Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Պակիստան՝ Պակիստանի օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է ազգությամբ հայ գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։

1915 - ծնվել է արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։

1918 - քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը Տրապեզունդում անպտուղ բանակցություններ է վարել օսմանյան կայսրության հետ թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինդժանը, Էրզրումը, Վանը և հասել 1914 թվականի սահմաններին։

1920 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ, Տերտերի ճակատում հայերը անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։

1951 - ծնվել է վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։

1988 - ՍՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել են  «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։              

- հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։

1993 - ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:

1999 - վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:

2005 - Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ լրատվական ծառայության հայտարարության՝ միջադեպը պայմանավորված է ստվերային տնտեսության դեմ իրականացվող ակտիվ պայքարով: 

2012 - Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:

2014 - «Հարսնաքարի» գործով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։

2015 - ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

2017 — վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։

2018 - «Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

809 – վախճանվել է աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։

1084 — գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։

1155 — Յուրի Դոլգորուկինը զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։

1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։

1494 – ծնվել է գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան, որը հանդիսանում է միներալոգիայի հայրերից մեկը։

1603 - վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։

1753 - Ռուսական կայսրությունում վերացվել է մահապատիժը:

1776 — Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն ֆրանսիայում հիմնադրել է  Caisse d'Escompte էմիսիոն բանկը։

1776 — վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։

1773 - վախճանվել է  անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1782 - ծնվել է ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։

1794 — Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։

1801 — Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։

 1802 — անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։

1808 - ծնվել է  իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։

1864 — վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը, որը հանդիսանում է ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։

1873 — ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը, որը հանդիսանում է մանկական հոգեբուժության  ստեղծողներից մեկը։

1882 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։

- Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին:

1887 - վախճանվել է ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։

1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։

1898 - վաճառվել է առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելի (գինը 1000 ամերիկյան դոլլար):

1905 - վախճանվել է  ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։

1921 - ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմաստեր Վասիլի Սմիսլովը։

1930 — գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։

1946 — վախճանվել է ռուս գրոսմաստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։

1949 - առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:

1955 - ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:

1972 - կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։

1999 - ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադը:

2003 — առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։

2005 — Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Ամենադիտված