Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տապալումից ապահովագրվելու և քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից խուսափելու ճիգեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ, դեռևս ոչ ոք չգիտի: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմք չէ, նրան երբեք չի կարելի հավատալ: Ու հենց այդ անորոշությունն էլ օգտագործում է Փաշինյանը՝ առաջին հերթին որոշակի հաշվարկներ անելով և այդ համատեքստում շոշափելով հանրային տրամադրությունների փոփոխությունները։ Հենց այդ նպատակով է նա մարզային այցելությունների մեկնում, փորձում հասկանալ քաղաքացիների տրամադրվածությունը, որի հիման վրա էլ նախատեսում է կառուցել իշխող ուժի մարտավարությունը։ Զուգահեռ, նա մարզերում ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ փորձելով ընդդիմությունից մի քանի քայլ առաջ անցնել: Իհարկե, այն պահին, երբ կհասկանա, որ ընտրություններն իրեն ձեռնտու չեն, դրանց չկայացման համար կգտնի պատճառներ: Ոչինչ էլ չլինի, կորոնավիրուսը կա ու կա: Իսկ մինչ այդ նա պատրաստվում է: Առաջին քայլերից մեկը Ընտրական օրենսգիրքն է:

Փաշինյանի՝ ընտրությունների մասին հայտարարությունից անմիջապես հետո «Իմ քայլի» կողմից հրապարակ նետվեց գործող ռեյտինգային համակարգից հրաժարվելու թեման։ Ու իշխանությունները սկսեցին ներկայացնել, թե այդ փոփոխությունը կատարելու հարցում միշտ հանրային պահանջ է եղել։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, որ եթե ռեյտինգայինից հրաժարվելու հարցում միշտ հանրային պահանջ է եղել, ապա ինչո՞ւ 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի իշխանությունը արտահերթ ընտրությունների գնաց հենց ռեյտինգային ընտրակարգի պայմաններով։ Այն ժամանակ հենց Փաշինյանի կառավարության նախաձեռնությամբ էր առաջ մղվում ռեյտինգայինից հրաժարվելու թեման, բայց այն այդպես էլ չփոփոխվեց։ Իսկ հիմա փոփոխվում է, այն էլ՝ մի քանի ժամվա ընթացքում, հրատապ կարգով...

Իհարկե, միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ ու «կողմ» քվեների արդյունքում։ Իհարկե, պարզ համամասնական ընտրակարգին անցումը կարող է դրական լինել, այն ինքնին վատ համակարգ չէ, բայց մեր պարագայում զգալի խնդիրներ է առաջ բերելու: Նախ, շատերի կարծիքով, մեր երկիրը պատրաստ չէ դրան, քանի որ մեզանում կուսակցական համակարգը ցածր մակարդակի վրա է, դեռևս լիարժեքորեն ձևավորված չէ քաղաքական համակարգի գաղափարական հենքը, որի արդյունքում հանրությունը հիմնականում իր ձայնը տալիս է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրին կամ գաղափարախոսությանը, այլ միայն առանձին անհատների։ Տվյալ դեպքում այդ անհատի դերակատարությունը իշխանության համար կատարելու է Նիկոլ Փաշինյանը, որի շուրջ կառուցվելու է ողջ քարոզարշավը: Այսինքն, այդպես եղել է նաև 2018-ին։ Բայց այն ժամանակ կային անհատներ, որոնք Փաշինյանի անվան տակ ի վիճակի էին լուրջ քվեներ ստանալ: Հիմա Փաշինյանը շատ ցածր վարկանիշ ունի, իսկ նրա թիմակիցներն ընդհանրապես մարդամեջ դուրս գալու խնդիր ունեն: Բնականաբար, շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե այսօրվա «իմքայլական» պատգամավորները, որոնք ռեյտինգայինով 10-20 հազար ձայն էին տանում, այս անգամ ինչքան կստանան՝ 100, թե՞ 200 քվե...

Չենք իմանա, որովհետև հենց դրա համար էլ Փաշինյանն արագ հրաժարվեց ռեյտինգայինից. 2018-ին այն իրեն պետք էր, հիմա խանգարելու է: Մյուս կողմից՝ պարզ համամասնական ընտրակարգով մարզերի բնակչությունը փաստացի զրկվում է «իր» պատգամավորն ունենալու հնարավորությունից, իր ներկայացուցիչն ունենալու հնարավորությունից, իսկ համամասնական ցուցակների վրա ազդեցության որևէ լծակ չկա: Եվ ընդհանրապես, արտաքուստ առավել քաղաքական այս ընտրակարգն իրականում թույլ չի տալիս հանրությանը՝ ազդել խորհրդարանի ձևավորման վրա: Իհարկե, դասական իմաստով, անշուշտ, համամասնական ընտրակարգի դեպքում հանրությունն ընտրում է քաղաքական ուժ և գաղափարախոսություն, սակայն, նորից կրկնենք, Հայաստանում դա վերածվելու է բացառապես կուսակցությունների (դաշինքների) ղեկավարների՝ առաջին համարների ընտրության: Իսկ նրանք իրենց հերթին կորոշեն, թե ինչ տեսք կունենա Ազգային ժողովը:

Սա ևս ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, քանզի հանրությունն այս անգամ չի առնչվի ցուցակում ներգրավվածների հետ, որոնք վարկաբեկված են անհնարինության աստիճան: Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ այդ ցուցակի՝ որևէ հաջողության գլխավոր խանգարողը կարող է լինել հենց Փաշինյանը: Մի խոսքով, համամասնական ընտրակարգին անցնելով՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հուսահատ փորձ է անում՝ ապահովագրել իրեն դաժան տապալումից և խուսափել քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից։ Այդ ճանապարհին նա ոչնչի առջև կանգ չի առնելու։ Կհաջողի՞, թե՞ ոչ, կախված է ընդդիմության տրամաբանված ու համակարգված (պարտադիր չէ միասնական) աշխատանքից ու մեր ժողովրդի արժանապատվության չափից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Ամենադիտված