Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի ներկել է իր մազերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aravot.am-ը գրում է.

Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի (ազգանունն արդեն չեմ հիշում) ներկել է իր մազերը: Քանի որ այդ լուրը «վերարտադրվել է» մի քանի կայքերում, ենթադրում եմ, որ Մերին ունի հազարավոր երկրպագուներ, որոնք անտարբեր չեն իր մազերի գույնի հանդեպ եւ ամեն անգամ ցնցվում են, երբ այդ գույնը փոխվում է: Դա է վկայում նաեւ «like»-երի եւ քննարկումների քանակը:

Դա նորմալ է՝ մարդիկ, հատկապես երիտասարդները, չպիտի անընդհատ մտածեն լուրջ խնդիրների մասին, նրանք պիտի ունենան ժամանցի, զվարճանալու հնարավորություն:

Ով ինչպես է զվարճանում՝ դա կախված է ճաշակից եւ մտահորիզոնից: Բայց նորմալ չէ, երբ ժամանցի, զվարճանքի համար նախատեսված լուրերը մատուցվում են որպես լուրջ, ազգի համար բեկումնային նշանակություն ունեցող եւ շաբաթներով ու ամիսներով «ծամծմվում են», այսպես ասած, տատանվում են «այո»-ի եւ «ոչ»-ի արանքում:

Այդ թեմաների դիպուկ օրինակները բերված են «ՀԺ»-ում Աննա Հակոբյանի հոդվածում՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա քաղաքականություն, Վիկտորը կստեղծի՞, թե՞ չի ստեղծի իր կուսակցությունը, այս կուսակցությանը կմիանա՞, թե՞ չի միանա Սեյրան Օհանյանը (հուսով եմ, հարգարժան գեներալը նման քայլի չի գնա):

Որպես բարձրաշխարհիկ կյանքի մի երանգ, դա, իհարկե, հետաքրքիր է, ճիշտ այնպես, ինչպես հետաքրքիր է, թե մազերի որ գույնն է այս պահին գերադասում Մերին: Բայց ներկայացնել դրանք որպես շատ սկզբունքային խնդիրներ, որոնցից կախված է մեր երկրի ապագան, դա, ինձ թվում է, չափազանցություն է:

Պարզ է, որ Բաղրամյան-26-ում, կառավարությունում, ՊՆ-ում եւ այլ գերատեսչությունում նստած մի չինովնիկի ձեռնտու է, որ վերոհիշյալ հարցերը կամ՝ Պողոսին նշանակելու ու Պետրոսին ազատելու հարցը լուծվի մի ձեւով, իսկ մյուս չինովնիկին ձեռնտու է, որ հարցը լուծվի ճիշտ հակառակ ձեւով: Այդ իրենց պալատական, խարդավանքային տրամաբանությունից ելնելով՝ նրանք տարբեր տեսակի «ազդակներ» են ուղարկում լրատվամիջոցներին:

Այստեղից էլ գալիս են «ծամծմոցն» ու «տատանումները»: Բայց այստեղ կա, ինձ թվում է, ավելի կարեւոր հարց: Կարծում եմ, որ մեր հասարակության եւ լրատվամիջոցների առնվազն մի մասը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի հասունություն եւ խոսի ոչ միայն այն մասին, թե ինչ կա, այլեւ այն մասին, թե ինչպես պետք է լինի: Այսինքն՝ ոչ թե անձերի, այլ սկզբունքների, ինստիտուտների, մեխանիզմների մասին: Այդ պարագայում «բարձրաշխարհիկ» լուրերն, ըստ երեւույթին, կնահանջեն երկրորդ պլան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում
Ամենադիտված