Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր, Կոսովո՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ուսանողական ջոկատների օր, Հին Հռոմ՝ Կվիրինալին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

440 – վախճանվել է Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ Մեսրոպ Մաշտոցը։

1824 – ծնվել է դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Կղեմես Սիպիլյանը, որը շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի և Կիլիկիայի մի շարք վայրերում հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամները, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։

1885 – ծնվել է դերասանուհի Նինա Մանուչարյանը:

1887– ծնվել է նշանավոր լեզվաբան, լեզվագետ Գրիգոր Ղափանցյանը։

1919 – վախճանվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1924 – ծնվել է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը։

1945 – ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը:

1947 – ծնվել է դերասան Լևոն Շարաֆյանը:

1947 — ԽՍՀՄ-ում սկսվել է հերարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

1950 – վախճանվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ:

1994 – վախճանվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը:

- ղարաբաղյան պատերազմի ժամանակ հետախուզական Су-24МР-ին ուղեկցելիս` Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանակն МиГ-21 ինքնաթիռը, օդաչուն կատապուլտվել է և գերի ընկել:

2003 - Երևանում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ու իր աջակիցների վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը:

2006 - Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, որը մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:

2011 - ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

2015 - Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ:

2020 - Հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1454 — Բուրգունդիայի հերցոգ Ֆիլիպ 3-րդ Բարին տվել է Ֆազանի երդումը և պարտավորվել մասնակցել Հռոմի պապի նախատեսվող խաչակրաց արշավանքին:

1500 — տեղի է ունեցել ճակատամարտ Հեմմինգշտեդտի մոտ, որի ժամանակ դանիական թագավորական բանակը ջախջախվել է Դիտմարշենի հանրապետության գյուղացիական աշխարհազորի կողմից:

1600 — ըստ աշխարհիկ դատարանի որոշման` Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային, որպեսզի այրեն Փարիզի Ծաղիկների հրապարակում, որը և տեղի է ունեցել:

1673 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերը։

1720 — Իսպանիայի և Քառյակ դաշինքի միջև կնքվել է Հաագայի հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել Քառյակ դաշինքի պատերազմին:

1781 — ծնվել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննիկը, որը հայտնագործել է ստետոսկոպը և հանդիսանում է բժշկության մեջ կլինիկո-անատոմիական հետազոտման մեթոդի հիմնադիրներից մեկը:

 1792 – ծնվել է Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող Կարլ Էռնստ ֆոն Բերը, որը հանդիսանում է սաղմնաբանության հիմնադիրը:

1796 — ծնվել է գերմանացի Ճապոնիայի հետազոտող ֆիլլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդը:

1814 — Մորմանի մոտ Նապոլեոնի բանակը ջախջախել է գրաֆ Պալենի ղեկավարած ռուսական բանակը:

1852 — Սանկտ-Պետերբուրգում բացվել է էրմիտաժը:

1864 — տեղի է ունեցել սուզանավի առաջին մարտական օգտագործման հաջողված դեպքը. Չարլտոնի նավահանգստում Կոնֆեդերացիայի «Հանլի» սուզանավը խորտակել է Միության «Հաուսատոնիկ» ռազմանավը:

1877 — ծնվել է ֆրանսիացի զինվորական և քաղաքական գործիչ Անդրե Մաժինոն:

1904 – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը։

1968 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվել է Բասկետբոլի փառքի սրահը։

1979 – Չինաստանի ժողովրադա-ազատագրական բանակը ներխուժել է Վիետնամ, սկսվել է վիետնամա-չինական պատերազմը։

1993 — հիմնադրվել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը:

2003 – վախճանվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

2008 – Կոսովոն հայտարարել է իր անկախությունը Սերբիայից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Ամենադիտված