Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամելիազարդ տիկինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես ասում էր ժամանակին Անանուն Իմաստասերը. «Լավ կլիներ աշխարհի բանը և բոլորիս բանը, եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր»։ Անանուն Իմաստասերից անցել են բազում տարիներ, սակայն քաղաքական իրականությունն իր ձևի մեջ մնացել է նույնը։

Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ, հավասարաչափ կիրառելի են միտքն ու ռեսուրսները։ Այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ԲՀԿ շուրջ։ Ժամանակին, կուսակցությունը համարվում էր բուրժուադեմոկրատական շերտերի խտացնող կառույց հայկական իրականության մեջ։ Հենց դա ի նկատի ուներ նաև հիմնադիր նախագահը, երբ երկու ուժերը համագործակցում էին։ Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ կուսակցության մեջ առաջատար էշելոնի դեր սկսեց խաղալ տիկին Զոհրաբյանը։ Ի դեպ, վերտառության մեջ առկա պատվանունի հետ մենք կապ չունենք, քանզի այդ կոչումը նրան տվել են ՀՀԿ-ական գործընկերները՝ խորհրդարանական մի բանավեճի ժամանակ։

Իսկ այժմ գանք ըստ էության։ Այսօր, կուսակցությունը, որը ժամանակին ուներ բազմաթիվ ռեսուրսներ և գրասենյակներ Հայաստանի քիչ թե շատ նշանավոր բոլոր համայնքներում, հայտնվել է կոլապսային վիճակում։ Շատ նշանավոր և ռեսուրսների տիրապետող գործիչներ, ովքեր դուրս էին գալիս կուսակցությունից, չէին զլանում հերթական անգամ հիշատակել պատվարժան տիկնոջ վարած քաղաքական գիծը։ Անհասկանալի մոնոլոգներով և քաղաքական դիմագծով առաջնորդվող այս գործիչը, որը գործում է պահի ազդեցության տակ, անհեռանկար հանգրվանի է հասցրել իր և իր կուսակցության քաղաքական հետագիծը։ Այստեղ չենք սպառնա դիտարկումներ անել նրա հռետորաբանության և դրա շուրջ եղած հասարակական ընկալումների մասին։ Դրանց վերաբերյալ, հայաստանյան քաղաքական դաշտին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք, ունի իր հստակ ձևակերպած կարծիքը։

Դիտարկումներ անելիս մենք պետք է առաջնորդվենք հստակ քաղաքական վարքագծով և կոնկրետ քաղաքական քայլերով։ Սակայն նրա պարագայում, որևէ քայլ անվանել քաղաքական, բավականին դժվար է։ Քանի որ գործում է կանացի նեղացվածության սկզբունքը՝ Սասնա Ծռերի դրվագային մոտեցումների օրինակով, և եզրափակվում է նախկին կոալիցիոն ընկերների վրա ցեխ շպրտելով, որը մեղմ ասած, հեռու է ռացիոնալ քաղաքական հաշվարկ կոչվելուց։ Այս ֆոնին, եթե նայում ենք ելույթների հռետորաբանությունը, որոնց մեջ չկա որևէ տեսլական, ուղենիշ կամ հստակ արծարծված միտք, այս կամ այն իրողության վերաբերյալ, ապա առավել հստակ է դառնում այն հանգամանքը, թե ի՞նչ գործոնների, տվյալ պարագայում ի՞նչ գործոնի շնորհիվ է այսօր ԲՀԿ-ն կանգնած կործանման եզրին։

Այս կուսակցության սպասվելիք համագումարին ընդառաջ, շատ օրինաչափ կլինի, եթե կուսակցության մեջ մնացած հիմնական խմբերը փորձեն միավորվել և տիկնոջ գերիշխանությունից դուրս բերել կուսակցությունը։ Դա նախ և առաջ ի շահ կծառայի հենց կուսակցությանը։ Սա ակնհայտ է, քանի որ չկոմնորոշված քաղաքական ուղեծրով և անհասկանալի հետագծի քայլերով չես կարող տեղ ունենալ քաղաքական դաշտում։ Տիկին Զոհրաբյանը, տարիների ընթացքում ապացուցել է այս հանգամանքը, սկսած դրվագային քայլերից և ԱԺ ամբիոնից ունեցած անհասկանալի ելույթներով, վերջացրած ԵՎԽԽ նստաշրջաններում բարձրախոս անջատելով։

Կսահմանափակվե՞ն նրա ունեցած ու չհիմնավորված իրավունքները ԲՀԿ ներսում, դա կծառայի միայն ի բարօրություն այդ կուսակցությանը, չե՞ն սահմանափակվի, դա կնշանակի կայացած քաղաքական կառույցի կազմաքանդման շարունակություն։

Վահրամ Թոքմաջյան

Past.am, վերլուծաբան

Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Ամենադիտված