։ Սա փաստ է, որը չեն ուզում հասկանալ իրենց քաղաքական շահից ելնելով, որովհետև եթե հետևենք իշխանության հայտարարություններին կտեսնենք, մանիպուլատիվ ինչ-որ գնահատումներ և թվեր որոնք իրականում այլ են։  Եվ այդ բոլոր գործոնները նպաստում են նաև ծայրահեղ աղքատության աճի։

- Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը:

— Դրամի արժեզրկման հիմնական պատճառը տնտեսական անկումն է, քանի որ մեր տնտեսությունը 2020 թվականին էական անկում է գրանցել և այդ անկումը չէր կարող չնպաստել դրամի արժեզրկման։ Հաջորդ պատճառը այն է, որ ավելացել է ՀՀ արտաքին  պարտքը, որովհետև հարկային եկամուտները նվազել են, իսկ սոցիալական ծախսերը ավելացել են  ևվ կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված ինչպես նաև ապաշնորհ կառավարման պատճառով։ Քանի որ COVID-19-ի հետևանքները հաղթահարելու փոխարեն նորից տրվել ենք պոպուլիզմին և ակնհայտորեն ունեցել ենք ծրագրեր, որոնք չեն ունեցել թիրախավորված և նպատակադրված արդյունքներ։ Այսինքն պետական բյուջեից ունեցել ենք անարդյունավետ ծախս և որոշ դեպքերում նույնիսկ փոշիացում։ Հարկային եկամուտները նվազել են, որովհետև ապաշնորհ կառավարման արդյունքում՝ 2020 թվականը ամբողջությամբ գտնվեց սահմանափակումների մեջ, ինչը հյուծեց մեր տնտեսությունը և հատկապես տնտեսության զարգացման կարևորագույն ոլորտների վրա անդրադարձավ։ Եվ 20%-ի չափով նաև կրճատվել է մեր արտահանումը  իսկ արտահանումից ակնկալվում է արտարժույթի մուտք երկիր։ Այսինքն, երբ որ մարդիկ տեսնում են, որ թուլանում է տնտեսությունը, և կրճատվում են իրենց եկամուտները  մարդիկ սկսում են սահմանափակել իրենց սպառումը և փորձում են արագ ազատվել արժեզրկվող արժույթից և իրենց խնայողությունները, այդ թվուն նաև բանկային ավանդները սկսեցին փոխել արտարժույթով՝ դոլարով, եվրոյով և այլն։ Հայաստանում այդպիսի վարքագիծ եղավ տնտեսվարողների մոտ և իրականում նաև նվազեցին օտարերկրա ներդրումները։ Եվ այդ դրամական փոխանցումների կրճատումը նաև ազդեց դրամի վրա։ Նաև դիտարկվում է կապիտալի փախուստներ երկրից, ֆինանսական միջոցների արտահոսքը,  ըստ էության, մեծացել է։ Այսինքն նախ այն, որ մարդիկ իրենց դրամը վերածեցին դոլարի, ինչը նպաստեց դոլարիզացիայի բարձրացման, և հետո այդ դոլարները արտահանվեցին երկրից՝ առաջացնելով, փաստացի, դոլարային պաշարների նվազման։ Այս պարագայում, այո, կենտրոնական բանկը դիմեց խիստ միջոցների և հիմա էլ շարունակում է, բայց դրանց էֆեկտը կարճաժամկետ է։ Ի՞նչ արեց կենտրոնական բանկը․․․բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն այն տոկոսադրույքը, որով կենտրոնական բանկը դրամային վարկեր է տրամադրում  առևտրային բանկերին, ինչը կբերի տնտեսական սահմանափակման, այսինքն կթանկանա վարկային ռեսուրսը և դրա թանկացումը կբերի ներդրումների հետաձգման և վերանայման։ Կենտրոնական բանկը նաև ինտերվենցիաներ է արել, այսինքն շուկայում վաճառում է դոլար և լրացնում այդ պակասուրդը և վաճառում է շուկայականից ավելի ցածր, որ կայունացնի շուկան։ Սա, ըստ էության, տեսական ծախս է հանրային ռեսուրսը ծախում ենք, որ փոխարժեքի կայունություն ունենանք։ Բայց կենտրոնական բանկի այս մոտեցումը ունի կարճաժամկետ ազդեցություն, իսկ այն գործոնները որոնք բերում են արժեզրկման կարճաժամկետ չեն։ Այս պարագայում նույնն է, որ թոքաբորբով հիվանդին փորձեք ջերմիջեցնող դեղերով բուժել։  Մոտ ապագայում, եթե մենք ականատես չլինենք արմատական փոփոխությունների տնտեսական քաղաքականության, արժույթային քաղաքականության, ֆինանսական բոլոր ուղղություններով նաև հանրային կյանքի մնացած ուղղություններով  ապա անխուսափելիորեն մենք ունենալու ենք արդեն  անդառնալի կորուստներ և սոցիալական ցուցանիշներով՝ աղքատություն, ծայրահեղ աղքատություն, գործազրկություն, և նաև տնտեսական ցուցանիշներով հատկապես ՀՆԱ-ի կրճատում, ներդրումների կրճատում և նաև ֆինանսական անկայունություն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

 

Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»
Ամենադիտված