Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթուլատրելի է. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:

Տիկին Թովմասյան, Դրմբոն համայնքի բնակիչները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով հնարավորություն տալ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածից օգտվել:

Դուք, լինելով Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր, ինչ տեղեկություն ունեք, ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ հնարավորություններ կան` Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկման մասով:

– Անկեղծ ասեմ` ինձ շատ ոգեւորեց արցախցիների այդ քայլը, քանի որ մարդիկ, հետեւելով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը, պահանջում են Արցախի ապաշրջափակում: Եթե մենք պատերազմից հետո խոսում ենք շրջափակումը վերացնելու, ազատ տնտեսական հարաբերությունների հնարավորությունների մասին, ուրեմն պետք է Արցախը եւս շրջափակումից դուրս գա ու չմնա միայն Լաչինի նեղլիկ միջանցքի հույսին:

Ասեմ, որ Վարդենիսում եւ հարակից համայնքներում, Ճամբարակում, Մարտունիում կան բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են Արցախում ինչպես հանքարդյունաբերության (այդ թվում եւ Դրմբոնում գտնվող հանքավայրի), այնպես էլ շինարարության ոլորտում եւ հիմա ստիպված են լինում իրենց աշխատանքի վայրը հասնելու համար նախկին մոտ 80 կմ ճանապարհի փոխարեն կտրել մի քանի հարյուր կիլոմետր` Գորիսի-Լաչին հատվածքով Արցախ հասնելու համար:

Շատերն են ինձ ասում` ի՞նչ անենք տիկին Թովմասյան, մե՞նք էլ դնենք ուրիշ ճանապարհներ փակենք, որ մեր ձայնը լսեն: Ես խնդրել եմ իմ հայրենակիցներին` կտրուկ քայլերի չդիմել, սպասել, քանի որ ինքս հարցը քննարկել եմ ամենաբարձր մակարդակով եւ սպասում եմ արձագանքների:

– Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր կլինի գործարկել Արցախի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը:

– Անձամբ ես ընթերցելով հրադադարի ու մեր հայրենիքի մի մասը խաղաղ պայմաններում Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը՝ մարդկային ողբերգություն եմ ապրել ու չեմ հավատացել, որ այլեւս հնարավոր կլինի ինչ որ բան փոխել: Բայց երբ նոյեմբերի 10-ից հետո հանդիպեցի ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անխտիր բոլորի մոտ բարձրաձայնել եմ Քարվաճառի ավտոճանապարհի գործարկման օրհասական անհրաժեշտությունը:

Ու պնդել եմ, որ եթե կա թեկուզ մի կետ, որից մենք կարող ենք օգտվել ու ապաշրջափակել Արցախը, պարտավոր ենք դրա մասով անհապաղ սկսել երկխոսություն երկկողմ, եռակողմ ձեւաչափով:

Այդ ավտոճանապարհը պետք է գործի թեկուզ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Նրանց դերը Արցախի անվտանգության ու Արցախ մեկնողների անվտանգության երաշխավորման հարցում խիստ կարեւոր է:

Ամբողջական հարցազրույցը՝  օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին
Ամենադիտված