Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանություններն արտահերթ ընտրություններից առաջ սկսել են ոչ միայն մարզեր այցելել և տարատեսակ խոստումներ տալ ազգաբնակչությանը, այլև կառավարության նիստերում ազդարարում են տնտեսական ակտիվության մասին: Իբր Հայաստանի տնտեսությունը վերակենդանանում է և զարգացման դրական դինամիկա ունի: Սա ասում է մի կառավարություն, որը նույնիսկ ձվի շուկայում չի կարողանում վերահսկողություն սահմանել, որպեսզի այդ ապրանքի գինն աստղաբաշխական թվերի չհասնի, իսկ խանութներում 10-15 հատից ավել վաճառք տեղի չունենա: Ավելորդ է խոսել բենզինի գնի, արտարժույթի փոխանակման կուրսի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների ավելացման մասին, քանի որ դրանց գները մեր երկրում արդեն տևական ժամանակ է աճում են, բայց որևէ պատկան մարմին չի զբաղվում արհեստական թանկացումների խնդրով: Եվ այս ֆոնին է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրկին կեղծում է տնտեսական զարգացման ցուցանիշները, իբր թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ և շուտով լավ է լինելու:

Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է՝ կեղծում է վիճակագրությունը, փաստերն ու թվերը: Կաշխատե՞ն նրա հերթական ստերը: Ինչ-որ չափով այո, քանի որ դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են կոպեռ առ կոպեկ թալանածը հետ բերելու փաշինյանական ստերին: Բայց հասարակությանը, մեծ հաշվով, երկրորդ անգամ չես մոլորեցնի, քանի որ մեկ անգամ մարդիկ առերեսվել են այդ ստին ու կեղծիքին, և երկրորդ՝ մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա են զգում օր-օրի վատթարացող տնտեսության բացասական միտումները: Ինչևէ, նախընտրական ասֆալտը, Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տնտեսությունը վերակառուցելու խոստումները, ինչպես նաև նմանատիպ այլ դրսևորումներ դառնալու են առաջիկա ընտրություններում իշխանությունների՝ քվե ստանալու հիմնական երաշխիքները:

Ցավալի է ուղղակի, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ բաներ անելուց զատ, հայ ժողովրդին գլոբար փոփոխություններ առաջարկելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ռեսուրս ունի: Օրինակ, նա չի կարող խոստանալ, որ հայոց բանակը կվերականգի իր երբեմնի պոտենցիալը, սահմաններն անվտանգ ու պաշտպանված կլինեն, օտարերկրյա ներդրումներ կբերի Հայաստան: Նա չի խոսում նման թեմաներից: Պարզ է պատճառը: Այդուհանդերձ, հայ ժողովուրդը հերթական անգամ ականատեսն է լինելու պաթոսով ճառերի, անցնող 3 տարիներին չարվածը նախկինների վրա բարդելու անբովանդակ ու արդեն ականջ սղոցող ելույթների: Բայց դա արդեն, ըստ էության, չի օգնելու իշխանություններին վերարտադրվել, քանի որ, ինչպես ասում են, գետի նույն ջուրը երկրորդ անգամ հնարավոր չէ մտնել: Բայց Նիկոլ Փաշինյանը կփորձի, վստահ եմ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»
Ամենադիտված