Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Անարժեք Հայաստան․ նիկոլիզմի հիմքը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ցանկացած իշխանության որակի, արժեհամակարգի գնահատման կարևոր չափանիշերից մեկն այն է, թե արդյոք իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներո՞վ, արժեքներո՞վ, համոզմունքներո՞վ, թե՞ շահերով։

Այս հարցադրման պատասխանը գործող իշխանության ու հատկապես այն մարմնավորող Նիկոլ Փաշինյանի պարագայում առավել քան հստակ է՝ նրա ու իշխանության բոլոր գործողությունների հիմքում ընկած են շահերը, կեղտոտ շահերը՝ սկսած խմբային-քաղաքականից՝ մինչև նեղ անձնական։ 2018 թվականին  իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հանուն այս կամ այն շահի բավարարման պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք ու արժեք, համոզմունք ու գաղափար։ Օրինակները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ սկսած դատարանների շրջափակումից՝ մինչև հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանում կատարված իշխանափոխություն, ակնհայտ կոռուպցիոն նպատակներով բանակի համար կասկածելի ու անպետք սպառազինության գնումից՝ մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության մանիպուլյացիա ու խաբեություն։

Բոլոր այս և տասնյակ նմանատիպ օրինակներում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ հանուն տվյալ պահի շահի՝ պատրաստ է ոտնահարել սահմանադրականության, օրինականության, բարոյականության, ազնվության և բազմաթիվ այլ արժեքներ ու սկզբունքներ։ Դա արտահայտվել ու արտահայտվում է նրա՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական գործունեության մեջ։ Հակառուսական տարրերից բաղկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պահի ու շահի թելադրանքով դարձավ Եվրասիական միության անխոնջ ջատագով՝ մոռանալով, որ անձամբ էր հեղինակել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը, արևմտյան գրանտներով սնվող նույն այդ իշխանությունը կրկին պահի ու շահի թելադրանքով դարձավ մոլի ռուսամետ՝ մոռանալով սեփական անցյալն ու կենսագրությունը։

Այսինքն՝ և՛ ներքաղաքական կյանքում, և՛ արտաքին հարաբերություններում Նիկոլ Փաշինյանին առաջ մղող ու մոտիվացնող հիմնական ուժը շահն է և ոչ երբեք՝ արժեքը, համոզմունքը, սկզբունքը կամ գաղափարը։ Ընդ որում, անցած երեք տարիներին նա ապացուցել է, որ առանց ամոթի նշույլի անգամ անում է բոլոր այն կարգախոսների հակառակը, որոնք նրան բերել են իշխանության։

Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քայլարարները բյուջետային միջոցների թալանն ու մսխումը հասցրել են ինստիտուցիոնալիզացիայի այնպիսի մակարդակի, որ նախկինները կերազեին անգամ։ Պարգևավճարներ, «Հայաստան» հիմնադրամի միլիարդավոր դրամի նվիրատվություններ, մեկ անձից կատարվող հարյուրավոր գնումներ, փռված ասֆալտ ու բանակում լուսանկարված ելակ․․․

Սա այս իշխանությունների փողասիրության պահանջմունքի բավարարման միջոցների ամենևին ոչ ամբողջական ցանկն է։ Այս հարցում ևս նրանց առաջնորդել է միայն ու բացառապես շահը, որի բավարարման համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմ կոչվածը ոտնահարել են բոլոր հնարավոր սկզբունքներն ու արժեքները։

Հայաստանը, թերևս, երբեք չի ունեցել այնքան անսկզբունք ու այնքան անգաղափարական իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է․ նրա դավանած միակ անխախտ սկզբունքը որևէ սկզբունքի բացակայությունն է։

Այս արձանագրումների իմաստն ամենևին արդեն իսկ տեղի ունեցածի վերհուշը չէ։ Սա չափազանց կարևոր է նաև ներկայի ու հատկապես ապագայի համար, որովհետև այս իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է գրեթե անսխալ կանխատեսել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարքագիծը նաև ապագայում։ Մասնավորապես, ստույգ կարելի է պատասխանել հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կկեղծի՞ հնարավոր արտահերթ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ դրական է, ոչ միայն սովորական դրական, այլ գերադրական․ նա կկեղծի ընտրություններն անողոքաբար ու առանց աչք թարթելու, կկեղծի ոչ միայն այն պատճառով, որ չկեղծելու այլընտրանքը կարող է դառնալ ուղղիչ աշխատանքային գաղութը, այլ, որովհետև նա չի դավանում որևէ սկզբունքի ու առաջնորդվում է բացառապես տվյալ պահի շահի բավարարմամբ։

Իսկ եթե շահը պահանջում է կեղծել ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ անգամ սեփական անուն-ազգանունն ու ստորագրությունը, նա պատրաստ է դրան։
Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ, չունենալով արգելակներ՝ նա կանգ չի առնի անգամ ֆանտաստիկ թվացող քայլի առաջ, եթե դա կբավարարի նրա շահը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին
Ամենադիտված