Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի. նրա երաժշտությունն աշխարհինն է

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես ազատ ժամանակներ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ եղել հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները եւ երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամանակ ունենալ, նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին…»:

Առնո ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մեծն Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց: Ես նրան նույն կերպ պատասխանեցի, եւ գիտեք՝ նա բոլորովին չզարմացավ եւ նույնիսկ չվիճարկեց: Եվ դա հիանալի է, քանզի իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»:

Ամերիկահայ աշխարհահռչակ գրողի նման գնահատականը բնավ պատահական չէր: Նրա արվեստը չափազանց բարձր էին գնահատում ժամանակի հայ եւ օտարազգի ամենահայտնի դեմքերը, երաժշտական աշխարհի երեւելիները՝ Դմիտրի Շոստակովիչը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արամ Խաչատրյանը, Իոսիֆ Կոբզոնը ու էլի մեծեր, համբավավոր երգիչներ, երգահաններ, մեծանուն բանաստեղծներ, երաժշտական գործիչներ…

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում՝ 1921 թ. հունվարի 21-ին: Մաթեմատիկայի ուսուցիչ նրա Հարություն հայրը սիրել է սրինգ նվագել, իսկ ինքը դեռ մանուկ հասակից սկսել է ցուցաբերել երաժշտական նկատելի ունակություններ: Մայրաքաղաքի սովորական մանկապարտեզներից մեկն այցելած Արամ Խաչատրյանն առաջիններից է նկատում դա եւ ապշում վեցամյա Առնոյի կատարումով: Զարմանում է նաեւ նրա արտաքինով՝ ձեռքերի մեծ դաստակներ, անհասկանալի մեծության քիթ: Եվ արձագանքում է. «Նա ընտրյալ է…»:

Երեք տարեկանում հին հարմոնիկայի վրա արդեն նվագել իմացող դպրոցականը 9 տարեկան հասակում գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը»: Դա արդեն նրա մեծ ճանապարհի սկիզբն էր, որին նախորդել էր ուսումնառությունը Երեւանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Ճակատագրի բարեհաճ կամքով հայ մշակույթի մեծերից երկուսն օրհնում են արվեստում նրա անցնելիք ճանապարհը՝ Արամ Խաչատրյանը, ով ընտրում է նրան եւ հորդորում երաժշտությամբ զբաղվել, եւ Եղիշե Չարենցը, ով «Հայպետհրատում» գեղարվեստական գրականության բաժնի վարիչ լինելու տարիներին տպագրության է հանձնում պատանու առաջին լուրջ գործը՝ վերոնշյալ քայլերգը:

1938 թ. Առնոն մեկնում է Մոսկվա եւ միանգամից ընդունվում Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս, որն ավարտելուց հետո երաժշտական բարձրագույն կրթություն է ստանում Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Այստեղ էլ բացահայտվում է նրա տաղանդը որպես դաշնակահար. սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին Կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պելերմանը նշում է.

«Պետք է հիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»: Եվ ընդամենը մի քանի տարի անց Մոսկվայի կոնսերվատորիայում նրա ուսուցիչ Կոնստանդին Իգումնովը Բաբաջանյանին համեմատում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր, դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի հետ: Իսկ մեր ամենահայտնի ու վաստակաշատ երաժիշտներից մեկը՝ դաշնակահար, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, այսպես է վրձնում նրան ու նրա արվեստը. «Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ՝ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ՝ խորաթափանց, հուզառատ. ինչպե՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ ու թեթեւ…երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի…»:

Վիրտուոզ դաշնակահարին, սակայն, ճակատագիրն ավելին էր վերապահել որպես կոմպոզիտորի: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու, նրա «Վաղարշապատի պարն» էր, որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտության մեջ: Իսկ ստեղծագործական անհատականությունը շքեղությամբ դրսեւորվեց դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում», «Դաշնամուրային տրիոյում», «Հայկական ռապսոդիայում», «Պրելյուդում», «Նոկտյուրնում», «Պոլիֆոնիկ սոնատում», «Վեց պատկերում», «Էլեգիայում»…

Բազմաժանր է Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝ երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Կոմպոզիտորին նախանձելի համբավ, համաժողովրդական սեր ու հիացում բերեցին նրա երգերը՝ գրված հայ եւ ռուս հանրահայտ բանաստեղծների խոսքերով՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Եվգենի Եվտուշենկո, Անդրեյ Վոզնեսենսկի, Լեոնիդ Դերբենյով, այլ հեղինակներ: Նրա ամենասիրված երգերից են «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Կապույտ տայգա», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետ», «Հիշողություն», «Մոլորակի լավագույն քաղաքը», «Մի շտապիր» եւ այսպես տասնյակ ու տասնյակ երգեր, որոնք կատարում էին ժամանակի ամենահայտնի երգիչները՝ Իոսիֆ Կոբզոն, Լյուդմիլա Զիկինա, Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաեւ, Մուսլիմ Մագոմաեւ, այլ աստղեր: Երգն ստեղծելիս կոմպոզիտորը միշտ գիտեր, թե ով է այն կատարելու: Նա զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, որոնց հետ աշխատում էր կատարումներից առաջ:

Խորհրդային շատ կինոնկարներում են հնչում նրա հեղինակած սքանչելի երգերը: Հայկական ամենասիրված ֆիլմերից հիշենք «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից», որոնցում հնչում են բաբաջանյանական հոգեպարար ու չմոռացվող երգերը: Կոմպոզիտորի այս եւ բազմաթիվ այլ երգեր սիրված են ու հնչում են նաեւ այսօր, կհնչեն նաեւ վաղը, քանզի դրանք բխում են ջինջ ու հարազատ ակունքներից, բաբախում են մարդկային գեղեցիկ հույզերով ու զգացմունքներով: Բայց այս ամենը, թերեւս, չունենայինք կամ ունենայինք կիսով, եթե…

Բանն այն է, որ մեծանուն կոմպոզիտորը 32 տարեկանում հիվանդացել էր կործանարար հիվանդությամբ. բժիշկները սպիտակարյունություն էին ախտորոշել, սակայն հարազատները սկզբում վախենում էին նրան ասել այդ մասին եւ թաքցնում էին իրողությունը: Երբ, ի վերջո, տեղեկանում է, վրդովվում է սաստիկ: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության հայտնի դեմքերից մեկին հրավիրում է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջը բուժելու: Երբ այս մասին հայտնի է դառնում Առնո Բաբաջանյանի մտերիմ ընկերներից Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես օգնության խնդրով դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին:

Վերջինս զանգահարում է Մոսկվա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան հայտնում են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց վայրկյան իսկ տատանվելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոն էլ վճարել: Նշանակված բուժման շնորհիվ կոմպոզիտորը հաղթահարում է մահացու հիվանդությունը՝ նման ծանր ախտորոշմամբ ապրելով եւս 30 տարի… Դա բարեբախտություն էր ոչ միայն իր՝ հանճարեղ կոմպոզիտորի, այլեւ մեր ժողովրդի ու նրա բարձր արվեստի բազմամիլիոն ունկնդիրների համար:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց
Ամենադիտված