Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքականությունը ոչնչացնելու և ատելություն քարոզելու հայելային արտացոլումն ու բումերանգի էֆեկտը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջին հայացքից թվում էր, թե պատերազմում կրած պարտությունից հետո երկրում բուռն փոփոխությունների միտված քաղաքական զարգացումներ կընթանան, որոնք պայմաններ կստեղծեն պետության վերքերը բուժելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար, բայց, որքան էլ տարօրինակ է, այնպիսի մի իրավիճակում ենք հայտնվել, որ համընդհանուր հուսահատություն է պատել ժողովրդին։ Ի հակադրություն այս իրադրության՝ արժե դիտարկել 2018 թվականի իրադարձությունները, երբ մարդկանց մոտ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և նրանք մտածում էին, թե կարճ ժամանակ անց հրաշք է տեղի ունենալու, Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է երկիրը դնել զարգացման նոր ռելսերի վրա, որի արդյունքում իրենց կյանքը մեծապես բարելավվելու է։

Եվ հենց այստեղ է, որ առաջ են գալիս այն հիմնական հարցերը, թե ինչո՞ւ իրադարձություններն այնպես չգնացին, ինչպես ակնկալվում էր, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ի վիճակի չեղավ (կամ՝ չցանկացավ) իր խոստումներն իրականություն դարձնել։ Այս հարցում առաջնային նշանակություն ունի քաղաքական գործընթացների տրամաբանության դիտարկումը։ Խնդիրն այն է, որ իշխանության ղեկը ստանձնելու պահից ի վեր Փաշինյանը փակուղի տանող քաղաքական մոտեցում որդեգրեց։ Վերջինս ոչ թե հանրությանը և քաղաքական ուժերին համախմբեց գործնական քայլերի օրակարգի շուրջ, այլ քաղաքական դաշտը սեգմենտավորեց՝ իր քաղաքական թիմին և իրենց համակիրներին առանձնացնելով հանրության մյուս հատվածից։ Քաղաքականության մեջ մրցակցությունը բնական և նույնիսկ անհրաժեշտ երևույթ է, որպեսզի քաղաքական ուժերը պայքարեն հանրության վստահությանն արժանանալու համար, սակայն գործնական տրամաբանությունից դուրս է, երբ քաղաքական դաշտի՝ «սևերի ու սպիտակների» բաժանման արդյունքում ողջ քաղաքական օրակարգը կառուցվում է ատելության գեներացման տանիքի ներքո։

Եվ պատահական չէ, որ Փաշինյանը փորձեց այնպես անել, որ քաղաքական մրցակցային դաշտ չձևավորվի ու հենց 2018 թվականի դեկտեմբերին գնաց արտահերթ ընտրությունների անցկացման քայլին, որպեսզի մյուս քաղաքական ուժերը հնարավորություն չունենան ընտրություններին պատրաստվելու համար, որի արդյունքում հանրային վստահության իրական պատկերը կձևավորվեր գաղափարական դաշտում։ Հապշտապ ընտրությունների արդյունքում ու էյֆորիայի մթնոլորտում Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը կարողացավ ստանալ քվեարկողների գերակշիռ մեծամասնության քվեն՝ 70,43 տոկոս, և դառնալով խորհրդարանական մեծամասնություն՝ միանձնյա ձևավորել կառավարություն։ Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ ընտրությունների մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների կեսից պակասը: Այդուամենայնիվ, էյֆորիայի ալիքի ներքո ստացած ձայները Փաշինյանին հիմք էին տալիս, առանց որևէ այլ քաղաքական ուժի հետ հաշվի նստելու, միահեծան կառավարում իրականացնել։

Եթե ընդդիմությունը հնարավորություն ունենար ավելի շատ ձայներ ստանալ, ապա իրավիճակն այլ կլիներ, և Փաշինյանը ստիպված կլիներ հաշվի նստել նրանց հետ տարբեր ուղղություններով քաղաքականության ընդհանուր ուղեգիծը որոշելու հարցում, այլ ոչ թե կձեռնարկեր այն, ինչ խելքին փչեր, ու կարճ ժամանակում իսպառ կտրվեր իրականությունից։ Նիկոլը կարող էր վտանգ զգալ իր իշխանության համար և դրա արդյունքում գործնական քայլերն առաջին պլան բերել, սակայն որևէ հակակշռի բացակայության պայմաններում Փաշինյանն աշխատանքի վրա կենտրոնանալու փոխարեն նոր դոզա հաղորդեց թշնամանքի ու ատելության մթնոլորտին։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ բացառապես բոլոր ուժերը կամ անհատները, որոնք քննադատում են Փաշինյանին ու իր գլխավորած ուժին, թիրախավորվում և պիտակավորվում են։

Նրանց նկատմամբ վարկաբեկման արշավ է սկսվում։ Իսկ սոցցանցերը դառնում են կեղծիքի, ստի ու հայհոյանքների տարածման հարթակ։ Թեպետ պետք է նաև նշել, որ Փաշինյանի այս գործելաոճը միայն վերջին երեք տարիներին չէ, որ արտահայտվում է, նա ստի, կեղծիքի ճանապարհով վարկաբեկելու գործելաոճ որդեգրել է իր գործունեության ողջ ընթացքում: Դրա արդյունքում է, որ մեր իրականության մեջ առանց այն էլ սաղմնային վիճակում գտնվող քաղաքական դիսկուրսի մշակույթը հողին հավասարեցվեց, գաղափարական և ծրագրային հարցերը հայտնվեցին լուսանցքից դուրս, իսկ քաղաքականությունը՝ որպես առանձին երևույթ, ուղղակի ոչնչացվեց, որին փոխարինելու եկավ ատելության և բռնության քարոզչությունը։ Եվ այս պարագայում բնականոն է, որ հասարակական տրամադրությունների ռադիկալացում է տեղի ունենում։ Իսկ հանրային բացասական էներգիան, որը լիցքավորել են Փաշինյանն ու իր թիմը այս երկուսուկես տարվա ընթացքում, շրջվում է դրանց հեղինակի՝ իրենց առաքելությունը ձախողած իշխանությունների դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. Զելենսկի
Ամենադիտված