Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյուղատնտեսության ոլորտ համակարգելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս պարզ դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ապահովել 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածություններ, բարձրացնել բերքատվության մակարդակը մինչև 30 %-ով։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար առաջարկվում է սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Պետական աջակցության ծրագիրը հաստատելու դեպքում 2021 թ.-ի պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի շուրջ 701,44 մլն դրամ։ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է՝ ողջունելի է կառավարության մոտեցումը, որով սուբսիդավորվում կամ փոխհատուցվում է սերմերի արժեքի որոշ մասը։

«Բայց հարկ է նշել, որ բերքատվությունը բարձրացնելու համար որակյալ սերմերի ընտրությունը միայն բավարար պայման չէ, այլ անհրաժեշտ է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվեն հրատապ լուծում պահանջող այնպիսի քայլեր, ինչպիսիք են՝ բարվոք վիճակում գտնվող հողային միջավայրի առկայությունը, կողմնակի խառնուրդներից զերծ մշակելի հողատարածքի և ոռոգման ջրի առկայությունը, հողի ճիշտ մշակումը, ցանքաշրջանառության ճիշտ իրականացումը, որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների առկայությունը, սարքին վիճակում և շահագործման համար ճիշտ կարգավորումների բերված գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը:

Ընդգծում է՝ առաջին ու կարևոր պայմաններից մեկն, իհարկե, բարվոք վիճակում գտնվող հողային միջավայրի առկայությունն է:

«Այս առումով հարկ է նշել, որ երկրի մշակելի հողատարածքներում օրգանա–հանքային պարարտանյութերը խիստ անբավարար են՝ գոմաղբը օգտագործվում է խիստ մասնակի, բացի դա, հանրապետությունում օգտագործվում է միջին հաշվով 30000-ից 50000 տոննա ամոնիակային սելիտրա։ Տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարության կազմում գոյություն ունեին հատուկ մասնագիտացված ՊՈԱԿ –ներ, որտեղ հանրապետության տարբեր մարզերից բերվում էին մշակելի հողերի նմուշներ, լաբորատոր պայմաններում ստուգվում էին այդ հողանմուշները և պարզում դրանց պիտանելիության աստիճանը՝ պատրաստ լինելը ցանքի գործընթացին: Հողանմուշի կազմը ստուգելիս, եթե պարզվեր, որ այն պետք է հարստացնել, ապա մշակելի հողատարածքը հարստացվում էր տարբեր տիպի պարարտանյութերով և այլ նյութերով։

Իսկ եթե պարզվեր, որ հողը վարակված է տարբեր տեսակի գյուղատնտեսական հիվանդություններով և վնասատուներով, ապա կազմակերպվում էին գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների (մասնավորապես՝ կրծողների) դեմ պայքարի միջոցառումներ։ Սակայն վերջին տարիներին մեր երկրի «խելացի» ղեկավարության կողմից այդ ՊՈԱԿ-ները համարվեցին ավելորդ և «օպտիմալացման» անվան տակ փակվեցին, վերացան»,-նշում է մեր զրուցակիցը: ՀԿ-ի նախագահի խոսքով՝ գյուղոլորտում հրատապ քայլերից են կողմնակի խառնուրդներից (քար, փայտ, արտադրական թափոններ և այլն) զերծ մշակելի հողատարածքի, ինչպես նաև կողմնակի խառնուրդներից (արտադրական թափոններ, ծանր մետաղներ և այլն) զերծ ոռոգման ջրի առկայությունը:

«Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանում ոռոգման ջրերի որակը չի վերահսկվում։ Գաղտնիք չէ, որ որոշ տեղամասերում հանքային պոչամբարներից բացթողումներ են լինում և այնտեղից դուրս եկած ծանր մետաղները և թունավոր այլ նյութերը ձնհալի ջրերի և անձրևաջրերի միջոցով, թափվելով գետի կամ գետակի մեջ, հոսում, գնում են դեպի դաշտերի ցանված սերմերը։ Նույն ձևով իրականացվում է արտադրական թափոնների հոսքը դեպի դաշտեր»,-ասում է Սեդրակյանը: Շեշտում է՝ կարևոր է հողի ճիշտ մշակումը: «Հողի մշակման նպատակն է հողաշերտի կտրումը, շրջումը, փխրեցնելը, կոշտերի փշրումը, մոլախոտերի ոչնչացումը։ Ըստ ագրոգիտության, Հայաստանում հողերը վարում են գութաններով 25-35 սմ խորությամբ, իսկ լրացուցիչ մշակում են կուլտիվատորներով, ցաքաններով և այլ հողամշակման գործիքներով 8-14 սմ խորությամբ։ Այսօր ամբողջ Հայաստանով շրջես, չես գտնի 15 սմից ավելի խորությամբ իրականացվող վար, գութանների վրա չես գտնի տեղադրված նախագութանիկներ, դանակներ և այլն։ Գրագետ կերպով վար չիրականացնելու պատճառով վարից հետո դաշտը լի է մոլախոտերով»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ այս ամենի հետ մեկտեղ կարևոր է ճիշտ ցանքաշրջանառության իրականացումը, օգտագործվող որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ ընտրությունը, սարքին վիճակում և շահագործման ճիշտ կարգավորումների բերված համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը:

«Միայն վերոնշվածների առկայության դեպքում կարելի է խոսել բարձր բերք ստանալու մասին, թե չէ «եփած հավի» ծիծաղն էլ է գալիս, երբ գյուղատնտեսության մասով էկոնոմիկայի երիտասարդ և անփորձ փոխնախարարիկ Արման Խոջոյանն ասում է՝ սուբսիդավորելով և որակյալ սերմեր գյուղացիներին տալով՝ կբարձրացնենք բերքատվությունը, մասնավորապես՝ ցորենի միջին բերքը 1,8 տ –ից կհասցնենք 3 տ-ի։

Ինքնավստահ և մեծամիտ, բայց ոլորտին անփորձ երիտասարդին պետք է հուշել, որ «հալվա ասելով բերանդ չի քաղցրանա», և ընդհանրապես, նրան ու գյուղատնտեսության մասով էկոնոմիկայի մյուս երիտասարդ և անփորձ փոխնախարարիկին խորհուրդ կտամ բացի ղեկավարի դատարկ և մեծամիտ կեցվածք ընդունելուց, մեկ–մեկ էլ կարդացեք ագրոգիտություն և մեկ–մեկ էլ ոլորտից խորհուրդ հարցրեք ոլորտի փորձառու մասնագետներին։ Լավ իմացեք՝ երկրում նորմալ իշխանությունների առկայության դեպքում ներկայիս ձեր գյուղատնտեսական գիտելիքներով լավագույն դեպքում դուք կհայտնվեիք նախարարության որևէ վարչության որևէ բաժնում առաջատար մասնագետից ոչ բարձր պաշտոնի։ Տեղին է ասել՝ գյուղատնտեսության ոլորտ համակարգելը թթու թան չէ և ամեն մարդու բան չէ»,-եզրափակում է Սարգիս Սեդրակյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնի
Ամենադիտված