Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ մեսիջներ էր տալիս Սերժ Սարգսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին դատարանի դիմաց հավաքվել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմակիցները, համախոհներն ու պարզապես մարդիկ, ովքեր աջակցում են նրան: Այդ օրը տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը: Պետք է արձանագրել, որ, այլ հավասար պայմաններում, ինչ-որ տեղ նաև անակնկալ կլիներ բազմահազար մարդկանց առկայությունը, սակայն վերջին տարիների ֆոնին ամեն բան նաև օրինաչափ էր: Գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է արտախորհրդարանական ուժերից ամենամեծն ու ինստիտուցիոնալացվածը: Փաստ է նաև, որ եթե ՀՀԿ-ն 2018թ.-ի տոտալ էյֆորիայի պայմաններում հավաքեց շուրջ 5 տոկոս ձայն, ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ՀՀԿ-ն նույնիսկ հաղթահարել էր 5 տոկոսի շեմը, ապա առաջիկա ընտրություններում կասկածից վեր է, որ Հանրապետականը անհամեմատ ավելի շատ քվեներ կստանա: Քաղաքական բովանդակության մեջ դա օրինաչափ կլինի, քանի որ ՀՀԿ-ի շուրջ փչված բազմաթիվ փուչիկներ պայթեցին այս ժամանակահատվածում ու մարդիկ տեսան, որ իշխանությունների կողմից հրապարակ նետված տեղեկությունները շատ դեպքերում պարզապես կեղծիք էին: Ինչևէ, դատարանի դիմաց հավաքելով իր կողմնակիցներին բնականաբար Սերժ Սարգսյանը նպատակ ուներ մի ներսի և դրսի լսարաններին քանի հիմնական ուղերձներ հղելու:

Առաջինը թերևս այն էր, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին ցույց տալ, թե Հանրապետական կուսակցությունն ինչպիսի մեծ աջակցություն ունի, այլ կերպ ասած դա ուժի ցուցադրություն էր, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդտեղ չէին գտնվում մարզերում բնակվող հանրապետականները: Ուժի ցուցադրության գլխավոր նպատակներից մեկն էլ թերևս այն էր, որ երրորդ նախագահը հստակ ցույց տվեց, թե ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներից որքանն են եղել ՀՀԿ համակիրները: Այդ իմաստով հարկ է ընդգծել, որ մեսիջը պարզ էր՝ ապագա քաղաքական գործընթացներում առանց ՀՀԿ-ի քաղաքական ռեսուրսի ընդդիմությունը դժվարություններ է ունենալու: Այսինքն ՀՀԿ-ն յուրատեսակ լոկոմոտիվի դեր է խաղացել հանրահավաքներ գեներացնելու և օրակարգ թելադրելու առումով:

Երկրորդ մեսիջը, որն արտացոլվեց Սերժ Սարգսյանի ելույթում, այն էր, որ երրորդ նախագահը և իր թիմն ամենևին չեն հաշտվել պատերազմից հետո, ինչպես նաև եռակողմ հայտարարության արդյունքում առաջ եկած իրողությունների հետ: Սերժ Սարգսյանն արձանագրեց մի կոնցեպ, ըստ որի նա չի համարում, որ Արցախի հարցը լուծված է և եռակողմ հայտարարության մեջ արտացոլված բազմաթիվ դրվագներով խնդրահարույց հարցեր կան, որոնք շտկման անհրաժեշտություն ունեն: Ի դեպ, բավականին թափանցիկ այս մասին ակնարկել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նկատենք, որ նախկին նախագահներից զատ որևէ այլ ուժ, այդ թվում իշխանությունը, այս թեմայով որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել: Արցախի կարգավիճակի, Ադրբեջանի կազմում երբևէ չլինելու և Հայաստանի անվտանգային համակարգի շուրջ ձևավորված օղակի մասին խոսելիս՝ Սերժ Սարգսյանը նաև մեսիջներ էր տալիս աշխարհաքաղաքական կենտրոններին, որ իր թիմի իշխանության գալուց հետո, Արցախի հարցի հայանպաստ լուծումը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Եվ վերջապես երրորդը, ինչ ուզում էր ասել Սերժ Սարգսյանը: Նա աշխարհաքաղաքական կենտրոններին ուղերձ էր տալիս այն մասին, որ Հայաստանում, ի դեմ իրեն, ոչ բոլոր ուժերն են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, ու պատրաստ են քիրվայություն անեն թշնամու հետ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»
Ամենադիտված