Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ար­տա­քին հար­ցե­րի լուծ­մամբ զբաղվելու փոխարեն զբաղված են ներ­քին խմո­րում­նե­րով, մանր-մունր հարցերով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի ավարտվել, մենք կարող ենք փաստել միայն ավարտված մեկ ակտիվ փուլի մասին: Այս պահին դեռևս ուժերի տեղաբաշխում ու վերաբաշխում է տեղի ունենում: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում խոսել ենք ռազմական գործողությունների վերսկսման վտանգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

«Հաշվի առնելով Բաքվից, Անկարայից եկող հայտարարություններն ու իրենց գործողությունները՝ կարող եմ ասել, որ հաջորդ պատերազմը կամ ռազմական գործողությունների ակտիվ փուլը սարերի հետևում չէ: Բայց դա չի լինի այն պատերազմի նման, որը եղավ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի ինն ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ուժերի տեղաբաշխումից ու վերաբաշխումից հետո ազդեցության գոտիների տարբեր տեսակի ճշգրտման խնդիր է լինելու, ինչն էլ հաջորդ ռազմական գործողությունների պատճառ է դառնալու: Այդ պարագայում ոչ միայն ՀՀ զինված ուժերը, այլև արդեն բացահայտ խաղացող երկրները կարող են մասնակից լինել: Տվյալ դեպքում նկատի ունեմ նաև ՌԴին: Այնպես որ, ռազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում: Միևնույն ժամանակ, հավանական չեմ համարում այդ գործողությունների վերսկսումը մամուլում շրջանառվող կոնկրետ ամսաթվերին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Շրջանառվող լուրերը դիտարկելով այլ համատեքստում՝ նա շեշտեց. «Ընդհանրապես մեծ պատերազմներից առաջ, որպես կանոն, հոգեբանական պատերազմ է սկսվում: Սա ևս հոգեբանական պատերազմի մաս է կազմում: Ադրբեջանը և Թուրքիան փորձում են հաղթողի հոգեբանությունը չթուլացնել ու այդ էյֆորիայի տակ անընդհատ մեզ պահել պարտվողի հոգեբանության մեջ: Դրա համար նրանք երկրորդ, երրորդ մեդիառեսուրսով հայկական մեդիադաշտում անընդհատ փորձում են շրջանառել, որ պատերազմը կլինի այսինչ օրը, այսինչ ամսաթվին: Թեպետ այս ամենը հոգեբանական պատերազմի համատեքստում է, բայց, ամեն դեպքում, պատերազմը չի ավարտվել. ավարտվել է ռազմական գործողությունների ակտիվ փուլը, և չի բացառվում, որ արդեն կսկսվի երկրորդ ակտիվ փուլը, բայց արդեն ոչ թե այն ուժերի հարաբերակցությամբ, որոնք կային, այլ կներգրավվեն նոր ուժեր, ինչպես նաև նոր մարտահրավերներ»:

Անդրադառնալով մարտի 15-18-ն Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Ադրբեջանն, ըստ էության, երկրորդ զորավարժությունն է անցկացնում պատերազմից հետո: Սա, այսպես ասենք, նորմալ չէ, որովհետև, որպես կանոն, եթե պատերազմն ավարտվում է, պետությունները լծվում են հետպատերազմյան շրջանի իրավիճակի շտկմանը, հետևանքների վերացմանը և այլն: Բայց այս դեպքում ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, զորավարժություններով հանդերձ, առաջին հերթին փորձում է ադապտացնել և իրականությանն ավելի մոտ բերել հնարավոր ռազմական գործողությունների պլանը: Երկրորդ՝ այդ տանդեմը փորձում է ներդաշնակություն ստեղծել երկու բանակների միջև: Սա ևս մեսիջ է, որ իրենք ավելի մեծ պատերազմի են պատրաստվում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից վերջին շրջանում արվող հայտարարություններին, Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Իրականում տարատեսակ հայտարարություններով նախևառաջ փորձում են հաստատել, որ իրենք վերջնականապես օկուպացրել կամ «ազատագրել են» տարածքները և արդեն շինարարական աշխատանքներ են կատարում: Մյուս կողմից՝ Արդբեջանը և Թուրքիան փորձում են ցույց տալ, որ իրենք մեկ ռազմական ալ յանս են: Այստեղ նաև Թուրքիայի գործոնն է մեծ: Թուրքիան Ռուսաստանին ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակն ամբողջությամբ գտնվում է թուրքական բանակի զինված ուժերի վերահսկողության տակ: Ինչպես հայտնի է, մինչև հիմա ադրբեջանական բանակի գոնե գեներալները, սպայական, հրամանատարական կազմը գտնվում էին ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, սակայն այս պատերազմի ընթացքում նրանք ամբողջությամբ դուրս եկան Ռուսաստանի վերահսկողությունից ու անցան Թուրքիայի վերահսկողության տակ: Եվ այսօր արդեն փորձ է արվում ցույց տալ, որ կստեղծվի նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորում. չի բացառվում, որ ադրբեջանական ամբողջ զինված ուժերն անցնեն Թուրքիայի վերահսկողության տակ»:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Պատերազմի ակտիվ փուլից հետո տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է. ուժերի վերադասավորման ու ազդեցության ոլորտների ճշգրտման խնդիր կա: Այսօր Թուրքիան արդեն մտել է Հարավային Կովկաս և, ի դեմս Ադրբեջանի, փորձում է ավելի ընդգրկուն դարձնել այն ազդեցության ոլորտները, որոնց ձգտում է: Այստեղ արդեն շատ ակտիվ գործողության մեջ է մտել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Եվ ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս պահին տարածաշրջանում շատ լուրջ խմորումներ կան. ազդեցության ոլորտների տեղաբաշխում է տեղի ունենում, և դա տեղի է ունենում ոչ թե պայմանավորվածությունների արդյունքում, այլ լուռ հակամարտության, իսկ այդ լուռ հակամարտությունը, վերջիվերջո, կարող է բախման բերել: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է սպասել պատերազմի, բայց արդեն տարածաշրջանում խաղացողների դերերի տեղաբաշխման ու վերաբաշխման համար»:

Նշված մարտահրավերների համատեքստում խոսելով Հայաստանում առկա հասարակական ու քաղաքական տրամադրությունների մասին՝ Կարեն Հովհաննիսյանը մի քանի խնդիր առանձնացրեց: «Հասարակությունը, ցավոք, հիվանդացել է և գիտակցաբար չի ցանկանում բուժվել ու ձերբազատվել այդ հիվանդությունից: Նույնիսկ պատերազմի տեսքով հասցված ապտակը մեզ չսթափեցրեց, և մենք կրկին ընկել ենք չորրորդական, հինգերորդական ու անգամ տասներորդական հարցերի հետևից՝ մոռանալով արտաքին անվտանգությունը և, ընդհանրապես, պետության և պետականության գոյության, ինչպես նաև մեր ֆիզիկական գոյության հարցը: Կարծես թե ինչ-որ կոնկրետ ուժեր անտես ձեռքով ուղղորդում, մանիպուլ յացիաների են ենթարկում հասարակությանը: Տարատեսակ թեմաներ են առաջ մղում՝ թողնելու տպավորություն, թե մեր երկրում ոչինչ չի եղել, որ չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ, ո՛չ անհետ կորածներ, ո՛չ գերիներ, ո՛չ տարածքային կորուստներ և ապրում ենք այն կյանքով, որով ապրել ենք մինչև պատերազմը. այսինքն, «նախկիններներկաներ», «հարուստներ-աղքատներ» «թալանչիներ» և այլն»,-ասաց նա՝ շեշտելով, որ հասարակության հայացքը չի ուղղորդվում դեպի այն ուղի, ուր կարևորը պետության, պետականության ու բանակ նկատմամբ իրավագիտակցության բարձրացումն է:

Անդրադառնալով իշխանության քայլերին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը զբաղված է մանր-մունր հարցեր լուծելով ու զբաղված չէ ՀՀ արտաքին հարցերի լուծմամբ: Այդ հարցերի լուծումը, կարծես թե, տրված է Ռուսաստանին, և Ռուսաստանն է զբաղվում թե՛ գերիների, թե՛ սահմանների և, ընդհանրապես, մեր ազգային անվտանգության ու արտաքին մարտահրավերների հարցերով: Իսկ իշխանությունը զբաղված է ներքին խմորումներով, աթոռակռվով ու տարատեսակ կուլիսային պայմանավորվածություններով: Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունն այսօր սովորական մարզպետի պարտականություն ու աշխատանք է իրականացնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին
Ամենադիտված