Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական շահարկումներ․ Լենան տրորեց «կարմիր գիծը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապացուցման կարիք չկա, քանզի յուրաքանչյուրի համար պարզ է, որ այս իշխանությունը հետևողականորեն վարկաբեկում է ՀՀ անվտանգության կարևորագույն կառույցը՝ բանակը, այս ամենը մեկ անգամ ևս փաստվեց Լենա Նազարյանի վերջին հարցազրույցում։ Ի՞նչ էր նրա ասածը։ Եթե համառոտ, ապա՝ «պետք է հաշտվենք պարտության հետ», «շարունակենք ապրել խայտառակված ու ստորացված»։ Սա մատուցվում էր «18 տարեկան երեխաների» կյանքն իբր փրկելու ցինիկ երեսպաշտությամբ՝ իրագործելով բանակին և զինվորին հակադրելու հակապետական քաղաքական գիծը։ Վերոնշյալ անձը գուցե մոռացել է, որ իր «թավշյա» ղեկավարն էր այդ երեխաներին տանում ստույգ մահվան՝ թույլ տալով պատերազմի սանձազերծում, հրաժարվելով ՀԱՊԿ-ի աջակցությունից, ապա՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներից՝ բազմաթիվ այլ քայլերով ուղղորդելով մեզ դեպի պարտություն։

Փաստ է այն, որ բանակը զինվորներն ու սպաներն են։ Զինվորների գերակշռող մասը ժամկետային ծառայողներն են՝ 18-20 տարեկանները։ Պայմանագրային զինվորները ավելի փոքր մասն են կազմում։ Նկատի ունենալով ՀՀ աշխարհաքաղաքաղաքական կացությունը՝ անհնար է միայն պայմանագրային զինվորներով մեր անվտանգությունն ապահովել։ Գուցե նրանց վարձատրությունը կարելի է բարձրացնել և ծառայողների թիվն ավելացնել, բայց ամբողջությամբ նրանք չեն կարող փոխարինել ժամկետային զինծառայողներին։ Ուստի, ծնողների զգացումների շահարկմամբ, ցանկացած փորձ ժամկետային զինծառայության մասնակի վերացման կամ փոխարինման մասին պետք է արմատապես կասեցվի։ Ավելին, պետք է բացառել ժամկետային զինծառայությունից խուսափելու բոլոր հնարավորությունները, որ այսօր կան։ Զինծառայությունից ազատվելու միակ պատճառը պետք է լինի առողջականը՝ ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունը։ Կրթությունը արտասահմանում շարունակելու, բուհն ավարտելու, արտերկրից գալով և գումար վճարելով կամ որևէ այլ նմանատիպ պատճառով զորակոչից խուսափելը պետք է բացառվի։ Տարեկետումներն էլ պետք է լինեն առավելագույն կես կամ մեկ տարով, տվյալ ուսումնական հաստատությունը կամ ուսուցման տվյալ տարին ավարտելու նպատակով, որպեսզի բուհական կամ այլ ուսուցումը չդառնա զինծառայությունից խուսափելու «օրինական» ճանապարհ։ Բացառիկ դեպքերում միայն, որևէ ոլորտում աշխարհահռչակ անձի զինծառայության հարցը պետք է լուծվի կառավարության որոշմամբ։

Մյուս կարևոր դրույթն այն է, որ հարկ է դադարել 18-20 տարեկաններին որպես երեխա դիտարկելը։ Նրանք անցած պատերազմում հերոսության և սխրանքի բազմաթիվ օրինակներ են ցուցաբերել։ Զինծառայությունը այդ տղաներին պետք է դարձնի տղամարդ և զինվոր, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել իրենց երկիրը, ժողովրդին և հարազատներին։ Բանակի պարտավորությունն է առավելագույնս մարտունակ և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետող զինվորներ պատրաստել, որպեսզի նրանք բարձր արդյունավետությամբ կատարեն իրենց մարտական առաջադրանքը, և չզոհվեն վատ պատրաստվածության կամ վատ ղեկավարման հետևանքով։ Ինչ մնում է բանակը և զինվորին հակադրելու իշխանական տիկնոջ և նրա նմանների բարբաջանքներին, ապա հարկ է իմանալ մի քանի պարզ ճշմարտություններ։ Բանակը ստեղծվում է երկրի անվտանգությունն ապահովելու համար, այն բաղկացած է հիմնականում զինվորներից։ Եթե զինվոր պետք է դառնան ոչ թե երկրի անվտանգությունը պաշտպանելու, այլ ասենք՝ լավ սնվելու կամ «երեխա» մնալու համար, ապա ավելի լավ է այդ երեխաները մնան տանը։ Որքան էլ ցավալի է, բայց պատերազմում նաև զոհվում են և յուրաքանչյուր զոհ մեզանից մեկի որդին է, եղբայրը կամ հարազատը։ Սակայն այդ պատճառով ասել, թե մենք չպետք է փորձենք հզորացնել մեր բանակը և անհրաժեշտության դեպքում վերականգնել մեր հայրենիքի կորուստները, նշանակում է բանակի դերը հավասարեցնել զրոյի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին
Ամենադիտված