Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ սուտն արդեն կախարդական փայտիկի պես մի բան է, կարևոր կերակուր․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին հասարակության լայն շրջանակներին դեռևս անհայտ Պողոսին ասացին, որ իրեն արդեն 25 տարի անխնա թալանում են, դե, նա էլ մտածեց, որ այսպես այլևս հնարավոր չէ ապրել ու դուրս եկավ «Սերժին մեժելու»։ Եթե անկեղծ լինենք, ապա հասկանալի էլ չէր, թե Պողոսի ինչն էին թալանում, որովհետև Սերժին մերժելուց հետո պարզվեց, որ նրա ունեցվածքը չավելացավ, ավելին՝ պակասեց։ Եթե էլ ավելի անկեղծ լինենք, ապա իսկապես պետք էր Սերժին մերժել: Մենք բոլորս գիտեինք, թե ինչ խնդիրներ կային ու ինչու հասարակության մի ստվար հատված տենչում էր մերժել Սերժին։ Այստեղ, սակայն, մի նուրբ դրվագ արձանագրենք ու անցնենք առաջ։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին անցկացված բազմաթիվ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներն ու հետազոտությունները ցույց էին տալիս, որ հասարակությունը երկրում ամենաշատը դժգոհ էր արդարությունից։ Այո, կզարմանաք, բայց ոչ թե սոցիալական վիճակից, տնտեսությունից, ոչ թե երկրի անվտանգությունից, այլ հենց արդարությունից։ Անարդարությունն, ի դեպ, շատ հաճախ խիստ սուբյեկտիվ ընկալում ունի, թերևս ամենահեշտ ճկվող ու մանիպուլացվող դրսևորումներից է, ինչը 2018 թ.-ին շատ փայլուն խաղարկեց «հեղափոխական» թիմը։

Հիմա ըստ էության։ Նիկոլը սկսեց Գյումրիից քայլելով գալ Երևան ու հընթացս լայվով տեղեկացնել, որ Սաշիկը արագաչափերով ու կարմիր գծերով անարդար ձևով թալանում է բոլորին, ու եթե չլինի Սաշիկը, ապա տանը «դիվան քշողը» կսկսի մեքենա քշել ու լավ ապրել։ Թե ինչ պարզվեց ու ինչ եղավ հետո, իհարկե, ո՛չ հուզիչ է, ո՛չ էլ, առավել ևս, ծիծաղելի։ Արձանագրենք՝ վերը նշածս դրվագը հեղափոխության, ինչպես հետո պարզվեց՝ սովորական իշխանափոխության ամենաառանցքային դրվագներից մեկն էր, ստի կայսրության հիմնասյուներից մեկը։ Ի դեպ, ստի կայսրության նվաճումն ու աշխարհագրության ընդլայնումը սկսվել է դեռևս 90-ականներից, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր լրագրողական գործունեությունը։

Իսկ բուն հեղափոխության գործընթացի մեկնարկը տրվեց 2016 թ.-ի Ապրիլ յան քառօրյա պատերազմից անմիջապես հետո և իր կուլմինացիային հասավ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրերին։ Ապրիլ յան քառօրյա պատերազմը յուրատեսակ ատելության գեներատոր դարձավ հասարակության լայն շերտերի համար, երբ հրապարակ նետվեց ամենամեծ ստերից մեկը՝ զինվորը սոված կռվում էր բահերով։ Գիտենք, թե մեր ազգն ինչ զգայուն է բանակի, զինվորի հարցում։ Թե հետո իրականում ինչ պարզվեց, թող ասի Անդրանիկ Քոչարյանը, որը ԱԺ էր կանչել նույնիսկ Սերժ Սարգսյանին։ Բայց մի բան էլ ես իմ կողմից ասեմ՝ այն, ինչ արձանագրել է ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ էլի ո՛չ հուզիչ է, ո՛չ էլ, առավել ևս, ծիծաղելի։ Այդուհանդերձ... Երկար չկենտրոնանանք մինչհեղափոխական ստերի վրա, ամենի մասին յուրաքանչյուրը հատիկ առ հատիկ գիտի։ Անցնենք առաջ։ Հետհեղափոխական Հայաստանն առանց Սերժի էր, թերևս միայն առանց Սերժի։

Մնացած ամեն բան, ըստ էության, նույնն էր։ Հետհեղափոխական Հայաստանում սուտն արդեն կախարդական փայտիկի նման մի բան էր, կարևոր կերակուր՝ համարյա մանանա, որով պետք էր հեղափոխական էյֆորիան հասցնել խորհրդարանական ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ ամեն նախորդ սուտը ջրելու համար հարկավոր է հորինել մի ուրիշ սուտ, բայց դա պետք է լիներ ավելի մեծ, քան նախորդը, հակառակ դեպքում հպարտ քաղաքացու մոտ էյֆորիայի դոզայի դիսբալանս կառաջանար։ Նիկոլ Փաշինյանը նաև հասկանում էր, որ սուտը ավազե ամրոցի պես մի բան է, որը շուտ ու հեշտ փլվում է, սակայն նա կանգ չէր առնում։ Օրինակ՝ 44 օր մենք հաղթում էինք, գյոռբագյոռ էինք անում թշնամուն։ Մնացածը գիտեք։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հիմա կանգ չի առնում՝ դեռ շարունակում է հնարավոր բոլոր հարցերում նենգափոխել, խեղաթյուրել։

Անկեղծ ասած, այս ամենն ասացի, որպեսզի ցույց տամ ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանը և յուր թիմը պաթոլոգիկ ստախոսներ են, այլ այն, որ ինչպես մինչև հեղափոխությունը, այնպես էլ հետհեղափոխական Հայաստանում, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ հետպատերազմական Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, նրա ստերին հավատում են բյուր քաղաքացիներ՝ պաշտպանում ու արդարացնում են դրանք, գեներացնում ու տարածում են դրանք, ի վերջո քարոզում են դրանք։ Այո, ընկերներ, մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր պաշտպանում ու քարոզում են փաշինյանական եղկելի ստերը, որոնք հաճախ հայրենիք, բարոյականություն և այլ արժեքներ չեն խնայում։ Սա է մեր ազգի խնդիրն այսօր։ Ազնիվ լինենք՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե եղել է պատճառ, հիմնադիր, կնքահայր..., բնորոշեք ոնց ուզում եք։

Հիմա նա դարձել է հետևանք, քանի որ ստեղծել է իր պատկերով, նմանությամբ աշխարհընկալմամբ, լեզվամտածողությամբ տասնյակ հազարների։ Նիկոլիզմը ունի հետևորդներ, նիկոլիզմն ունի քարոզիչներ, ու ամենավտանգավորը՝ նիկոլիզմը բացի նիկոլիզմից ուրիշ իզմեր չունի։ Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս պարտված, կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը։ Ես պատասխանում եմ՝ քանի որ դեռ կա նիկոլիզմը։ Հաղթեք նիկոլիզմին՝ կհաղթեք Նիկոլին։ Սա է ամենակարճ ու անցնցում ձևերից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»
Ամենադիտված