Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անվտանգության խնդիրը տասներորդական հարց դարձավ, իսկ կենցաղայինը՝ առաջնային». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է: Բանակը կազմավորման բարդ ընթացք է ունեցել, իսկ այսօր ամենևին իր լավագույն օրերը չի ապրում: Թե՛ Արցախյան երկրորդ պատերազմը, թե՛ պատերազմին նախորդած ու նաև հաջորդած գործընթացները բարդ իրավիճակ են ստեղծել, ու բանակը կրկին վերակազմավորելու խնդրի մասին է մատնանշվում: Ինչպե՞ս բանակն այս վիճակին հասցվեց, ինչո՞ւ ենք այսօր նման ցավալի իրողության առաջ կանգնել: «Փաստի» հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառներ է առանձնացնում: «Միշտ ասել եմ, որ բանակն այնպիսի կառույց է, որն անընդհատ ոչ թե պլանավորված, այլ լուրջ ներդրումներ է պահանջում: Այնպիսի ներդրումներ, որոնք փոխում են այն ճանապարհի ուղենիշը, որով անցնում է բանակը:

Մենք իրականում բանակին մատների արանքով սկսեցինք նայել, որովհետև մտածում էինք՝ պատերազմներին դիմագրավելու և հաղթանակի հասնելու համար բարոյահոգեբանական ոգին բավարար է: Մինչդեռ զարգացող աշխարհում խոսքն արդեն ոչ թե կոնտակտային, այլ առանց կոնտակտի, այսինքն՝ 5-րդ, 6-րդ սերնդի պատերազմների մասին է: Վերջին պատերազմում հենց այդպիսի պատերազմի ականատես եղանք, որին Ադրբեջանը պատրաստվել էր 1994 թ.-ից սկսած: Ադրբեջանական բանակը 1994 թ.-ից իր առջև դրեց մի նպատակ, որին հասնելու համար միջոցներ չխնայեց: Մինչդեռ մենք բոլորս հույսը դրել էինք բարոյահոգեբանական վիճակի, սպաների, զինվորների սխրանքների վրա ու մի փոքր տեսադաշտից դուրս էինք թողել այն ուղենիշը, որով պետք է առաջ գնայինք: Բանակին վերաբերող հիմնականում ոչ ճիշտ քաղաքական որոշումների, մասնավորապես սպառազինությունների, տարբեր ռազմավարությունների հետ կապված որոշումների պատճառով մենք ունեցանք այսօրվա արդյունքը:

Այսինքն, ճիշտ չգնահատվեց իրավիճակը, ժամանակը և այդ ժամանակի մեջ կիրառվող ռազմական տեխնիկան: Ճիշտ չգնահատելով հանդերձ՝ հասանք մի իրավիճակի, որը մեզ պարտության հասցրեց: Բացի այդ, այն իրավիճակը, որ այսօր հասել է բանակը, ունի նաև հետևյալ պատճառը. քաղաքական ներքին խժդժությունները ևս ազդեցին բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա և ունեցանք այս պատկերը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Հովհաննիսյանը, սակայն, համամիտ չէ այն կարծիքների հետ, թե վերակազմավորման համար մեզ երկար տարիներ են անհրաժեշտ. «Մեզ պարզապես մեծ ցանկություն և մեծ աշխատասիրություն է պետք, որ կարողանանք բանակը վերակազմավորել ու ավելի լավը դարձնել, քան, օրինակ՝ մինչև սեպտեմբերի 27-ն էր: Մեզ ավելի լավ բանակ ունենալու համար առավելագույնը երկու-երեք տարի է հարկավոր, բայց դրա համար առաջին հերթին քաղաքական կամք պետք է լինի, երկրորդը, ինչպես արդեն նշեցի, շատ մեծ ցանկություն ու աշխատասիրություն: Մենք, առհասարակ, պետք է ձերբազատվենք այն մտածելակերպից, ըստ որի, բանակի մասին կա՛մ լավը պետք է ասել, կա՛մ ոչինչ չասել:

Բանակի մասին խոսելիս պետք է զգուշավոր լինենք, բայց, միևնույն ժամանակ, խնդիրը պարտադիր պետք է բարձրաձայնվի: Մյուս կողմից՝ այո, այսօր կան հիմնականում օտարերկրյա տարբեր գրանտային ծրագրերի միջոցով սնվող որոշակի շրջանակներ, որոնց նպատակը մեր պետության նման փոքր պետություններում մի այնպիսի տրամադրություն ստեղծելն է, ըստ որի՝ ո՛չ բանակ կա, ո՛չ ընտանիք կա, ո՛չ եկեղեցի: Այսինքն, միասնությունը խարխլող թեզն են առաջ տանում: Նման միտում կա, և հենց դա էր այն պատճառներից մեկը, որ մեր բանակում ներքին կենցաղային հարցերն ավելի առաջնային պլան եկան. օրինակ՝ սպայի և զինվորի միջև եղած կոնֆլիկտը բերվեց ու սպառազինության խնդրից ավելի առաջնային պլան դրվեց: Այսինքն, անվտանգության խնդիրը տասներորդական հարց դարձավ, իսկ կենցաղայինը՝ առաջնային: Այսօրվա պատկերի հաջորդ պատճառը հենց սա էր: Իրականում մենք, որպես ազգ, պետք է մերժենք սա: Մենք ունենք արժեքներ, ու այդ արժեքներից մեկը բանակն է: Բանակի ինքնասիրությունը կամ բանակի համբավն արատավորող ցանկացած քայլ պետք է մերժել, բայց չպետք է սրա անվան տակ բանակում առկա խնդիրների մասին չխոսել, որովհետև այդ խնդիրները բարձրաձայնելով ու լուծելով՝ ավելի ենք հզորացնում բանակը»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի բոլոր, այդ թվում՝ ապագա իշխանությունները պետք է բառի բուն իմաստով բանակասեր լինեն. «Պետք է բերեն ու առաջին պլանում դնեն բանակը: Եթե սոցիալ-տնտեսական ոլորտում կան ծախսային կրճատումներ, ապա բանակի դեպքում դրանք պետք է բացառել: Եվ բոլոր իշխանությունները պետք է իրենց առջև խնդիր դնեն, որ, օրինակ՝ երկու կամ երեք տարում բանակը պետք է հստակ մակարդակի հասցնել: Եվ դա անել ու ոչ թե այդ մասին թմբկահարել «պետք է անենք» հայտարարությունների համատեքստում»: Ինչ վերաբերում է այս փուլում առկա մարտահրավերներին, ռազմական փորձագետը նշեց, որ գտնվում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ, իր կարծիքով, պատերազմն անխուսափելի է: «Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նորից ու նորից պետք է գամ այն մտքին, որ մենք շեշտը պետք է բանակի վրա դնենք: Բնակչությանն էլ պետք է պատերազմին նախապատրաստվելու մտքի վրա դնել, և ոչ թե նորից բթացնել, խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի մասին խոստումներ տալ, ինչը, վերջիվերջո, կործանման է տանում: Խնդիր ունենք, որը տարածաշրջանում մեծ է:

Խոսքը հենց պատերազմի սպառնալիքի մասին է: Որքան էլ փորձենք քայլեր ձեռնարկել քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառներում հաջողություններ գրանցելու համար, միևնույն է, դրանք կյանքի չեն կոչվի, քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չկա: Իսկ խաղաղություն ունենալու համար հզոր բանակ պետք է ունենանք, քանի որ զսպող օղակը հենց բանակն է լինելու: Դրանից հետո միայն կկարողանանք լուծել մնացած ներքին, քաղաքական, տնտեսական ու արտաքին հարցերը: Այնպես որ, թե՛ այս շրջանում, թե՛ ընդհանրապես առաջիկա մի քանի տարում պետք է կենտրոնացած լինենք բացառապես բանակի վերազինման, հզորացման ու վերակազմավորման գործին»,-եզրափակեց Կ. Հովհաննիսյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին
Ամենադիտված