Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններից հետո պետք է սպասել դրամի արժեզրկման ավելի խորը ալիք․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դոլարի արժևորման և դրամի արժեզրկման բազմաթիվ գործոններ են ձևավորված և խորանում են, մասնավորապես, անկում ունի տնտեսական ակտիվության ցուցանիշը, շարունակում է կրճատվել արտահանումը, ընդհանուր նաև տրանսֆերներ են նվազել և, որ ամենակարևորն է, մեր երկրից կապիտալի արտահոսք է նկատվել, այսինքն, օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական ներհոսք գրանցվեց նախորդ տարի, ինչը նախորդ տասնամյակում չէր եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ «Այսինքն, 2020–ին ներդրումների արտահոսք է եղել, ընդ որում՝ ոչ քիչ ծավալներով՝ 7 մլրդ դրամից ավելի օտարերկրյա զուտ ներդրումներ են գնացել երկրից։ Միաժամանակ, մարդիկ տեսնում են, որ դրամն արժեզրկվում է և իրենց խնայողությունները գերադասում են պահել արտարժույթով ինչը ավելի է խորացնում ճգնաժամը»։

Նա նշեց, որ Կենտրոնական բանկը պարբերաբար փորձում է կարճաժամկետ միջամտութուններ անել, այսինքն, կամ դոլար է վաճառում ռեզերվներից, ինչն, ի դեպ, պետական ծախս է և, երբ ռեզերվները վաճառվում են և փոքրանում է պետական ռեզերվը, ինչը էապես երկարաժամկետ ռիսկեր է առաջացնում մեր երկրի վճարունակության և արժութային շուկայի կայունության առումով։

«ԿԲ-ն նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում, սակայն սա էլ անվերջ չեն կարող կիրառել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ բարձարնում է՝ փողը թանկանում է։ Առանց այն էլ տնտեսական այս պայմաններում փոխատվական կապիտալի, վարկային ռեսուրսի մեջ պահանջարկ կա, երբ փողը թանկանում է, ապա դա խոչընդոտում է տնտեսական ակտիվությունը։ Ստացվում է, որ մենք մտնում ենք բացասական ցիկլի մեջ, երբ ազգային արժույթը արժևորելու կամ անկումը կանգնեցնելու համար ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը բերում է տնտեսական ակտիվության նվազման, իսկ տնտեսական ակտիվության նվազումը բացասական հետևանք է թողնում ազգային արժույթի վրա։ Կարճ ասած՝ տնտեսությունը օր-օրի հյուծվում է, իսկ տնտեսության դեմքը ազգային արժույթն է, որի արժեզրկումը հետևանք է այն երևույթների բացասական, որոնք ունեն կայուն բնույթ և մեր տնտեսությունը տանում են անկման։ Կարճ ասած՝ ԿԲ միջամտությունները ունենալու են կարճաժամկետ էֆեկտ, ԿԲ-ն որքան էլ կիրառի իր գործիքակազմը չի կարողանալու խնդիրը լուծել։ Արդյունքում, հենց կիրառված գործիքների էֆեկտը անցնում է՝ միանգամից նորից ունենալու ենք ազգային արժույթի արժեզրկում, հիմա՝ մինչև ընտրությունները, բնականաբար, ինտենսիվ կկիրառեն այդ գործիքակազմը, կփորձեն որոշակի կայունություն բերել՝ ի հաշիվ մեր բոլորի ռեսուրսների, որովհետև այդ ինտերվենցիաները, որ անում են՝ պետության ռեզերվներն են։ Ես կանխատեսում եմ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ընտրություններ ևս մեկ անգամ կբարձրացնեն՝ դա էլ է մեր բոլորիս հաշվին։ Եվ վերջում՝ ընտրություններից հետո պետք է սպասել դրամի արժեզրկման ավելի խորը ալիքի, որովհետև կարճաժամկետ գործիքներով հնարավոր չէ խորքային և երկարաժամկետ խնդիրներ լուծել։ Արդյունքում, անկախ նրանից, թե քաղաքական պրոցեսները ինչպես կհանգուցալուծվեն, մենք ականատեսը կլինենք դրա հաջորդիվ փուլում բարձր տատանումների և անկայունության նոր փուլի»։

Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Ամենադիտված