Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա մի մեծ հա­մա­կարգ­ված ծրա­գիր էր»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» երկրում տիրող իրավիճակի, ապագայի ակնկալիքների, հայրենիքը կորցնելու վտանգների մասին զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանի հետ։

Ինչո՞ւ բռնեցինք հայրենազրկման ճանապարհը

Պատճառները շատ են։ Շատ խորն են արմատները, թե ինչու այդպես եղավ։ Իմ կարծիքով՝ ակնհայտ է այն, որ այս պատերազմի հրահրումը և տեղի ունենալն իր մեջ ունի դավադրության և դավաճանության տարրեր։ Սա հատուկ էր արված։ Այսքան տարի հետո ունենալ այսպիսի հետընթաց, այսպիսի քայլ անել և հանձնե՞լ ամեն ինչ, երբ պահպանում էինք ստատուս-քվոն, անվտանգության և այլ հարցերը, այո՛, օդում կախված հարցեր ևս կային։ Այս պատերազմի հետ կապված հարցերը բազմաթիվ են։ Ավելի շատ հարցադրումներ կանեն զինվորականները, մարդիկ, որոնք պատերազմի օրերին Արցախում են եղել, թե ինչո՞ւ ամեն ինչ այսպես եղավ, թե ինչո՞ւ է այսպես անկազմակերպ եղել, ինչո՞ւ են տրվել ոչ ճիշտ հրամաններ, ինչո՞ւ և ինչպե՞ս են հանձնվել Շուշին, Հադրութը և ոչ միայն։ Սրանք հարցեր են, որոնք պատասխանի կարիք ունեն։ Այս ամենը պետք է ուղղակիորեն բացահայտվի։ Ստորագրված կապիտուլ յացիոն խայտառակ պայմանագիրը ոչնչի մեջ չի տեղավորվում։

Նա պետք է հեռանա

Պետք է փրկվենք։ Մարդիկ ինչ-որ բառեր են փորձում գտնել, իրենց հույս տալ։ Երկրի ո՞ր նորմալ քաղաքացին չի ցանկանում փոփոխություններ։ Այդպես եղավ նաև 2018 թվականին։ Շատերն արդարացիորեն մտածեցին, որ իրենց կյանքում փոփոխություններ են պետք։ «Հեղափոխությունը» հենց դա էր ենթադրում ։ Հիմա, այս իրավիճակում մեղմ է ասված, որ փոփոխություններ ենք ուզում։ Հիմա նա պետք է հեռանա։ Այո՛, ես էլ եմ այն կարծիքին, որ շատ հարցերում բոլորս ենք մեղավոր։ Բայց այնպես չէ, որ ես նույնքան մեղավոր եմ, որքան երկրի առաջին դեմքը։ Այդ մարդիկ պետք է հեռանան։ Երբ ավելի խորն ես դատում, միայն պատերազմը չէ պատճառը, այլ վերջին 2,5 տարվա գործունեությունը՝ սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում։ Այս ամենի ուղղակի հետևանքն են պարտությունները և չհաջողելը։ Ուղղակի խոսքեր, խոսքեր, տոտալ սուտ։ Էլ չեմ ասում այն արտահայտությունների մասին, որոնք անընդհատ ասում է իշխող թիմը։ Եթե այդպես արտահայտվում են, ուրեմն այդպես էլ մտածում և գործում են՝ «մեր զինվորները ոչնչի համար են զոհվել», «հաշտվենք պարտության հետ», «մեզ եկեղեցի պետք չի», «չենք պահանջում» և այլն։ Ինչե՞ր են խոսում պատգամավորները, ինչե՞ր են խոսում այդ թյուրիմացությունները։ Սա մի մեծ համակարգված ծրագիր էր։ Ասում են՝ ինչո՞ւ եք սուր պատասխան տալիս, նրանց դավաճան անվանում։ Բա ինչպե՞ս բնորոշես։ Սա մի բան է, որը չի տեղավորվում ուղեղիդ մեջ։

Ինչքա՞ն կարելի է տալ ժողովրդի անունը

Վերադառնանք նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլ յացիոն պայմանագրին։ Համաշխարհային պատմությունը նայեք, պատերազմները, պարտությունները։ Իշխող վարչակազմը, իշխանությունը հեռանում է՝ պարկեշտորեն, հանգիստ, առանց վայրիվերումների։ Եթե այդ քայլը չի անում, ուրեմն ինչ-որ բանից վախենում է։ Պետք է հանգիստ գնային, ասեին՝ եթե ուզում եք ինչ-որ հարցերի պատասխաններ հնչեն, մենք դրանք կտանք։ Եթե ես ղեկավարն եմ, առաջին դեմքը, կասեմ, թե ամեն ինչ ինչպես եղավ։ Բայց եթե ներսում և խորքում կա հանցագործություն, դավաճանություն երկրի և հայրենիքի նկատմամբ, այստեղ արդեն հարցեր են առաջ գալիս, ծնվում են նաև պատասխանները, թե ինչու չեն հեռանում։

Ինչքա՞ն կարելի է տալ ժողովրդի անունը։Ո՞րն է ժողովուրդը։ Պարզվեց՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն, ակադեմիան և բուհերը ժողովուրդ չեն, մտավորականները ժողովուրդ չեն։ Երբ ասում են՝ ժողովուրդը չի պահանջում հրաժարականը, դրսում կանգնած է 1800 կամ 10800 մարդ, իսկ այն ժամանակ քանի՞ հոգի էր կանգնած։ Ամբողջ ժողովո՞ւրդն էր կանգնած։ Եվ ընդհանրապես՝ միշտ ամեն տեղ ամբողջ ժողովո՞ւրդն է կանգնած լինում։ Եթե այսօր անգամ որևէ պահանջ չլիներ, պարկեշտ, ազնիվ, հայրենասեր, գրագետ, արժեքներ ունեցող, Աստծուն հավատացող մարդը պիտի ուղղակիորեն հեռանար, բայց նորից եմ կրկնում, եթե չկա դավաճանություն։ Եթե կա դավաճանություն, ուրեմն ինքը կաշկանդված է այդ քայլն անելուց։

Ես երևի կլինեմ վերջին մարդը, որը կանջատի լույսը

Ես ապրելու եմ իմ հայրենիքում։ Հիմա առավել ևս ոչ մի տեղ չեմ գնա։ Իմ երեխաներն իրենք պետք է որոշեն հետագայում որտեղ են ուզում ապրել, իրենց փոխարեն չեմ կարող դա անել։ Ես երևի կլինեմ վերջին մարդը, որը կանջատի լույսը։ Պետք է շարունակել ապրել։ Պետք է հասկանանք՝ եթե մեր հայրենիքը կորցրեցինք, ուրեմն ոչ մի հայ աշխարհի որևէ մասում չի կարող իրեն լիարժեքորեն հայ կոչել։ Եթե կորցրեցինք, ամեն ինչ անիմաստ է դառնում, անիմաստ է դառնում ապրելը, հայի գոյությունն ընդհանրապես։ Ի դեպ, ես առաջ միշտ ինչ-որ տեղ արդարացրել եմ այն մարդկանց, որոնք արտագաղթում էին։ Ասում էի՝ որտեղ իրենց լավ են զգում, թող այնտեղ ապրեն։ Իսկ այսօր հակառակը՝ չեմ արդարացնում։

Պիտի մնալ, ապրել, շենացնել, այլընտրանք չունենք։ Չեմ կարող գնալ ուրիշ երկիր, մտածեմ միայն իմ բարեկեցության մասին և երջանիկ լինեմ։ Չեմ կարող այդպես։ Պետք է հասկանանք՝ եթե մեր Հայաստան աշխարհը կորցրեցինք, ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Այսօր խոսում ենք կյանքի ու մահվան մասին։ Մեր օրակարգում «լինել, թե չլինելու» հարցն է, ապրելու կամ մեռնելու, կյանքի կամ մահվան, լույսի կամ խավարի, դավաճանության կամ հայրենասիրության։ Մենք այսօր այդտեղ ենք, դրանից հետո ուրիշ բան չկա։ Դրանից հետո անսահմանություն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին
Ամենադիտված