Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի անկումը․ կատարյալ ներդաշնակություն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի խնդիրներն ունեն խորքային  պատճառներ և, անշուշտ, չեն սահմանափակվում միայն գործող իշխանությամբ կամ Նիկոլ Փաշինյանով։ Վերջինս հայկական իրականության խնդիրների խտացված արտացոլանքն ու կրողն է և կառչած մնալով իշխանությունից՝ ավելի է խորացնում խնդիրները, որոնք առանց իրեն էլ եղել են ու լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունն ապրում է այն կրթական, մշակութային ու արժեքային տիրույթում, որում ապրում է։

Մեր ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ չունենալով պայմանականորեն լավ պետություն ունենալու որևէ նախադրյալ, անվերջ զարմանում ու դժգոհում ենք, որ չունենք այդ լավ պետությունը։ Մեր չունեցած նախադրյալների շարքը շատ երկար է, բայց դրանց ինտեգրալ արտահայտությունը կարելի է համարել հասարակության ցածր կրթական ու մշակութային մակարդակը։

Տարիներ, տասնամյակներ շարունակ հանրության կրթական ցենզն անշեղորեն իջել է, մենք դարձել ենք անկիրթ ու բռի հասարակություն՝ լայն իմաստով՝ առանց անգամ նվազագույն բարոյական նշաձողերի ու արժեքների։

Չունենալով ահա անգամ հասարակության նվազագույն կրթական կամ կրթվածության մակարդակ, մենք ցանկանում ենք ունենալ լավ, զարգացած, արդյունավետ, բարեկեցիկ պետություն։ Այդպես չի լինում։

Զարգացած պետություն ունենալու համար անհրաժեշտ է միտք, գաղափար, ծրագիր, հայեցակարգ։ Բոլոր այս ինտելեկտուալ հատկանիշները պետք է գեներացվեն տարբեր էլիտաների շրջանում, բայց նախ և առաջ՝ քաղաքական համակարգում։ Բայց մեր քաղաքականության մեջ գաղափարն ու ինտելեկտը վաղուց մղվել են տասներորդական պլան։

Քաղաքական պայքարում դոմինանտ են էմոցիաները, պաշտամունքը, ատելությունը, քծնանքն ու հայհոյանքը․․․ ամեն ինչ, բացի մտքից ու ինտելեկտից։ Այդ իրողության համար ազնիվ չէ մեղադրել միայն հասարակությանը, մեղավոր են առաջին հերթին՝ քաղաքական ուժերն ու այրերը, որոնք քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ թե քաղաքականության, այլ շուկայական օրենքներով։ Քաղաքականության մեջ, ի տարբերություն կոմերցիայի, ոչ թե առաջարկը պետք է ձևավորվի պահանջարկի հանգույն, այլ հակառակը՝ պահանջարկը պետք է գոյացնի առաջարկ։

Այլ խոսքով, ոչ թե քաղաքական ուժերը պետք է իջնեն հանրության ցածր կրթական ցենզի տիրույթ, այլ իրենց առաջարկով պետք է ձևավորեն ավելի որակյալ քաղաքական պահանջարկ։ Բայց քանի որ Հայաստանում քաղաքականությունը վաղուց կոմերցիայի տեսակ է, քաղաքական դեմքերն էլ՝ իրականում կոմերսանտներ, քաղաքական առաջարկն ու պահանջարկը գտնվում են անդառնալիորեն ցածր մակարդակում։

Պետության լավ կամ վատ վիճակը մի կողմից՝ հանրության կրթական ցենզի, մյուս կողմից՝ քաղաքական համակարգի որակի արտահայտությունն է։ Չի կարող ցածր կրթական ցենզ ու դեգրադացված քաղաքական համակարգ ունեցող հասարակությունն ունենալ լավ պետություն, դա նոնսենս է։

Հետևաբար՝ մինչև չբարձրանա մի կողմից՝ հանրության կրթական ցենզը, բարոյական ու մշակութային արժեքների նշաձողը, մյուս կողմից՝ քաղաքականության բովանդակության որակը, Հայաստանը չի կարող զարգացման երկարաժամկետ հեռանկար ունենալ՝ անկախ նրանից՝ ով կլինի իշխանություն։

Իշխանությունը, սակայն, այս հարցում ունի առանցքային նշանակություն, նշված խնդիրները ոչ թե լուծող, այլ դրանց լուծումն արգելակող նշանակություն։ Որևէ իշխանության համար ցանկալի չէ ունենալ կրթված հասարակություն, քանի որ կրթված հասարակությունն իրավատեր ու պահանջատեր հասարակություն է, չմանիպուլացվող ու չխաբվող հասարակություն է ու այդմով՝ դժվար կառավարելի հասարակություն է։

Իշխանությունն անկիրթ հանրության համար առաջին շահառուն է և մշտապես անում է ամեն ինչ՝ հասարակության կրթական մակարդակը ոչ միայն՝ չբարձրացնելու, այլև հնարավորինս իջեցնելու համար։

Այդ առումով հիմա իշխանության ու հասարակության միջև տիրում է գրեթե կատարյալ ներդաշնակություն․ իշխանության հավաքական կերպարը՝ Նիկոլ Փաշինյանը, իր կրթական, արժեքային ու բարոյական ցենզով ամբողջովին համապատասխանում է հանրության այն որակներին, որոնց շնորհիվ հանդուրժվում է ամենայնը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։

Հենց այդ անկման շնորհիվ էլ մինչև այսօր նա պահպանում է իշխանությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին
Ամենադիտված