Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Ադրբեջան՝ Հարկային ծառայողի օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1818 – ծնվել է պատմաբան, փիլիսոփա-տրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։

1829 — տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատների կողմից, որի արդյունքում զոհվել է 37 դեսպանատան ներսում գտնվողներ՝ այդ թվում դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը և 19 հարձակվողներ։

1846 - վախճանվել է բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը։

1884 – ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը:

1921 - սկսվել է Վրաստանի Խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախլքալակի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել և 11-րդ Կարմիր բանակը Հայաստանից մտել է Վրաստան նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։

1929 – ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

1930 - ծնվել է քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։

1954 – ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։

1971 - վախճանվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

2002 - փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գնտվող Երևանի տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը փլատակների տակ թողնելուց կից գտնվող երկու բնակելի տները: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չեն եղել: 

2005 - տեղահանվել է Երևանի կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:

2015 - Հայաստանի  նախագահի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» է անվանել։

2017 - Արթուր Բաղդասարյանը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվել է «Օրինաց երկրի»-ի հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

660 մ․թ․ա․ — Դզիմմը դարձել է Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։

55 — հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։

244 — Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։

641 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։

1234 — գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդիական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։

1650 – վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:

1695 — լեհ-թուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թուրքերի արշավանքը Լվով և գլխովին ջախջախել Շեբիս-Գիրեյի թուրքական բանակը։

1697 —Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական թագավորությունում։

1809 — Ռոբերտ Ֆուլտոնը արտոնագրել է շոգենավը։

1847 - ծնվել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։

1928 - կայացել է երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1929 – Վատիկանը անկախացել է Իտալիայից և փաստացի դարձել առանձին պետություն:

1940 - սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլացիայով։

1943 — Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։

1948 – վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:

1978 — Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։

1979 – Իրանում փաստացի ավարտվել է իսլամական հեղափոխությունը:

1990 — 27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ-ի սպիտակ նախագահ Կլերկի կողմից ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։

2011 – Եգիպտոսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:

2012 - վախճանվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերը
Ամենադիտված