Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գա­ճաճ­նե­րի» հետ քա­ղա­քա­կան առև­տուր անե­լու նուրբ ար­վես­տը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող կուսակցությունների տեսակարար կշիռը համաշխարհային միջին ցուցանիշից բավականին բարձր է: 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը նորմալ քաղաքական երևույթ չէ նման փոքր երկրի համար: Բայց, դե, հայերս սիրում ենք ամեն ինչից շատը, ինչպես սիրում ենք ասել` շատ լինի, քիչ չլինի: Ինչ խոսք, Հայաստանը ժողովրդավարական երկիր ենք հռչակել, հետևաբար, չի արգելվում կուսակցություն հիմնելը, քաղաքականությամբ զբաղվելը և, դիցուք, իշխանության համար պայքարելը: Սակայն այնպես չէ, որ քաղաքական ամենակարևոր գործընթաց համարվող ընտրություններին 80, 90 կամ 103 կուսակցություն է մասնակցում: Ոչ, իհարկե: Վերջին տարիներին միջինը 10 կուսակցություն և դաշինք է մասնակցել ընտրություններին, իսկ դաշինքներում ներգրավված են եղել մի քանի փոքր ուժեր: Այսինքն, եթե նույնիսկ խտացնենք գույները, ապա կստացվի, որ քաղաքական գործընթացներին ակտիվ է լինում 10-15 մեծ ու փոքր կուսակցություն: Իսկ ի՞նչ են անում մյուսները:

Սա, թերևս, այն հարցերից մեկն է, որն ինձ կոնկրետ հետաքրքրել է միշտ: Մտածում ես` եթե ստեղծվել է կուսակցություն, գրանցում է ստացել, որպեսզի մնա թղթի վրա, ապա ինչո՞ւ է ստեղծվել: Եթե նպատակը թղթի վրա չմնալն է եղել, ապա ինչո՞ւ մի քանի համապետական ընտրություններ անընդմեջ չի մասնակցել որևէ ընտրության: Օրինակ՝ չգիտեմ էլ որ երկրում նման բան կա, բայց վստահ գիտեմ, որ Հայաստանում կա: Խոսքը փոքր կուսակցությունը քաղաքական առևտրի գործիք դարձնելուն է վերաբերում: Նկատե՞լ եք՝ գրեթե միշտ, ինչ-որ կարևոր գործընթացներից առաջ օրվա իշխանությունները հայտարարում են քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Իբր հարցը քննարկում են քաղաքական ուժերի հետ, որ հետո ասեն, թե բա, բոլոր ուժերի կամ դրանց մի մասի հետ կոնսենսուս կար:

Ու սկսվում է թերևս ամենազավեշտալին` իշխանություն կրողը` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, հանդիպում է որևէ գրանցված կուսակցության իբր ղեկավարի հետ, որին հանրությունը որևէ քաղաքական գործընթացում կամ չի տեսել, կամ տեսել է 1015 տարի առաջ նույն կարգավիճակով: Լուրջ դեմքով քննարկում են, ենթադրենք, սահմանադրական հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցեր: Բայց խնդիրն այն է, որ, դիցուք, Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին ընդհանրապես հետաքրքիր չէ այդ անհայտ մարդու կամ կուսակցության կարծիքը, ու առանց այդ կուսակցության էլ իշխանությունը կարող է անցկացնել այդ ընտրությունները, սակայն արտաքին փաթեթավորումն է կարևոր:

Դե, բնականաբար, փոքր կուսակցության ղեկավարը (ի դեպ, որպես կանոն, բացի իրենից ու իր ընտանիքի անդամներից կամ մի քանի ընկերներից, ուրիշ մարդ չկա այդ կուսակցությունում) անպայմանորեն շոուին մասնակցելու համար շնորհակալության կարժանանա: Սա քաղաքական առևտրի օրինակներից մեկն է, այն սկսելու փուլն է, դրսևորումներն են տարբեր: Հայաստանում առաջիկայում, ըստ ամենայնի, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թեպետ ընդդիմությունը մերժեց արտահերթ ընտրությունների գնալ այն պայմաններում, երբ երկրի ղեկավար շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքական լուրջ ուժերի մեծ մասը, այդ թվում՝ ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը, պնդում են, որ պետք է նոր ընտրություններ լինեն, բայց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Ավելին, քաղաքական կշիռ ունեցող կուսակցությունները նախապես հայտարարեցին, որ Փաշինյանի հետ քննարկելու օրակարգ չկա ընդհանրապես:

Ավելի ճիշտ՝ միակ օրակարգը նրա հեռացումն է: Ու այստեղ օգնության են գալիս թղթի վրայի, կամ, ինչպես ընդունված է ասել, մարդկուսակցությունները: Նիկոլ Փաշինյանը հիմա հանդիպում է նրանց ղեկավարների հետ (մինչ այդ էլ Արարատ Միրզոյանն էր հանդիպել): Հետաքրքիր է, որ այդ կուսակցությունների մեծ մասը կամ ընտրություններին երբևէ չի մասնակցել, կամ եթե մասնակցել են, ապա չնչին քվեներ են ստացել: Կան նաև այնպիսիք, որ նոր են ստեղծվել, բնականաբար, նման գործընթացներում իշխանությանը օգնելու համար: Սցենարը շատ պարզ է` Փաշինյանը կավարտի հանդիպումները թվով 10-15 մարդկուսակցությունների հետ, որից հետո հպարտ ու «դուխով» կհայտարարի, թե բա, գիտեք, արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական կոնսենսուս կա, հետո ինչ, որ ընդդիմադիր այլ ուժեր իմ վարչապետությամբ չեն ուզում նոր ընտրություններ, նույն հաջողությամբ ուրիշ ուժեր ուզում են, կլինի՞ անտեսենք այն ուժերի պահանջը:

Այս իրավիճակը նման է նրան, որ Փաշինյանն ասում էր՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ժողովրդի մի մասը ուզում է մնամ, ո՞նց իմանամ՝ շատերն ուզում են գնա՞մ, թե հակառակը: Ինչևէ... Իշխանությունների կողմից, որպես կանոն, քաղաքական գործընթացներում այսպիսի կուսակցությունների ներգրավվածությունը առատորեն վարձատրվում է, օրինակ` դրանց ղեկավարին պատգամավորական մանդատ տալու տեսքով: Ու բոլորովին կապ չունի, որ գործընթացը սկզբից մինչև վերջ ֆեյք բնույթ ունի: Ինչպես գիտենք, նաև տեսել ենք բազմիցս, մարդիկ կան, որ ամեն ինչ կյանքում կարող են փոխել մի «փափուկ պաշտոնի» կամ մի քիչ ավելի տաքուկ ու փափուկ աթոռի հետ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի
Ամենադիտված