Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 9-ը շարունակվում է. անգործության ծանր հետևանքները Հայաստանի ու Արցախի համար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կհամաձայնեք, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի շուրջ միջազգային հանրության արձագանքը չեղավ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր։ Իսկ Թուրքիայի միջամտությունը ռազմական գործողություններին այդպես էլ համապատասխան միջազգային գնահատական չստացավ։ Բայց չէ՞ որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց՝ գրեթե բոլոր հայտարարություններում արձանագրում էին, որ հակամարտության լուծման համատեքստում անընդունելի են համարում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այստեղ մեկ այլ նրբություն կա, որ աչքի է զարնում։

Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը օրվա մեջ մի քանի անգամ կարող էր հարցազրույց տալ արտերկրյա լրատվամիջոցներին, հեռախոսազրույցներ ունենալ տաբեր երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական շրջանակների հետ ու միջազգային հանրությանը ուղերձներ հղել Ադրբեջանի ու Թուրքիայի՝ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի հայ բնակչության նկատմամբ իրագործվող ցեղասպանական գործողությունների իրականացման և վարձկան ահաբեկիչների կիրառման մասին։ Նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո ևս ադրբեջանա-թուրքական տանդեմը նույն ձևով շարունակում է իր ագրեսիվ և հանցագործ գործելակերպը. ոչնչացնում են հայության պատմամշակութային արժեքները, հրաժարվում են հանձնել գերիներին, նսեմացնում են արցախահայության արժանապատվությունը և ելքեր են փնտրում, որպեսզի Արցախը տարբեր ձևերով կախվածության մեջ գցեն իրենցից։

Սակայն բավական տարօրինակ է, որ հրադադարի հաստատումից ի վեր Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հարցում ուղղակի լռության ուխտ են արել։ Իսկ պատերազմական գործողություններում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության մասին հայտարարությունները իշխանություններն ամբողջությամբ մոռացան։ Դրա մասին այլևս որևէ խոսք չկա։ Հայաստանի կողմից լռությանն ի պատասխան՝ աշխարհը լսում է ադրբեջանական տեսակետը։ Այդպես, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում Ալիևը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ մեղադրանքներ հնչեցրեց հայ ժողովրդի հասցեին և սպառնաց, որ փոխհատուցում են պահանջելու։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի նախագահի ստահոդ պնդումների սնանկությունն ի ցույց դնող որևէ հոդաբաշխ պատասխանի ականատես չեղանք։

Քանի որ Արցախում ստեղծված իրադրությունը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, գոնե պետք է որ արցախահայությանը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի բնակավայրերը վերականգնելու հարցը մեր իշխանությունների կողմից համարվի առաջնահերթ միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու հարցում։ Եվ այս տեսանկյունից կարևոր հնարավորություն էր ստեղծում վերջերս տեղի ունեցած Դավոսի տնտեսական համաժողովը։ Ընդ որում, Փաշինյանից չէր պահանջվելու գումար ծախսել և ժամանակ կորցնել շվեյցարական Դավոս հասնելու համար, քանի որ համաժողովն ընթանում էր առցանց, և նա կարող էր արտերկրյա գործընկերներին տեղեկացնել թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների և Արցախին օգնություն տրամադրելու խնդրի վերաբերյալ։ Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախընտրեց չմասնակցել համաժողովին։

Երևի թե ավելի կարևոր գործեր ուներ։ Իսկ մեր փոխարեն Արցախին օգնություն տրամադրելու հարցը բարձրացվեց ոչ Հայաստանի կողմից։ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և նրանց խոշտանգման ենթարկելու փաստը պետք է հայկական դիվանագիտության համար հիմք դառնար Ադրբեջանին միջազգային պրեսսինգի ենթարկելու և այդ պետության հանցագործ էությունը ցույց տալու համար, բայց այս և մյուս ռազմական հանցագործությունների խնդրով պետության փոխարեն միջազգային իրավական հարթակներում զբաղված են միայն ՄԻՊ-ը և այդ հարցերով մասնագիտացված իրավապաշտպանները։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են Փաշինյանի իշխանության լուռ և կամազուրկ կեցվածքից ու պարբերաբար նոր պահանջներ են առաջ քաշում։ Եվ իրապես խաբուսիկ չէ այն տպավորությունը, որ այսօր մենք անիշխանության պայմաններում ենք ապրում։

Հակառակորդի ախորժակը զսպելու գործառույթը իրենց վրա են վերցրել ոչ թե Հայաստանի ինքնիշխանության մասին ճառեր ասող իմքայլականները, այլ ռուս խաղաղապահները։ Նոյեմբերի 9-ից ՀՀ իշխանությունները փաստացի ամբողջությամբ կապիտուլացվել են և ի վիճակի չեն պաշտպանել հայության շահերը, բայց, միևնույն ժամանակ, նրանք սոսնձվել են իրենց աթոռներին և չեն ցանկանում հեռանալ՝ թերևս վախենալով, որ անխուսափելիորեն պատասխանատվություն են կրելու իրենց ապաշնորհության համար։ Մեղմ ասած՝ ապաշնորհության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզում
Ամենադիտված