Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ թե վե­րա­կանգ­նել այն, ինչ բաց ենք թո­ղել, այլ աշ­խա­տել ապա­գա­յի ուղ­ղու­թյամբ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի օրերին և հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Հենց այս համատեքստում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ տրվում է անօդաչու թռչող սարքերի «Արմաթն օդում» կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ Ընդ որում, սա «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշում է՝ 2020 թվականը բավականին բարդ տարի էր բոլորիս համար։ «Մեր երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցավ համաճարակը։

Երկրորդ հարվածը հուլիսին էր՝ Կարեն Վարդանյանի վաղաժամ մահը, ինչը շատ ծանր հարված էր մեր ամբողջ համայնքի համար։ Երրորդը պատերազմն էր։ ԱՏՁՄ-ն փորձում է առաջ նայել, ապագայի մասին մտածել։ «Արմաթի» հիմնական գաղափարն է եղել կրթել և պատրաստել մասնագետներ, որոնք ունեն ունակություններ ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման մեջ։ Այդ ուղղությունները զարգացնելով՝ պետք է կարողանանք ավելի ընդլայնել մեր ՏՏ և առաջատար տեխնոլոգիաների ոլորտը և ազդեցություն ունենանք նաև մեր երկրի զարգացման վրա։ 2015 թվականին ունեինք 67 «Արմաթ» լաբորատորիա, որոնք գտնվում էին դպրոցներում։ Ցանկանում էինք, որ լաբորատորիաները լինեին ոչ միայն Երևանում և քաղաքներում, այլ յուրաքանչյուր համայնքում դպրոցի շրջանակներում։

Нет описания.

Այժմ ունենք 565 լաբորատորիա։ Թիվը 2020-ին նվազեց 2019 թվականի համեմատ։ Ինչի՞ հետ է սա կապված։ Մեր ծրագիրը նաև ներառում էր Արցախի շրջանները։ Պատերազմի հետևանքով լաբորատորիաներ փակվեցին։ Մեր նպատակն այն է, որ մինչև 2022 թվականի վերջը Հայաստանի ամբողջ տարածքում յուրաքանչյուր համայնքում լինեն լաբորատորիաներ։ Արդեն իսկ այդ ուղղությամբ տարվում են որոշակի աշխատանքներ։ Ակնկալում ենք, որ այս նպատակին հասնելու հարցում կնպաստի պետության հետ մեր համագործակցությունը։ Վերջին երեք տարվա ընթացքում եղել է մեր սաների թվի կտրուկ աճ։ Տարեկան ունենում ենք 1200 շրջանավարտ»,-նշում է Քասարջյանը։ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն իր հերթին ընդգծում է՝ «Արմաթ» ծրագրի բաղադրիչներից մեկն անօդաչու թռչող սարքերի զարգացման ուղղությունն է։

«Այս ուղղությամբ առաջին քայլերն արել ենք 2013 թվականին։ 2013 և 2016 թվականներին իրականացրել ենք ԱԹՍ-երի մրցույթներ և այդ թվականներից նախատեսված է եղել կրթական աշխատանոցների ներդրումը։ Շուրջ 4 տարուց ավելի դիմել ենք նաև կառավարությանը, որպեսզի կրթական այդ աշխատանոցները ներդրվեն, մինչ օրս որևէ արդյունք չկա։ Այժմ սկսում ենք այդ ծրագրի իրականացումը։ Ծրագրով նախատեսված է 60 կրթական աշխատանոցի ներդրում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում։ Երևանում կտեղադրվի 14 լաբորատորիա, Գյումրիում և Վանաձորում՝ երեքական։ Հայաստանի բոլոր տարածքներում երեխաներին, որոնք ինժեներական նախնական հմտություններ կստանան «Արմաթներում» կամ էլ մարդկանց, որոնք կունենան համապատասխան պոտենցիալ, հնարավորություն կտրվի այցելել այդ աշխատանոցները։

Ապրիլից նախատեսում ենք 8 լաբորատորիայի ներդնում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանի «Մոնթե Մել քոնյան» ռազմական ուսումնարանում, Թալինում, Գավառում, Երևանում, Կապանում և Ստեփանակերտում։ Հետագայում մնացած լաբորատորիաները կտեղակայվեն ըստ ֆինանսական հնարավորության։ Հայաստանի ցանկացած բնակավայրում ապրող երեխան հնարավորություն կունենա այցելել այս աշխատանոցներ։ Իրենց գյուղից կրթական աշխատանոց առավելագույն հեռավորությունը կլինի 15-20 կմ։ Խնդիր է դրված, որ յուրաքանչյուր աշխատանոցում գործի երեք խումբ, միջինում այնտեղ 27 երեխա կհաճախի։ Կրթական դասընթացը կտևի մեկ տարի։ 65 աշխատանոցները տեղադրելուց հետո հնարավորություն կունենանք տարեկան շուրջ 1750 սան պատրաստել և՛ նախագծման ու պատրաստման, և՛ տեխնիկական սպասարկման, և՛ ԱԹՍ-երի կառավարման գործում։

Առնվազն երկու տարվա ընթացքում բանակին կտանք 18 տարեկանը լրացած 2500 պատրաստված տղա։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիական առումով բավականին հետ էինք մնացել։ Այսօր պետք է խնդիր դնենք ոչ թե վերականգնել այն, ինչ բաց ենք թողել, այլ պետք է աշխատենք ապագայի ուղղությամբ, ստեղծենք ոչ միայն զինատեսակներ, այլ նաև զորամիավորումներ։ Պետք է աշխատել արհեստական ինտելեկտով գործող զինատեսակների, հակառակորդի ինֆրակառուցվածքները խափանող ծրագրերի վրա։ Մեկ աշխատանոցի ներդրման արժեքը կազմում է շուրջ 6,5 մլն դրամ, ինչի մեջ ներառվում է յոթ թռչող սարք հավաքելու հնարավորություն, ինչպես նաև կա սարքավորում, որով ինքնուրույն կստեղծեն ԱԹՍ-երի առանձին մասերը։ Այդ փաթեթի մեջ ներառված է նաև երկու խմբավարի վերապատրաստում։ Բացի դա, մյուս տարի նախատեսվում է տեխնոլոգիական առաջին ճամբարի կազմակերպումը ԱԹՍ-ների գծով։

Հույս ունենք, որ 25-ից 30 թիմ ամառային տեխնոլոգիական ճամբարում կմրցեն իրենց ԱԹՍ սարքերով»,-նշում է Վարդանյանը։ Հավելենք, որ այս նպատակներն իրականություն դարձնելու համար ԱՏՁՄ-ն սկսել է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրված 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 մլն դրամ, որից 52 մլն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի
Ամենադիտված