Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Լատվիա՝ Լատիշական լեգիոնի օր, Ղազախստան՝ Ազգային գվարդիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 – ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:

1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը:

1913 – ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:

1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև:

1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։

1988 - «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:

1995 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

1998 - Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որտեղ առաջատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը:

2002 - Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության արդյունքում: 

2013 - Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երևանի Ազատության հրապարակում հորդառատ անձրևի տակ հանրային քննարկում են անց կացրել։ Հովհաննիսյանին ներկայացվել է ստվերային կառավարության ցուցակ:

2016 - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։ Ըստ օրինագծի` ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:

2017 - վախճանվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

2020 - կապված կոնոնավիրուսային համաճարակի հետ` Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր` հաջորդելով Տիբերիոսին։

870 — Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:

1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպինների ափերին։

1660 — Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է 20 տարյա նիստերից հետո:

1736 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:

1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը:

1831 — Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:

1851 — ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը, որը հանդիսանում է էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը:

1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:

1915 — Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:

1917 - «Maybelline» ընկերությունը արտադրել է առաջին թարթիչների ներկը:

1926 — ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:

1927 — ԽՍՀՄ-ում Օպտիկա-մեխանիկական արհեստանոցը սկսել է արտադրել ակնոցների ապակիներ:

1920 – ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:

1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։

1936 — ԽՍՀՄ-ում Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1» մոդելի լիմուզինը:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 %-ը, զոհվել է մոտ 5000 մարդ:

1963 — Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:

1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլայի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։

- Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:

1988 — իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբդժա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:

2004 — Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:

2014 — տեղի է ունեցել համաղրիմյան հանրաքվե, որի արդյունքով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Ամենադիտված