Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ ստի վաճառականը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Ոչ պաշտոնապես, զրահաբաճկոնով, ամենակարևորը՝ ստով։ Այդ հարցում նա հավատարիմ է ինքն իրեն ու չի կեղծում։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու մանիպուլյացիաներով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։

Փաշինյանը ստի վաճառական է, ըստ ամենայնի, այդ հարցում՝ անգերազանցելի։ Նա խոսում է, ու դա դուր է գալիս մարդկանց առնվազն մի մասին, հատկապես ու հաստատապես այն մասին, որի համար կարևոր է ոչ թե ասելիքի բովանդակությունն ու ճշմարտացիությունը, այլ խոսողի անձը։ Նրան կուրորեն սիրողներ դեռ կան, և այդ հարցում մարդկանց մեղադրելը դժվար է․ ճաշակին ընկեր չկա, եթե անգամ ճաշակը հակաէսթետիկ է ու հակապետական։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քարզարշավին նշանակում է, որ ընտրությունների քարոզչությունը լինելու է ոչ թե ճշմարտության, այլ ստի ու կեղծիքի մասին։ Դրա ընթացքում հնչելու են ճշմարտություններ, սակայն, քանի որ հնչեցնողներին մարդիկ չեն սիրում այնքան ու այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանին, նրանք չեն լսելու ճշմարտությունները ու հետևություններ չեն անելու դրանից ու որոշումներ են կայացնելու ոչ թե ճշմարտության, այլ ստի հանգույն։

Տարիներ շարունակ ապրելով ստի ու կեղծիքի մեջ, մարդկանց զգալի մասն իր համար ստեղծել է ստով կառուցված հարմարավետության գոտի, որը վտանգվում է ցանկացած ճշմարտության բարձրաձայնմամբ։ Սուտն ու կեղծիքը Հայաստանում դարձել է պետական քաղաքականության, գոյության կերպ։ Սուտը, այն չափաբաժնով, որը տեղ ունի մեր կյանքում, մարդկանց կախվածության մեջ է գցել թմրամոլների նման, քաղաքացիների այդ հատվածն ուղղակի չի կարող ապրել առանց ստի, ճշմարտությունը նրանց համար հակաթույն է, որն ընդունելը պահանջում է որոշակի կամք, խիզախություն, սխալներն ընդունելու կարողություն, հատկանիշներ, որոնք հատուկ չեն ստի հետևից գնացող զանգվածներին։

Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են անխուսափելիորեն ու անողոքաբար։ Դա, իհարկե, այդպես է։ Սակայն այդ մտահոգությունները վերաբերում են բուն ընտրական ակտին՝ երկրորդական պլան մղելով այն իրողությունը, որ այդ ընտրությունները կեղծված են ի բնե, արդեն այսօրվանից, քանի որ դրանց հիմնական շոգեքարշը լինելու է կեղծիքը, իսկ շոգեքարշն այդ վարպետորեն վարում է Նիկոլ Փաշինյանը։

Հասարակությունները փսիխոտիկ վիճակներից կարող են դուրս գալ շոկերի միջոցով։ Հայ հասարակությունը, սակայն, բացառություն է․ 44-օրյա պատերազմն ու դրա բացահայտած ճշմարտությունները ոչ միայն չսթափեցրին նրան, այլ կարծես ավելի խոր մխրճեցին կեղծիքով լցված իրականության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ իրականության կերտողն ու կառավարիչն է և ընտրություններով փորձելու է վերջնականապես արմատախիլ անել ճշմարտությունը հայկական իրականությունից։ Հասարակությունը սիրով պատրաստ է դրան, քանի որ սուտն օգնում է փախչել ճշմարտությունից, որի նկատմամբ Հայաստանն այնքան խոցելի է, որքան Նիկոլ Փաշինյանը՝ առանց զրահաբաճկոնի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Զելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան
Ամենադիտված