Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժո­ղովր­դի թի­կուն­քում ի՞նչ գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մեջ են մտնում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը օրերս հրապարակեց «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը, որում Հայաստանը այս անգամ նույնպես դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ Սակայն ուշադրության է արժանի, որ ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում 2020 թվականին Հայաստանի միավորները զգալիորեն նվազել են։ 167 երկրների շարքում մեր երկիրը հայտնվել է 89-րդ տեղում՝ 5,35 միավորով։ Ընդ որում, 2020-ին Հայաստանի դիրքերի նվազումը գլխավորապես պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարության սահմանած ռազմական դրությամբ, որն «էականորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ արտահայտման ազատությունը»։

Պետք է նկատել, որ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը պահպանվեց. որքան էլ զարմանալի է, բայց փաստ է, որ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո էլ արդեն երեք ամիս է, ինչ շարունակում ենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եթե պատերազմը մի քանի ամիս առաջ ավարտվել է, ինչո՞ւ են իշխանությունները շահագրգռված այս իրավական ռեժիմը այսքան երկար պահելու հարցում։ Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները շարունակում են մնալ։ Իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ իշխանությունները հայտարարում են, թե իրենք շարունակում են վստահություն վայելել ժողովրդի շրջանում, բայց սահմանափակում են ժողովրդի ազատությունները։ Թերևս ռազմական դրությունը պահպանելու նրանց մտադրությունը մեծապես պայմանավորված է իշխանությունների կասկածելի դիրքորոշումներով։ Նրանք բաց և թափանցիկ չեն աշխատում ժողովրդի հետ, ինչը ցանկացած պահի կարող է շատ լուրջ ժողովրդական հուզումների և պոռթկումների տեղիք տալ։

Մեծ է նաև հավանականությունը, որ առաջին պլան կարող է մղվել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից իշխանություններն այդքան սարսափում են։ Պատահական չէ, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի 4-րդ կետը, այնուամենայնիվ, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։ Ու այս համատեքստում հատկանշական է, որ իշխանությունների վախերը գնալով ավելի ցայտուն են դառնում։ Խնդիրն այն է, որ հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերին պետական մարմինները խուսափում են կոնկրետ պատասխաններ տալ և ասում են, թե պետական գաղտնիք է։ Իշխանական ներկայացուցիչների համար, օրինակ՝ պետական գաղտնիք է զոհվածների և գերիների թիվը։ Սովորաբար տվյալները գաղտնի են պահվում, որպեսզի հակառակորդը հասու չդառնա այդ տեղեկություններին։

Բայց այս դեպքում թշնամական Ադրբեջանը քաջատեղյակ է դրանց մասին, այդ դեպքում ո՞րն է այդ տվյալները մեր հանրությունից գաղտնի պահելու իմաստը։ Մյուս կողմից՝ հանրության մեջ կա շատ հիմնավոր կասկած, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, լավ՝ առանց տեղյակ պահելու, երկրի անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցերում իշխանությունները գաղտնի պայմանավորվածությունների մեջ են մտնում հակառակորդի հետ։ Նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շարունակաբար հավաստիացնում էր, թե հայտարարությունը որևէ գաղտնի հավելված չունի։ Բայց այս ընթացքում բազմաթիվ հարցեր էին բարձրացվում, մասնավորաբար, թե ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են Ադրբեջանին հանձնվել Կուբաթլուի և Զանգելանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած այն հատվածները, որոնց մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ անդրադարձ չկար։

Օրերս փոխվարչապետ Ավինյանը խորհրդարանում նշեց, թե բացի հրապարակված հայտարարություններից ու փաստաթղթերից, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ճանապարհահատվածին: Միևնույն ժամանակ, Ավինյանը մանրամասներ չնշեց՝ ասելով, թե այն պետական գաղտնիքներ է պարունակում։ Իշխանությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ են հանրությունից թաքցրել այդ պայմանավորվածության փաստը։ Ուրեմն, կարո՞ղ է մեր հանրությունը կասկածներ ունենալ, որ իրականում այլ ծածուկ պայմանավորվածություններ էլ կան:

Կարո՞ղ է կասկածել, որ «ժողովրդի վարչապետը» ռազմական դրությունը երկարացնում է և պետական գաղտնիքի անվան տակ «փափուկ բարձ» դնում հանրության գլխի տակ, իսկ կուլիսներում շարունակում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չբխող պայմանավորվածություններ ձեռք բերել թշնամական երկրի «կիրթ» ղեկավարի հետ: Կարո՞ղ է հիմնավոր կասկածներ ունենալ, որ վաղն էլ մեկ այլ փաստաթղթի գոյության մասին փաստը չի ջրի երես դուրս գալու, որի մասին այսօր անգամ գաղափար չունենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր
Ամենադիտված