Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ի՞նչ եղավ, Նիկո՛լ, ի՞նչ ես արել անցնող 6 ամսվա ընթացքում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն սկսել է այցելել մարզեր, հանդիպումներ է ունենում մարդկանց հետ, իր ելույթներում արդարացնում տնտեսական ձախողումները, պատերազմում պարտությունը, անպայմանորեն մի քանի անգամ շեշտում, որ պետք է Հայաստանն ու Արցախը նորովի կառուցել։ Նախ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակն առաջնահերթ հանրային տրամադրությունները շոշափելն է։ Նա դա չի կարող անել իր սիրած ձևով՝ ֆեյսբուքյան լայվերով։ Ստիպված այցելում է գյուղեր։ Ընդ որում, անպայման գյուղեր, ոչ խոշոր բնակավայրեր: Ի դեպ՝ գաղտնի, նախապես չծանուցելով հանդիպման տեղի, օրվա և ժամի մասին։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ նույնիսկ Երևանի կենտրոնում իր նստավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող որևէ նախարարություն այցելելու համար «դուխով» Նիկոլը պատսպարվում է մի քանի հազար ոստիկանների և դիպուկահարների թիկունքում։

Հարկ է նկատել, որ նա անպայմանորեն կրում է զրահաբաճկոն, եկեղեցի ու դասարան է մտնում զինված թիկնապահներով։ Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլի կառավարությունը ոստիկանության ծառայողների աշխատավարձը բարձրացնում է շուրջ 100 տոկոսով։ Կարծում եմ՝ հարկ չկա մեկնաբանելու նման քայլի մոտիվը։ Փաշինյանի իշխանության հենարանները թերևս մնացել են ոստիկանությունը, ԱԱԾ-ն և «ուսապարկերի» խմբակցությունը, իսկ եթե ավելի ստույգ՝ վերջինիս մի մասը։ Ինչևէ։ Նիկոլը նորից լավ կյանք է խոստանում մարդկանց։ Բայց զարմանալիորեն հանդիպմանը մասնակցող մարդկանցից որևէ մեկը չի հարցնում՝ բա պատերազմի ավարտից անցել է 6 ամիս, ճանապարհային քարտեզ էիր հրապարակել, լալահառաչ ձայնով ժողովրդից 6 ամիս ժամանակ էիր խնդրում, որ գործ անես, աշխատես, բա ի՞նչ եղավ, Նիկո՛լ, ի՞նչ ես արել անցնող 6 ամսվա ընթացքում։ Չկա նման հարց տվող։

Թվում է, թե հայ հասարակության ճնշող մեծամասնությանն ավելի շատ անհանգստացնում է ձվի թանկացումը, քան այն կորուստները, որ կրեցինք Նիկոլի պատճառով, քան այն մեծ արտաքին վտանգն ու ագրեսիան, որ կախված է Հայաստանի գլխին։ Եվ սարսափելին այն է, որ Նիկոլը տեսնում է դա, գիտի դրա մասին ու օգտվում է հասարակության անտարբերությունից և երկրի գլխին կախված մարտահրավերները չզգալու, չտեսնելու, չհասկանալու փաստից։ Սա է այդ մարդու քաղաքական գոյության պատճառներից թերևս ամենաէականը։ Այդուհանդերձ, վերադառնանք մարզային այցելություններին։ Տեսեք, Նիկոլը գիտի, որ իր զենքը սուտն ու կեղծիքն է, դրանով նա եկավ իշխանության, դրանով է պահում իշխանությունը և հիմա էլ նույնկերպ ուզում է վերարտադրել իր իշխանությունը։

Իհարկե, հիմա նրան հավատացողները քիչ են, ավելին՝ օր օրի պակասում են, բայց արդյո՞ք հասարակության այդ շերտն այնքան կնվազի մինչև ընտրությունները, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունենա վերարտադրվելու։ Սա է գլխավոր հարցը, որ նախևառաջ անհանգստացնում է ոչ միայն ընդդիմությանը, այլև հենց Փաշինյանին։ Քանի դեռ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը օրակարգում է, նշանակում է Նիկոլը չի անհանգստանում, նշանակում է, որ նա հույս ունի հաղթանակ տանել։ Հենց նկատեց, որ շանս չունի հաղթելու, վստահ կարող ենք պնդել, որ նա կհրաժարվի ընտրություններ անցկացնելու գաղափարից։ Ի դեպ, եթե նկատել եք, վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է արձանագրում կառավարությունը և թեման տաք պահում։ Պարզ է՝ ինչ նպատակով։ Հավելենք՝ հեռահար նպատակով: Ինչ վերաբերում է Հայաստանն ու Արցախը նորովի կառուցելու փաշինյանական թեզերին...

Անկեղծ ասած, այստեղ քննարկելու որևէ բան չկա։ Սրանք դատարկ խոսքեր են։ Ո՞ր Արցախը կառուցելու, այն Արցախը, որի 75 տոկոսը հանձնվել է թշնամո՞ւն։ Ո՞ր Հայաստանը, այն Հայաստանը, որի պետականությունը վտանգի տակ է հայտնվե՞լ։ Հետաքրքիր է՝ իսկ մենք ուզո՞ւմ ենք, որ դուք մեր երկիրը նորովի կառուցեք։ Լավ, գլուխը քարը, նույնիսկ ընդունենք, թե ուզում ենք։ Ախր դուք և ձեր թիմը «կառուցել» հասկացության հետ աղերս չունեք։ Ի՞նչ եք կառուցել, գեթ մեկ փաստ արձանագրեք։ Տասնյակ փաստեր կբերենք, թե ինչպես եք միայն քանդել, ավերել։ Նիկո՛լ, մի ծաղրիր մարդկանց, խղճա գոնե թիմակիցներիդ, որովհետև եթե ինչ-որ մի հրաշքով ճողոպրես երկրից, նրանք մնալու են, շարունակելու են ապրել Հայաստանում։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ։

Նիկոլ Փաշինյանը հենց այնպես, խաղաղ ու անցնցում չի բաժանվելու իր՝ այդքան սիրելի աթոռից։ Եթե նույնիսկ ընտրություններում նա պարտվի, միևնույն է՝ հասարակությանը վերջնական բախման է տանելու ու նոր հեռանա։ Չես կարող ոչինչ անել՝ տեսակն է այդպիսին։ Այսպիսով՝ արձանագրենք փաստն ու առաջ անցնենք։ Նիկոլ Փաշինյանը, դռնեդուռ ընկած, չափում է իր վարկանիշը արտահերթ ընտրությունների գնալ-չգնալու հարցում վերջնականապես կողմնորոշվելու համար, իսկ հավաքներին նրա արտահայտած մտքերն ու խոստումները, ինչպես միշտ, դատարկություն են ու կեղծիք։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Ամենադիտված