Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության գիտակցության ու հոգեբանության մեջ քաղաքականությունը նույնացվել է փողոցային «ղալմաղալի» հետ. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը կամ  իշխանափոխությունն իր բնույթով հակաքաղաքական երևույթ էր։ Դա քաղաքականության վախճանի հավաստիքն էր, որովհետև, եթե երկրում գոյություն ունենար մրցակցային ու կենսունակ քաղաքական համակարգ, հեղափոխություն չէր կարող տեղի ունենալ։

2018 թվականի ապրիլ-մայիսին քաղաքականությունը վերջնականապես գնաց փողոց ու կնքեց իր մահկանացուն։ Դրանից հետո, արդեն շուրջ երեք տարի քաղաքականությունը ո՛չ վերակենդանացել է, ո՛չ էլ, առավել ևս, փողոցից վերադարձել է համապատասխան հարթակներ։ 2018-ի խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքում ձևավորված Ազգային ժողովն ուղղակի ծաղր էին քաղաքականության հանդեպ։ Այդ ընտրությունների արդյունքներն ու Ազգային ժողովի բովանդակությունը ցույց տվեցին, որ ավելի լավ է քաղաքականությունն այդպես էլ մնա փողոցում, քան վերադառնա այնպիսի խորհրդարան, որտեղ կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

Բայց խնդիրը միայն քաղաքականության դրսևորման ֆորմալ հարթությունը չէ, այն ավելի խորքային է։ Հասարակության գիտակցության ու հոգեբանության մեջ քաղաքականությունը նույնացվել է փողոցի, փողոցային ղալմաղալի հետ, և հիմա նրան առաջարկվող ցանկացած քաղաքական այլընտրանք ուղղակի հանդիպում է պատի, քանի որ հասարակության համար քաղաքականությունը սկսվում ու վերջանում է՝ փողոց փակելով, իդեալական քաղաքական գործիչն էլ նա է, ով ավելի բարձր ու ավելի լաչառ տեքստեր կարտաբերի փողոցում։

Այս տեսանկյունից հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը գուցե իսկապես հանրային աջակցություն չի վայելում՝ ոչ այն պատճառով, որ հասարակությունը փոփոխություններ չի ցանկանում, այլ որովհետև նրա համար ցանկացած փոփոխություն, ի վերջո, նույնանում է փողոցի հետ։

Միևնույն ժամանակ՝ հասարակության վարքագծում կա հակասականություն այն առումով, որ փողոցը համարելով փոփոխությունների միակ հնարավորություն, մարդիկ, այդուհանդերձ, մերժում են նաև այսօրվա փողոցի առաջարկները։ Մերժում են նաև այն պատճառով, որ փողոցի հարթակից հնչող տեքստերում չեն տեսնում գործող իշխանությանն իրական այլընտրանք, որովհետև հարթակը,  որպես այսպիսին, ռազմավարություն կամ ծրագիր չի ներկայացնում։ Հարթակը Նիկոլ Փաշինյանի հեռացումը հռչակել է՝ որպես նպատակ, մինչդեռ իրականում դա ընդամենը պետք է միջոց լինի այլ՝ համակարգային նպատակներ իրականացնելու համար։

Հարթակը չունի, սակայն, այդ նպատակները, նրա համար միջոցը վերածվել է նպատակի, ինչն էլ հավանության չի արժանանում հանրության կողմից։ Քաղաքականությունը փողոցից քաղաքական հարթակներ վերադարձնելու համար հասարակության հետ պետք է կատարվի ծանր, դժվար, երկարաժամկետ աշխատանք, քաղաքական աշխատանք, որն իրականացնելու հայտ գոնե մինչև այս պահը որևէ մեկը չի ներկայացնում։

Հենց դա էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարակեցության գրավականը։ Նա պահպանում է իշխանությունը ոչ թե սեփական ուժի, այլ հարթակում գտնվող ընդդիմախոսների և պայքարի նրանց սխալ մարտավարության, թուլության շնորհիվ։ Հասարակության պասիվությունն այս հարցում ակտիվորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ»
Ամենադիտված