Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում, կարծես, ամեն ինչ լավ է, ավելին՝ պատերազմը հաղթող պետությունը մենք ենք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է, իսկ կառավարության քայլերը չեն հասցնում արգելակել տնտեսական անկման տեմպերը: Այս կարծիքին է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը տնտեսական խնդիրների համատեքստում առաջին հերթին շեշտում է անվտանգային միջավայրի կարևորության մասին: «Հայկական բիզնեսներն ու ՀՀ քաղաքացիներն առաջին հերթին պետության անվտանգության երաշխիքների կարիք ունեն: Եթե համարում ենք, որ մեր պետությունը լիարժեք պաշտպանված չէ պատերազմներից և նոր հարձակումներից, ապա այդ հանգամանքն էականորեն կարող է ազդել բիզնեսի վրա:

Թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիներն այդ առումով պետք է վստահություն ունենան, որ չձգտեն հեռանալ ՀՀ-ից: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ կան խարխուլ, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ տարբեր սահմանային գոտիների վերաբերյալ: Այս տեսանկյունից անընդհատ որոշակի անհանգստություն է առաջացնում այն, որ ՀՀ-ն դեռևս կարող է գտնվել վտանգի մեջ: Սա ամենակարևոր խնդիրն է և եթե չկարգավորվի, ապա հետևանքներ կունենա: Օրինակ՝ նոր աշխատատեղեր չեն ստեղծվի, զբաղվածությունն առանձնապես չի խթանվի, գործատուները կձգտեն բիզնեսը տեղափոխել այլ երկրներ, կամ էլ պարզապես այսպես սահմանափակ ձևով կշարունակեն գործունեությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ այդ համատեքստում շեշտելով պաշտոնական մակարդակով գործնական քայլերի անհրաժեշտության մասին:

«Խոսքն, օրինակ` նոր համաձայնագրերի կնքման, կարևոր պետությունների հետ հարաբերությունների բարելավման, պաշտպանական համակարգի վերակենդանացման, ինչպես նաև ընդհանուր գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտության մասին է: Այսօր, սակայն, թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի օրակարգերը, ցավոք, համահունչ չեն իրականությանը: Թշնամին սարի հետևում է՝ մեր կողքին, դեռ հարցերը կարգավորված չեն, բայց միամտաբար զբաղված ենք այլ հարցերով, որոնք բացարձակապես չեն բխում նշված խնդրից: Հայաստանի տնտեսության արագ վերակենդանացման համար պետք է բացառիկ գործողություններ իրականացվեն, որոնք չկան: Իրավիճակներին կողքից նայելով՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում, կարծես, ամեն ինչ լավ է, ավելին՝ պատերազմը հաղթող պետությունը մենք ենք»,-ասաց նա՝ նշելով, որ իներցիոն գործընթացներ ու անիմաստ նախագծեր չպետք է լինեն օրակարգերում:

Իսկ թե ինչ է սպասվում այսկերպ շարունակելու դեպքում՝ Գ. Մակարյանը նկատեց. «Ամբողջությամբ անդունդը չենք ընկնի, բայց տնտեսության պահպանողը էլի բիզնեսը կլինի: Գործատուներն իներցիայով, իրենց աշխատանքով ինչ-որ արդյունքներ, տեմպեր կապահովեն, որոշակի զբաղվածություն, ներմուծում/արտահանում, որոշակի ՀՆԱ կպահպանվի, բայց այդ ամենը բավարար չէ: Եթե անգամ դրական տնտեսական աճ ունենանք, բացարձակ չի բավարարելու: Նախկինում էլ է եղել, երբ 4,5 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, բայց դրա փոխարեն, օրինակ՝ զբաղվածությունը 3,1 տոկոսով նվազել է: Այսինքն, մեր տնտեսության աճը նաև ներառականության խնդիր ունի. տնտեսական աճը պետք է այնպիսին լինի, որ աղքատության, գործազրկության ու սոցիալական հարցերը կարողանա լուծել:

Հիմա այդ խնդիրները շատ սրված են, որովհետև ավելացել է աղքատների թիվը: Մեր հաշվարկով այն գերազանցում է 30 տոկոսը: Բացի այդ, Արցախից եկած շատ-շատ քաղաքացիների բնակարաններով, նաև աշխատանքով ապահովելու խնդիրներ կան: Բոլոր հարցերը անընդհատ բյուջեի հաշվին ենք փորձում լուծել, բայց մեր բյուջեն անընդհատ այդ բեռն իր վրա կրելու հնարավորություն չունի: Եթե բյուջեն միայն սոցիալական խնդիրներն ապահովի, ապա նշանակում է, որ մենք ենթակառուցվածքների զարգացման, կապիտալ ներդրումների և այլ տեսանկյուններից գրեթե ոչինչ չենք կարող կատարել»: Անդրադառնալով շարունակական բնույթ կրող գնաճին՝ Գ. Մակարյանը նշեց.

«Գնաճը մի քանի հանգամանքներով է պայմանավորված: Նախ՝ նշենք, որ մեր արտաքին առևտրի մեջ մոտ 5 մլրդ դոլարը կազմում է ներմուծումը, և այդ ներմուծման մեջ գրեթե կեսը սննդամթերք է: Գները միջազգային շուկաներում բարձրացել են զուտ այն պատճառով, որ կորոնավիրուսը որոշ ապրանքների դեֆիցիտներ է առաջացրել: Շատ երկրներ սահմանափակել են իրենց երկրներից մթերքների արտահանումը: Այդ հանգամանքին ավելացել է նաև դոլարի արժևորումը, ինչն իր հերթին երկրորդ խնդիրն է առաջացրել՝ թանկացել են նաև միջազգային տրանսպորտային բեռնափոխադրումները: Եվ ստացվում է, որ մենք ապրանքները ներմուծում ենք ավելի թանկ գնով:Սա՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ՀՀ-ում որոշակի ապրանքների գծով սպառման ռեժիմներն են փոխվել ՀՀ-ում: Այդ ընդհանուր դեֆիցիտն ու թանկացումը, բնականաբար, կսրի աղքատությունը: Հիշեցնեմ, որ նոր մեթոդոլոգիաներով 53 հազար դրամից ավելի ստացող մարդիկ աղքատ չեն համարվում, 35 հազար ստացողները միջին աղքատության խմբում են, իսկ նրանք, ովքեր 22 հազար դրամ են ստանում, խորը աղքատության մեջ են գտնվում:

Հիմա նաև սա է սրվում՝ նրանց գնողունակությունը փոխվում է այդ գումարների դիմաց: Հետևաբար, բացի աղքատության ավելացումից, կավելանա նաև խորը աղքատությունը: Մյուս կողմից՝ այն աշխատավարձերը, որոնք մարդիկ ստանում են, այսօրվա գնաճի պայմաններում արդեն չեն բավարարում՝ լինի՛ պետական, թե մասնավոր սեկտորի աշխատող, կարևոր չէ: Իսկ գնաճի միտումը դեռ կշարունակվի, որովհետև ընդհանուր դեֆիցիտն ու խնդիրները դեռևս առկա են ամբողջ աշխարհում»:Գագիկ Մակարյանը շեշտեց, որ պարենի անվտանգության տեսանկյունից ՀՀ-ն դեռ էական խնդիրներ չի ունեցել, բայց որոշակի ռիսկեր կան:

«Մենք այս առումով շատ խոր ուսումնասիրություն ենք կատարել վերջին ամիսներին: Երեք անգամ 1400 առևտրային կետերում մենք հարցումներ ենք կատարել: Մի անգամ դա կատարել ենք օգոստոս-սեպտեմբերի սկիզբ ընկած հատվածում, երկրորդը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում, երրորդը՝ արդեն դեկտեմբեր-հունվարին: Հիմնականում մեր գործատուների, բիզնեսի ճկունության շնորհիվ է, որ էական խնդիրներ չենք ունեցել այդ առումով, որովհետև նրանք միշտ փորձել են արագ արձագանքել, հասկանալ, որտեղ են դեֆիցիտներն ու ըստ այդմ են ապրանքները ներմուծել:

Բացի այդ, ներքին շուկայում նաև ճիշտ վերաբաշխում են կատարել, որտեղ պահանջարկ է եղել՝ անմիջապես մթերքներն ուղղել են կոնկրետ մարզ կամ համայնք: Այնուամենայնիվ, մանավանդ հիմա դեռ ռիսկերն առկա են: Արդյո՞ք պետությունը հասցնում է սերմերով, քիմիկատներով պարարտանյութերով ապահովել գյուղատնտեսության ոլորտը: Արդեն գարուն է, բայց ոլորտն ամբողջությամբ ապահովված չէ ու այդ առումով ռիսկեր կան: Այսինքն, էականորեն տուժել է թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ պարենի անվտանգությունը»,ասաց նա՝ չբացառելով նաև թանկացումներն ու մթերքների դեֆիցիտի առաջացման հնարավորությունը:

«Պատերազմի պատճառով մոտ 150 հազար տոննա հացահատիկի հնարավորություն կորցրինք, որը ներմուծում էինք Արցախից: Պատերազմի հետևանքով անասուններ կորան, մոտ 40 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն մորթվեց, մոտ 100 հազար ոչխար է մորթվել: Մի պահ մսի գինը ընկավ, հետո բարձրացավ: Կարող է մսի դեֆիցիտ ունենանք, եթե անասնապահության մեջ ևս արագ տեմպերով քայլեր չձեռնարկենք: Բացի այդ, կարևոր են հարևան երկրների հետ հարաբերությունները: Օրինակ՝ Իրանը նաև զարգացած գյուղատնտեսություն ունի, և շատ բաներ կարելի է ներմուծել:

Նույնը Ռուսաստանի դեպքում՝ մասնավորապես հացահատիկ, պարարտանյութ ներմուծելու տեսանկյունից: Բայց մենք չենք տեսնում այդ բարեկամական քայլերը: Կառավարությունը վստահություն պետք է առաջացներ երկրի անվտանգության տեսանկյունից, բայց խոսքը միայն պաշտպանության ու պատերազմի համատեքստում չէ: Խոսքը նաև ներքին՝ մասնավորապես նաև պարենի, անվտանգության, ինչպես նաև ժողովրդի բարեկեցության ապահովմանն է վերաբերում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին
Ամենադիտված