Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ արդեն զգացվում էր պատերազմում պարտության ամբողջ ընթացքը, փորձեցին այս կամ այն կերպ հին զինվորականներին ընդգրկել գործընթացում, բայց արդեն ուշ էր. Սեյրան Օհանյան. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց՝ դրական է գնահատում այն. «Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս երկու նախագահների և Արցախի նախագահների հետ միասին, մեր երեսնամյա նորագույն պատմության կերտողներից մեկն է:

Կարծում եմ, որ նրա գիտելիքներն աշխարհաքաղաքական իրադարձությունների և հատկապես մեր պետականաշինության և ռազմական գործի ու դիվանագիտության համադրման հարցում այնքան է, որ ինքը գիտի՝ ինչ ներկայացնել հանրությանը, և ինչ է անհրաժեշտ, որպեսզի մեր հանրությունն իմանա»:

Սեյրան Օհանյանին խնդրեցինք առանձնացնել հարցազրույցի այն հատվածը, որի վրա ինքը ևս կցանկանար շեշտրադրում անել։ Նա նկատեց. «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, 2016-2020թթ. մենք ԶՈՒ զարգացման և սպառազինության, ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր ունեինք, մենք անմիջապես փոփոխություններ ենք կատարել և հատկապես օդուժի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն և քանակությամբ բավական միջոցներ ձեռք բերելու համար: Իսկ ինձնից հետո՝ 2018 թ․, փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով և կադրային փոփոխությունը ղեկավար կազմում, 2018-2024թթ․ համար են ԶՈՒ զարգացման պլան կազմել, որի մասին ինքը տեղեկացրեց»:

Մեր խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից նախկին բարձրաստիճան զինվորականների մասին անդրադարձերին, այդ համատեքստում՝ նաև այն ձևակերպմանը, թե «Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը», Սեյրան Օհանյանը պարզաբանեց.

«Կարծում եմ, որ ՀՀ նախագահի խոսքի իմաստն առաջինը կայանում է նրանում, որ Զինված ուժերում արագ փոփոխություններ են կատարվել ղեկավար կազմում, որը մի կողմից՝ կարելի է հաշվել կադրային պլանավորված գործընթաց, իսկ մյուս կողմից էլ՝ այն բացասական է անդրադարձել ընդհանուր առմամբ կառավարման փորձի վրա: Նախկին զինվորականների կարողությունների, հմտությունների օգտագործումն այս պատերազմում անհրաժեշտություն էր, եթե ոչ՝ հրամանատարական այսօրվա գործող ուղղահայացում, ապա գոնե՝ Արցախում պետք է ստեղծվեր Պետական Պաշտպանության կոմիտե, և դրա շրջանակներում՝ ռազմական խորհուրդ, և փորձառու զինվորականներին յուրաքանչյուրին այս կամ այն՝ թե՛ ռազմական, թե՛ պետական, թե՛ նաև տարածքային պաշտպանության խնդիրներով ընդգրկեին, և այդ առումով փորձառու զինվորականների անուն նշեց հանրապետության նախագահը:

Մյուս իր ասածի իմաստը նրանում է, որ պատերազմի այն պահին, երբ արդեն զգացվում էր այդ պարտության ամբողջ ընթացքը, փորձեցին այս կամ այն կերպ հին զինվորականներին ընդգրկել, բայց արդեն ուշ էր, որովհետև յուրաքանչյուր զինվորական ղեկավար կարող է ինչ-որ ուղղությամբ խնդիր կատարել, եթե ինքն ունի այդ հնարավորությունը, ինքն ունի այդ լծակները, ունի իր հրամանատարական ուղղահայացը, իր շտաբը, իր բոլոր ծառայություններն ու զորատեսակները, որոնց միջոցով նաև համագործակցելով՝ խնդիր է կատարում:

Ցանկացած գիտակից անձնավորություն, ով գիտի՝ ինչ է նշանակում՝ պետական կառավարման համակարգ, զինվորական կառավարման համակարգ, կհասկանա՝ եթե մարդ որևիցե պետական կամ զինվորական պաշտոն չի զբաղեցնում, ապա ինքը չի կարող այս կամ այն գործընթացն իրականացնել, մանավանդ՝ զինվորական գործընթացներում, պատերազմական ժամանակահատվածներում յուրաքանչյուր գործունեություն ընթանում է ընթացակարգերի համաձայն: Այսինքն՝ հրամաններ, մարտական կարգադրություններ, նախնական մարտական կարգադրություններ և այլն: Այդ առումով՝ այն անձինք, ովքեր բանակից դուրս են եղել և հետագայում ինչ-որ մի հրամանով չեն ընդգրկվել այս կամ այն կառույցում, նրանք ոչ լծակ ունեին, ոչ էլ հնարավորություն ունեին ինչ-որ խնդիր կատարել»:

Դուք էլ չեք ունեցել փաստորեն լծակ՝ մեր դիտարկմանն ի պատասխան՝ պաշտպանության նախկին նախարարն արձագանքեց. «Ես չեմ ունեցել. ես ինչ կատարել եմ, կատարել եմ կամավոր»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը մինչև օրս չի կարողացել պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, Դուք տեղյա՞կ եք՝ ովքեր են եղել այդ ուղղությունների հրամանատարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցը կարող եք տալ ԳՇ և ՊԲ հրամանատարությանը. իրենք ավելի կոնկրետ կարող են ասել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ»
Ամենադիտված