Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հերոսից»՝ հակահերոս. սեփական երկրում մերժվածները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական իրադրությունը էապես տարբերվում է այն իրավիճակից, որն առկա էր նախապատերազմյան շրջանում։ Եթե պատերազմից առաջ իշխանություններն ինչ-որ ձևով կարող էին հույսեր ունենալ, թե հանրության մեծամասնության կամ մի ստվար հատվածի վստահությունն են վայելում, ապա պատերազմից հետո իրենց նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվել է։ Արմատապես է փոխվել: Բոլորիս աչքի առաջ էր, թե ինչ մեծ ճիգեր էր գործադրում իշխանական քարոզչամեքենան հասարակությանը համոզելու, թե հաղթելու ենք, այլ տարբերակ չկա, բայց ի վերջո հանրությունը խաբված դուրս եկավ։ Եվ եթե նախկինում Փաշինյանը հասարակության առաջ հանդես էր գալիս «հերոսի» կերպարով, ապա նրա վարած ապաշնորհ քաղաքականությունը և խայտառակ կապիտուլ յացիան նրան հանրության աչքում վերածել են հակահերոսի։

Իրենցից համընդհանուր հիասթափության իրողության մասին քաջ գիտակցում են նաև իշխանությունները, թեև հրապարակայնորեն չեն ցանկանում խոստովանել այդ, քանի որ դա կարող է դիտվել որպես թուլություն։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են կեղծել իրականությունը, թե իրենց նկատմամբ վերաբերմունքում որևէ էական փոփոխություն չի նկատվում։ Սրանով է պայմանավորված, որ Նիկոլը նախկինի պես անկաշկանդ չէ քաղաքացիների հետ շփումներում։ Անցած տարի նրա՝ Սյունիք կատարած այցը լիովին պարզ դարձրեց, թե իշխանությունների նկատմամբ ինչպիսի տրամադրություններ են տիրում մարդկանց շրջանում։ Սիսիանի եկեղեցու քահանան չսեղմեց Փաշինյանի ձեռքը և դուրս հրավիրեց եկեղեցուց, իսկ մեծ թվով սյունեցիներ փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Նիկոլին այցելել Գորիս, Կապան, Քաջարան ու Մեղրի։

Ճիշտ է՝ դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն, բայց խուսափում է Սյունիք մեկնելուց, քանի որ կանխատեսում է, թե ինչպիսի կոշտ վերաբերմունքի կարող է արժանանալ։ Պատահական չէ, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքի բնակիչների հետ հանդիպելու համար Փաշինյանը փոխվարչապետ Ավինյանին է ուղարկում, այլապես ինքը Սյունիք կմեկներ։ Բայց Սյունիքի համայնքապետները հրաժարվեցին հանդիպել վերջինիս հետ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները պարզապես «իզգոյ» են մեր երկրում։ Բայց այսպիսի տրամադրությունները միայն Սյունիքով չեն սահմանափակվում։ Դրանից ելնելով էլ Փաշինյանն ընդհանուր առմամբ խիստ կրճատել է հանրության հետ իր շփումները, իսկ եթե այնպես է ստացվում, որ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում, ապա դրանք, որպես կանոն, բեմականացվում են։

Վերջերս էլ Արարատի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո Նիկոլ Փաշինյանը շրջել էր Արտաշատ քաղաքում, և լրատվականների ուշադրությանն էր արժանացել այն հանգամանքը, որ Փաշինյանին հանդիպում, բարևում, նրա որպիսությունը հարցնում և գովեստի են արժանացնում միևնույն իշխանամերձ շրջանակների մարդիկ, որոնք իբր պատահաբար հայտնվում են տեսախցիկների առաջ։ «Գրդոն» սերիալների նման, երբ գումարը քիչ է, ստիպված նույն դերասանը մի քանի դեր է խաղում, կամ փողոցից մեկին դերի են «կարգում» մի 5000 դրամով: Կամ գուցե «դերասաններն» են քչություն անում, այսինքն՝ Նիկոլի հետ ձեռքսեղմում իրականացնել ցանկացողներն այնքան քիչ են, որ հազիվ են բեմադրությունը կյանքի կոչել: Եվ եթե հանրության հետ շփումներում իշխանությունները չներդնեն կեղծ մարդկանց, և իրական շփումներ տեղի ունենան, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ բարդ վիճակում կարող է հայտնվել Նիկոլը։

Ու այս ֆոնին առավել հետաքրքիր շերտեր են բացվում արտահերթ ընտրությունների թեմայով։ Իհարկե, իշխանությունները կցանկանան հարցը ձգձգել ու չգնալ արտահերթ ընտրությունների՝ քաջ գիտակցելով, որ իրենց վարկանիշը գետնին է հավասարվել, իսկ ընտրությունների անցկացման դեպքում իրենց առաջ կարող է մեկընդմիշտ փակվել քաղաքականության դուռը։ Իշխանություններին ձեռնտու տարբերակ է արտահերթ ընտրությունների թեման «տաք պահել», իսկ որոշ ժամանակ անց հիմնավորել, թե ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։ Բայց եթե նույնիսկ ստիպված լինեն գնալ արտահերթ ընտրությունների, ապա Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ դա լինի միայն այն պարագայում, եթե ինքը նստած լինի վարչապետի աթոռին: Ի՞նչ կապ ունի Արարատի մարզ այցելությունը, կհարցնեք:

Շատ ուղիղ: Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլն արտահերթի կգնա միայն այն պարագայում, եթե վստահ լինի, որ կարողանալու է վարչական ողջ ռեսուրսը կիրառել վերարտադրվելու համար: Բայց և մյուս կողմից՝ նույն Արարատի մարզ կատարած այցելությունը ցույց տվեց, որ նույնիսկ վարչական ռեսուրսով, «բեմականացումներով» արդյունք ապահովել չի ստացվում, իսկ նրան իբր պաշտպանողներն անընդհատ հայտնվում են ծիծաղելի վիճակում:

Ու հենց նշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, թե տնտեսության վերականգնման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում տնտեսությունը նոր լիցքեր կստանա, իսկ մյուս կողմից էլ փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար անհասկանալի կադրային տեղաշարժեր է կատարում։ Կարճ ասած՝ տարբեր կերպերով փորձում է պարտության, ձախողման, հազարավոր զոհերի թեման շեղել այլ ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին
Ամենադիտված