Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ ասում են առանձնահատուկ կարգավիճակ, դա սովորաբար վատ բան է նշանակում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկելիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց՝ առաջարկում են ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ։ Հարցը թեժ քննարկումների կիզակետում հայտնվեց ինչպես ԱԺ-ում, այնպես էլ փորձագետների շրջանում։ Մասնավորապես՝ շատերը կարծիք հայտնեցին, որ նախ հստակեցված չէ, թե ինչ ասել է հատուկ կարգավիճակ, երկրորդ՝ հնարավոր է, որ այս փոփոխությունն օրվա իշխանությունը կարող է օգտագործել ըստ նպատակահարմարության։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը նշում է՝ Հայաստանի անկախացումից հետո ԵՊՀ-ն երբևէ չի ունեցել ինչ-որ առանձնահատուկ կարգավիճակ։

«Օրենսդրական նույն դաշտում գործել են հայկական բոլոր բուհերը։ Երբ ասում են առանձնահատուկ կարգավիճակ, ինքս լարվում եմ, որովհետև դա սովորաբար վատ բան է նշանակում։ ԵՊՀ-ն առանձնահատուկ կարգավիճակ ունեցել է այն առումով, որ քաղաքական վայրիվերումները միշտ կոտրվել են նրա գլխին, ամեն ինչի առաջին փորձադաշտը, թիրախը դարձել է ԵՊՀ-ն։ Հատուկ կարգավիճակի մասին խոսվում էր նաև 2018 թվականի սկզբին, երբ ցանկանում էին, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կազմավորվեին ինչ-որ տարբերակով, իսկ ԵՊՀ-ի կառավարման խորհուրդը՝ այլ տարբերակով։ Ենթատեքստն այն էր, որ պաշտոնյաներին թույլատրվեր դառնալ ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ։ Այս դառը փորձից կարելի է ենթադրել, որ երբ խոսվում է համալսարանին հատուկ կարգավիճակ տալու մասին, սովորաբար իշխանությունը նկատի է ունենում օրվա իր շահը։

Հիմա շատ անհասկանալի է, թե ինչ է ասում նախարարը, որևէ կերպ բացված չէ, թե ինչ ասել է հատուկ կարգավիճակ, դա կենացի մակարդակի ձևակերպում էր։ Բայց ակնհայտ է, որ քաղաքական ինչ-որ շահ կա, որն առաջիկայում պարտադրվելու է ԵՊՀ-ին։ Բացի նրանից, որ ԵՊՀ-ն առանձնահատուկ ինչ-որ կարգավիճակ չունի, հակառակը՝ համալսարանն ինչ-որ առումներով զրկվում է մրցունակությունից, որովհետև Հայաստանում իր մերձակա մրցակիցները միջպետական պայմանագրերով գործող բուհերն են, օրինակ՝ Ֆրանսիական, Սլավոնական և մյուս համալսարանները։ Դրանց վրա մեր օրենքները չեն ազդում, իրենք գործում են միջպետական պայմանագրերով, և բոլոր փոփոխությունները կոտրվում են հայկական և հատկապես ԵՊՀ-ի գլխին՝ նրան զրկելով մրցունակությունից, և նաև դրա պատճառով համալսարանը դիրքեր է կորցնում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գևորգ Էմին-Տերյանը։

ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու հարցին «Փաստի» հետ զրույցում անդրադարձավ նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Նա նշում է՝ որևէ մեկն այս պահին չի կարող պատասխանել հարցին, թե ինչ է սա նշանակում։ «Այս պահին դա ուղղակի դեկլարատիվ բնույթ ունի։ Թե հետո դրա տակ օրենսդրական ինչպիսի ակտեր կընդունվեն, և այդ հատուկ կարգավիճակն ինչպես կդրսևորվի, ապագան ցույց կտա։ Կարևոր է, որ հետագայում չխախտվեն հավասար մրցակցային պայմաններն ուրիշ բուհերի հետ։ ԿԳՄՍ նախարարի այն պնդումը, թե մայր բուհը ստեղծել է պետությունը և այն պետք է էական մասնակցություն ունենա դրա կառավարման մեջ, ծիծաղելի է, քանի որ պետությունը հիմնադրել է նաև մյուս բուհերը։ Պետության կողմից հիմնադրված լինելու առումով որևէ բուհ որևէ առավելություն չունի։

Ասեմ ավելին՝ ամենակարևոր արժեքներից մեկը, որն այսօր ունենք, Գիտությունների ազգային ակադեմիան ոչ միայն հատուկ կարգավիճակ չի ստանում օրենքում, այլ դրա վերաբերյալ շուրջ 10 տարի գործող օրենքն այս նախագծում փոխարինվում է ընդամենը մեկ հոդվածով, իսկ ԳԱԱ-ի կարգավիճակը հետագայում որոշելու է կառավարությունը։ Մինչդեռ այդ նախագծում ակադեմիային ևս կարելի էր տալ հատուկ կարգավիճակ և նրա կազմակերպաիրավական ձևն ապահովել հենց օրենքում։

Այս հատուկ կարգավիճակն իրենից կարող է ամեն ինչ էլ ենթադրել, այդ հարցը մնալու է իշխանությունների քմահաճույքին։ Հիմա երևի չեն մտածել, թե ինչ գրեն, թողնում են ապագային, կամ գուցե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կարելի է ինչ-որ բաներ ընդունել կամ փոփոխել։ Դա օրենքի մակարդակում հետո շատ դժվար կլինի անել, որովհետև կարող են լինել ընտրություններ, ԱԺ-ում կարող է ձևավորվել նոր մեծամասնություն, և օրենքի փոփոխությունը հեշտ չի լինի։

Բայց ենթաօրենսդրական ակտերում հնարավոր կլինի քմահաճույքներն օրեցօր փոխել և համապատասխանեցնել օրվա իշխանություններին։ Սա ևս խոսում է այն պարզ ճշմարտության մասին, որ իշխանությունները ցանկանում են քաղաքական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության և գիտության ողջ համակարգի վրա, այդ թվում՝ ԵՊՀ-ի, որն առաջատարն է քաղաքական մտքի ձևավորման հարցում, իսկ մտավորականության մեծ և ակտիվ մասն էլ կենտրոնացած է հիմնականում այս բուհում»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել
Ամենադիտված