Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի քաղաքացիները հոգնել են Հայաստանից։ Գիտեմ՝ ցավոտ արձանագրում է, բայց իրականության աչքերին ուղիղ է պետք նայել: Տարբեր ժամանակաշրջաններում դա արտահայտվել է յուրովի։ 90-ականներին, երբ պատերազմ էր, ցուրտ էր ու մութ, երբ վայրի կապիտալիզմի կանոններով փոշիացվում էր ազգային հարստությունը, մարդկանց մի մասն ուղղակի հեռացավ երկրից, մի մասը հարստություն դիզեց, մի մասն էլ, ինչպես աղքատ կար, այդպես էլ մնաց։

Ի դեպ, ամենամեծ արտագաղթը հենց այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել, ամենաշատը հենց այդ ժամանակահատվածում են որոշ մարդիկ ոչ մի բանից կտրուկ հարստացել, և ամենաշատը հենց այդ ժամանակաշրջանում միջին բարեկեցությամբ ապրող մարդիկ աղքատացան։ Ինչևէ, 2000-ականներից հետո որոշակի կայունության և զարգացման ժամանակաշրջան էր, բայց հասարակության խորը շերտավորումը շարունակվեց, անվտանգային և տնտեսական ձեռքբերումներից զատ, ժողովուրդը նաև արդարության և իրավունքի գերակայության պահանջարկ ուներ, ինչն այդպես էլ և ոչ մի իշխանության ժամանակաշրջանում իրողություն չդարձավ։

Այդուհանդերձ, որքան էլ Հայաստանից (նկատի ունենք օրվա իշխանությունը) «նեղացած» մարդկանց քանակը երբևէ քիչ չի եղել, սակայն այն այսօր ֆանտաստիկ չափերի է հասնում։ Գործող իշխանությունները ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարողացան հասնել նրան, որ փոքր իսկ հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է լքել հասարակության կեսից ավելին։ Մարդիկ հոգնել են իշխանությունից, ընդդիմությունից, դատարաններից, պետական մարմիններից, հարևանից, գյուղապետից, իրարից, մեծ հաշվով՝ բոլորից։ Հանրային կյանքի ներդաշնակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող և ոչ մի գործիք այլևս չի աշխատում։ Մարդը չգիտի՝ ինքը սև է, թե սպիտակ, նախկին, թե ներկա, գել, թե գելխեղդ, ու առհասարակ՝ ՀՀ լիիրավ քաղաքացի է, թե ոչ։ Հայաստանից հոգնել է Սփյուռքը։ Գերազանցապես նրանց ուղարկած փողերով կառուցված Արցախը գրչի մեկ հարվածով զիջվեց թշնամուն։

Նրանց ուղարկած փողերով կառուցված Հայաստանը բռնել է կործանման ճանապարհը, և որ ամենաթարմն ու սարսափելին է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նրանց կողմից հանգանակված տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք բանակի ու զինվորի համար էին, չկան, չգիտենք՝ ուր են, չգիտենք՝ ինչի վրա է ծախսել Նիկոլի կառավարությունը։ Հայաստանից հոգնել են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Ֆրանսիան, մեր հարևան Իրանն ու Վրաստանը, միջազգային կառույցները։ Վերջին երեք տարիներին իշխանությունները հնարավորն ու անհնարինն արել են վարկաբեկելու և նեղացնելու բոլոր այն երկրներին ու կառույցներին, որոնք մշտապես մեր կողքին են եղել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դատելուց մինչ Վրաստանի կառավարությանը ծաղրելն, ինչ խոսք, թանկ գին արժեցավ Հայաստանի համար։

Վերը թվարկած սուբյեկտների հավատը, վստահությունը, ջանքերը դեռ կարող ենք հետ բերել արտաքին և ներքին ճիշտ, նպատակաուղղված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ապա ի՞նչ անել, երբ Հայաստանից «հոգնել» է սեփական երկրիդ իշխանությունը։ Ի՞նչ անել, երբ կառավարիչները ոչինչ չեն անում կայունության, համերաշխության և վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ բերելու համար։ Աբսուրդ է, բայց նաև փաստ, որ գիտակցաբար, կամովին նստել ենք խարխուլ մակույկը ու հանձնվել ենք ծովի ալիքներին։ Բոլորս այնքան նեղացած ու հոգնած ենք մեկս մյուսից, որ մտածում ենք՝ ավելի լավ է խորտակվենք, քան ձեռք ձեռի տանք ու փրկվենք։ Ինչպես ժողովուրդն է ասում, ո՞ւմ ենք «ինադ» անում՝ նախկինների՞ն, ներկաների՞ն, չինովնիկի՞ն, գեներալի՞ն, ռուսների՞ն, թուրքերի՞ն, ո՞ւմ։ Հասկացանք՝ հոգնել ենք ամեն ինչից ու ամենքից, բայց հոգնել ենք նաև հող ու ջրի՞ց, հայրենիքի՞ց, արևի տակ ապրելու անկյուն ունենալո՞ւց։

Հայ ազգը, որն ապրում է Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, պարտք ունի այն տասնյակ հազարավոր տղերքի առաջ, որոնց արյան գնով այսօր կան հայկական երկու պետությունները։ Այդ պարտքը հետ տալու մի ձև կա՝ շտկել մեջքներս, ապրել ու արարել։ Մեր հայրենիքն ու ժողովրդին ֆիզիկական, բարոյական և հոգեբանական ոչնչացման տանող անձը, որը դժբախտ պատահականությամբ հայտնվեց իշխանության ղեկին, միևնույնն է, հեռանալու է, սակայն առավել քան կարևոր է, թե մենք, որպես ազգ, ինչքան արագ կինքնակազմակերպվենք, կֆիքսենք մեր ազգային նպատակներն ու իղձերը, կթերթենք մեր պատմության ամենաամոթալի ու ողբերգական էջերից մեկն ու առաջ կնայենք։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Ամենադիտված