Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քամուն տված տնտեսություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ունենք մի իրողություն, որ Հայաստանում տնտեսական անկումը խորանում է, առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ, ազգային արժույթը՝ դրամը արժեզրկվել։ Մենք ամսեամիս ավելի ենք ընկղմվում տնտեսական ճգնաժամի մեջ, որի հետևանքով երկու-երեք տարի առաջ լավ կյանքի սպասումներով հեղաշրջում իրականացրած մարդկանց սոցիալական վիճակի վատթարանում է։ Տեղի են ունենում գործընթացներ, որոնք փաստում են տնտեսության այս վիճակի և մարդկանց տագնապների մասին։ Դրանցից մեկը ֆիզիկական անձանց կողմից գումարների դուրս բերումն է երկրից։ Տեղին է փաստել, որ ԿԲ հրապարակման համաձայն, անցած տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն Հայաստանում ներդրումները չեն ավելացել, այլև 12,9 մլն դոլար ներդրողները դուրս են բերել Հայաստանից, հակառակ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի՝ միլիարդավոր դոլարների ներդրումների մասին ցնորամիտ հայտարարությունների։ Եվ ահա, իրենց գումարները սկսել են զանգվածաբար դուրս բերել երկրից նաև Հայաստանի բնակիչները։

Ըստ այդմ՝ ԿԲ տվյալների համաձայն, անցած տարվա նոյեմբերին Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է արձանագրվել՝ ավելի շատ գումար մասնավոր փոխանցումների տեսքով դուրս է եկել Հայաստանից՝ 167 մլն դոլար, քան մուտք գործել՝ 152 մլն դոլար։ Զուտ ներհոսքը բացասական է՝ 15 մլն դոլար։ Ի՞նչ է սա նշանակում։ Մարդիկ վստահություն չունեն ոչ միայն ապագայի, այլև ներկայի հանդեպ։ Հայաստանը անվտանգության ապահովման խնդրի է բախվել, ինչը չի եղել մեր անկախության ամբողջ ժամանակահատվածում։ Եթե այսօր գումարներն են փոխանցում Հայաստանից արտերկիր իրենց հարազատներին կամ իրենց անունով դրսում բացված բանկային հաշիվներին, ապա վաղը, երբ բացվեն սահմանները, իրենք զանգվածաբար լքելու են Հայաստանը։ Նման աղետալի վիճակն անգամ 90-ականների հետ համեմատելի չի։

Եթե անդրադառնանք դրամի արժեզրկմանը, նշենք, որ դրան նպաստել է նաև զբոսաշրջիկների բացակայությունը, արտահանման անկումը, մեր նյութական ահռելի կորուստները արցախյան պատերազմում։ ԿԲ-ն փորձում է թույլ չտալ դրամի փոխարժեքի կտրուկ անկում։ Սակայն այլ ճանապարհ, բացի մեր միջազգային պահուստները «մաշեցնելը» այն չունի։ Տարեսկզբի համեմատ մեր միջազգային պահուսները նվազել են շուրջ 400 մլն դոլարով։ Այսինքն, այդ չափով արտարժույթ ԿԲ շուկա է մտցրել, որպեսզի կանխի դրամի արժեզրկումը։ Տարեսկզբին, 2020 թ․-ի հունվարի 31-ի դրությամբ մեր միջազգային պահուստները 2 մլրդ 671 մլն դոլար էին։ Որոշակի փոփոխություններով այս ցուցանիշը պահպանվում էր մինչև օգոստոս ամիսը։ Սակայն սեպտեմբերից սկսվեց շուկայում արտարժույթային խոշոր ներարակումները, ինչի հետևանքով նոյեմբերի 30-ի դրությամբ մեր միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 277 մլն դոլար։ Տեսնենք, թե այս ներարկումները ի՞նչ արդյունք են տվել և դրամի փոխարժեքն ինչպե՞ս է փոխվել այդ նույն ժամանակահատվածում։ Ներկա պահին, ըստ ԿԲ-ի, դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ արդեն 523 դրամ է։ Երեք ամսում դրամն արժեզկվել է 7-8 տոկոսով։

Կարելի է ենթադրել միայն, թե դրամի ի՞նչ թռիչքային արժեզրկում կունենայինք, եթե չլիներ ԿԲ նման մեծածավալ միջամտությունը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ եթե տնտեսությունը շարունակի ներկայիս անկումը, ապա արտարժույթի ներարկումները և մեր միջազգային պահուստների նման տեմպերով մաշեցնելը վիճակը չի փրկի։ Բոլոր այն ճգնաժամային երևույթները, որ տեղի են ունենում մեզանում, կշարունակվեն և կխորանան։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ
Ամենադիտված