Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է Նիկոլի հեծանիվը. «իմքայլականներն» անարգում են ժողովրդի արժանապատվությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում «Իմ քայլ ը» խմբակցության կողմից տարածված հայտնի հայտարարությունից հետո, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իշխանական ներկայացուցիչները, դրանց թվում՝ նաև խորհրդարանում ծվարածները, սկսել են մի տեսակ ակտիվանալ։ Իհարկե, ոչ բոլորը, հիմնականում այն մի քանի «մահապարտները», որոնք նետվում են հրապարակ՝ պայքարելու հանուն իշխանության: Սակայն երբեմն ամեն ինչ վերածվում է անհեթեթության: Դիտավորյալ, թե ոչ, այլ հարց է: Սակայն փաստը մնում է փաստ, որ «իմքայլականները» ակնհայտ ուզում են բոլորիս համոզել, որ առանձնապես մեծ բան չի եղել, կմոռացվի...

Օրինակ՝ այլ կերպ չես բնութագրի այն հանգամանքը, որ այս փուլում, երբ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրում, ավելին՝ հասել է իր համար պատմական «հակառեկորդի» ու շարունակում է ընկնել, իշխանական պատգամավորները արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառելու նպատակով շարունակում են պնդել, թե իշխող ուժը հիմա էլ է վայելում հանրության լայն շրջանակների վստահությունը։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր խոսքում չի բացառում, որ «Իմ քայլի» վարկանիշն իջել է, սակայն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը։ Դա քիչ չէ, հետո էլ իշխանության անսասանությունը ի ցույց դնելու համար Սիմոնյանը հայտարարում է, թե դժվար վիճակից «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ դուրս գալ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով։

Չէ, պատկերացնո՞ւմ եք, պատերազմի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի, հինգ հազարից ավելի զոհերի, հազարավոր մարդկանց հաշմանդամության, բազմահազար ընտանիքների ունեզրկման, հայրենազրկման պատճառ դարձած իշխանությանը հուզում է միայն իրենց խմբակցության ունեցած «կորուստը»։ Հիմա՝ վարկանիշի մասին: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի երկու անգամ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հեծանիվով աշխատանքի գնաց: Ճիշտ է, մի քանի թիկնապահներ ևս հեծանիվով ուղեկցում էին, բայց, դե, փաստ է, որ մարդը հեծանիվով էր անցնում փողոցներում: Իսկ այսօ՞ր: Փաշինյանն այսօր անվտանգության տասնյակ աշխատակիցների ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ է աշխատանքի գնում, ճանապարհներ են փակվում, որ նրան ուղեկցող շարասյունը հրապարակից կեցավայր կամ հակառակ ուղղությամբ երթևեկի:

Նույնիսկ որևէ նախարարություն այցելելիս են ոստիկանական պատնեշ ապահովում, որպեսզի «հպարտ քաղաքացիները» հնարավորություն չունենան մոտենալ նրան և ամոթանք տալ ժողովրդի շահերը գետնով տալու համար։ Եվ ընդհանրապես, «ամենաբարձր վարկանիշ» ունեցող Փաշինյանը ամեն կերպ խուսափում է հանրության հետ շփումներից, իսկ երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ, որ ինքը շփվում է մարդկանց հետ, ապա դրա համար պատահական մարդկանց փոխարեն նախապատրաստվում են բացառապես իշխանության աջակիցները, որպեսզի ուղիղ եթերում չհայտնվեն կողմնակի մարդիկ, որի արդյունքում էլ Փաշինյանը կհայտնվի անհարմար իրավիճակում։ Սա՝ մեղմ ասած:

Այ, հենց սա է Փաշինյանի վարկանիշի իրական պատկերը։ Եվ ստացվում է, որ Փաշինյանին հռչակելով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ՝ «քայլողները» ոչ միայն ծաղրում են ժողովրդին, այլև անարգում ու վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ուղղակի անհնար է, որ հայ ժողովրդի մեծամասնությունն այդքան ոչ հայրենասեր, ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող ու իրականությունից կտրված լինի, այդքան անհայրենիք լինի, որ շարունակի սատարել ստի, խաբեության, պարտության, կապիտուլ յացիայի ու բոլոր առումներով ձախողումների խորհրդանիշ Փաշինյանին։ Ընդհակառակը, տեսնելով երկրում առկա բարձիթողի իրավիճակը և հակառակորդի՝ օրեցօր ավելացող ախորժակը, նույնիսկ հասարակության այն հատվածը, որը ժամանակին մեծ հույսեր էր կապում Փաշինյանի հետ, լիովին հիասթափված է։

Սակայն այստեղ կա մի կարևոր հոգեբանական գործոն ևս. իշխանությունները ոչ միայն կրկին մանիպուլ յացիաների են դիմում, ոչ միայն փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն փորձում են մարդկանց ուղեղներից ջնջել պատերազմի ծանր հետևանքները, այլև սկսել են նույնիսկ իրենք հավատալ իրենց իսկ հորինած հեքիաթներին։ Նրանց թվում է, թե ինչպես այսքան ժամանակ կարողացել են «ջրից չոր դուրս գալ», այս անգամ ևս իրենց մոտ ստացվելու է։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի ցասման պոռթկումը կարող է այնքան հանկարծակի ու միանգամից լինել, որ իրենք այդպես էլ չհասցնեն ուշքի գալ։ Առավել ևս, որ իրենք քաղաքական ուղիների համար որևէ տեղ չեն թողել: Գոնե պետք է պատմության դասերը սերտել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված