Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական բլեֆն ու իշխանությունների տեսլականը՝ «բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգտում է խուսափել անխուսափելի պատասխանատվությունից և ինչքան հնարավոր է ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարաձգելու համար։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնելով հանրային հուզումները և դժգոհությունների կուտակումը, արդեն նոյեմբերի 18-ին Փաշինյանը ներկայացրեց իր անելիքների ճանապարհային քարտեզը, որում նշում էր առաջիկա վեց ամսվա համար իր կառավարության առաջնահերթությունների մասին։ Ըստ ներկայացրած ճանապարհային քարտեզի տրամաբանության, 2021 թվականի հունիսին Փաշինյանը պետք է հանդես գար դրա իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով՝ պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ:

Ըստ էության, սա ենթադրում էր, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում արտահերթ քաղաքական զարգացումներ չեն լինելու, բայց հաշվի առնելով ընդդիմության պայքարն ու կառավարության հրաժարականը պահանջող շրջանակների ստվարացումը՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Բայց այս առաջարկն ավելի շատ բլեֆի էր նման։ Ի սկզբանե պարզ էր, որ այն մնալու է օդից կախված, քանի որ ընդդիմությունը ձախողված իշխանությունների հետ քննարկումների ոչինչ չունի, և ընդդիմադիր ուժերի պահանջը հստակ էր, այն է՝ կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, իսկ որոշ ժամանակ անց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Բայց եթե նույնիսկ ընդդիմադիր ուժերը քննարկումների չեն գալիս, ապա իշխանությունները այդ դեպքում անգամ կարող էին առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը, որը հանգուցալուծում կտա ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Այս հարցում իշխանություններն արդեն հույս ունեին, թե ընդդիմադիր հիմնական ուժերը կբոյկոտեն և չեն մասնակցի ընտրություններին, իսկ իրենք կարող են կեղծ ընդդիմադիր կուսակցություններին առաջին պլան բերել և ընտրություններին լեգիտիմ տեսք հաղորդել, հետո էլ հայտարարել, թե ընդդիմությունը վստահ չէր իր հաղթանակի մեջ, դրա համար էլ չմասնակցեց ընտրություններին։ Հենց այդ նպատակով է, որ վերջին շրջանում իշխանության ներսում քննարկվում էր խորհրդարանի լուծարման եղանակով արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը, որը պետք է Փաշինյանին հնարավորություն տար պաշտոնավարել մինչև ընտրություններ։

Բայց իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին իրար, երբ ընդդիմության դաշտից ազդակներ հղվեցին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններ լինելու դեպքում դրանց մասնակցելու ու «կրելու» է։ Այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շտապեց օրակարգից հանել արտահերթ ընտրությունների թեման՝ պատճառաբանելով, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում էլ պահանջ չկա։ Սակայն այստեղ էլ է Նիկոլ Փաշինյանը դիմում մանիպուլ յացիայի: Նախ՝ ընդդիմադիր որևէ ուժ երբեք դեմ չի եղել արտահերթ ընտրություններին, «քայլողների» այս պնդումը, իրենց իսկ խոսքերով ասած, «լկտի սուտ» է:

Ընդդիմադիր ուժերը պարզ հասկացրել են՝ Նիկոլի հետ քննարկելու բան չունեն, արտահերթ ընտրություն անպայման պետք է լինի, բայց Նիկոլի հրաժարականից հետո. նա չի կարող և չպետք է ընտրություն անցկացնի: Ինչ վերաբերում է հասարակության լայն շերտերի պահանջին, ապա ստացվում է, որ իշխանությունները փորձում են շահարկել այն պահը, որ փողոցում կրիտիկական զանգված չկա, սակայն այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ գործիքով են չափել՝ հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։ Եթե իշխանությունները կարծում են, թե երկրում քաղաքական փոփոխությունների ցուցիչը միայն փողոցում հավաքված մարդկանց քանակն է, ապա սխալվում են, քանի որ պարտադիր պայման չէ, որ բոլորը փողոց դուրս գան, որից հետո միայն հասկացվի, թե կառավարության հրաժարականն են պահանջում կամ արտահերթ ընտրություններ են ցանկանում։

Ու վերստին պարզ է դառնում իշխանությունների նպատակը, այն է՝ ինչքան հնարավոր է ժամանակ շահել և մոռացության տալ տեղի ունեցածը, այսինքն՝ Նիկոլն ու թիմակիցները պարզապես ասում են՝ «լավ, ինչ եղել, եղել է, բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»: Ի դեպ, այդ ճանապարհին բացառված չէ, որ արտահերթ ընտրությունների թեմայի բլեֆը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնեն, այս անգամ արդեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի ժամկետի ավարտին։ Եթե , իհարկե, մինչ այդ մնան իշխանության: Եթե...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել
Ամենադիտված