Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եր­կար մնա­լու շանս ուղ­ղա­կի չու­նեն, բայց «ժա­մա­նա­կի վրա» են խա­ղում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այդպես էլ ուշքի չի գալիս։ Պարտության արդյունքում ունեցանք մարդկային, տարածքային և նյութական այնպիսի աննախադեպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կտան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ավելացմանը զուգահեռ։ Տպավորություն է, որ դիվանագիտական հարթակում Հայաստանը որևէ ինքնուրույն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրվում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։ Տեղի ունեցածը նրանց համար դեռևս կարծես «մղձավանջային երազ» է թվում։ Ընդհանուր առմամբ, հուսահատությունը մեծ չափերի է հասել։

Ապագայի նկատմամբ հույսները կորցրած՝ շատերն անգամ մտածում են երկրից արտագաղթելու մասին։ Սրան գումարած՝ պետությունն այսօր կառավարման ճգնաժամի մեջ է։ Պետական ինստիտուտներն ի վիճակի չեն պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցող գործընթացներին։ Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ նման խոշոր ձախողումից ու պարտությունից հետո իշխանությունները հեռանում են։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որևէ իշխանության որդեգրած քաղաքական կուրսն իրականություն չի դառնում, հաճախ այդ կառավարությունը կամավոր թողնում է ասպարեզը և հեռանում՝ իշխանության ղեկին իր մնալը համարելով աննպատակահարմար։ Հիշարժան է, որ, օրինակ՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչներից Շառլ դը Գոլն իր քաղաքական գործունեությունն ավարտեց 1969 թվականին, երբ Սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց։

Դրանից հետո դը Գոլը առանց վարանելու հրաժարական տալու որոշում ընդունեց ու ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից։ Սակայն զարմանալի է, որ մեր իշխանությունները տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո դեռևս սին հույսեր են փայփայում, թե իրենք կարող են մնալ իշխանության։ Մի՞թե իշխանությունն այնքան քաղցր է, որ նրանք այդքան իրականությունից կտրվել են ու չեն հասկանում, որ, միևնույն է, կարճ ժամանակ անց հեռանալու են։ Հրաժարականը կա՛մ կարող է լինել կամավոր, կա՛մ էլ հանրային ճնշման արդյունք։ Արդեն իսկ հանրության մի ստվար հատվածը կառավարության հրաժարականն ուղղակի անհրաժեշտություն է համարում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը։ Վերջինս փորձում է կառավարման համակարգում փոփոխությունների իմիտացիա ստեղծել։ Դրա համար էլ ձեռնամուխ է եղել արագ կադրային նշանակումների։

Բայց այդ նշանակումները հիմնականում անհասկանալի են ու ոչ կշռադատված։ Եթե ողջ պետական համակարգը կոլապսի մեջ է, ապա մի քանի դեկորատիվ փոփոխությունները որևէ նշանակություն ունենալ չեն կարող։ Մյուս կողմից էլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու նպատակով փորձում է հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղել ու սևեռել կեղծ օրակարգերի վրա։ Այդ նպատակով էլ նա փորձում է հանրային օրակարգ ներմուծել արտահերթ ընտրությունների գաղափարը։ Իսկ դրան զուգահեռ իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դաշտ կեղծ ուժերի ներմուծման գործընթացին։ Հենց այդ ուժերին պետք է վերապահված լինի իրական ընդդիմության դեմ պայքարելու և իշխանությունների գործելակերպն ինչ-որ կերպ արդարացնելու գործը։

Իսկ իր խայտառակ ձախողումները արդարացնելու ու աթոռին ամուր կառչած մնալու փափագի շրջանակներում Փաշինյանը ձեռնամուխ է եղել մեղավորների փնտրտուքին ու այդ շրջանակում ներքաղաքական ատելության բորբոքմանը։ Բայց, հանրության գերակշիռ մեծամասնության համար հստակ է, որ ինչքան էլ փորձի մեղքը բարդել ուրիշների վրա, ինքն է մնում իրավիճակի գլխավոր պատասխանատուն։ Գոնե ներկայիս իրադրության պայմաններում իշխանությունները պետք է առաջնորդվեն լայնախոհությամբ և հասկանան, որ երկար մնալու շանս ուղղակի չունեն, իսկ ինչքան երկարաձգեն իրենց իշխանությունը, այնքան պետությունը տուժելու է։ Դա է վկայում ոչ միայն պատերազմն ու հետպատերազմական ողջ այս ժամանակաշրջանը, այլև 2018 թվականի մայիսից հետո ընկած ողջ հատվածը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի
Ամենադիտված