Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է մի մեծ գերեզմանատան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է մի մեծ գերեզմանատան։ Մի քանի անգամ մեծացած Եռաբլուրը դրա լուռ ապացույցն է։ Ու առհասարակ, Հայաստանում չկա գյուղ ու քաղաք, որտեղից արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհեր չեղան։ Երիտասարդ զինվորների շիրիմներն այսօր էլ ավելանում են ու թվում է՝ այս մղձավանջին ավարտ չկա։

Բայց դա չի խանգարում դրա թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին պատեհ ու անպատեհ առիթներով ֆոտոսեսիաներ կազմակերպել տղաների շիրիմների մոտ, դերասանական վարպետությամբ չոքել, զոհվածի մոր, կնոջ կամ քրոջ ձեռքը համբուրել, սրտաճմլիկ տեքստեր ասել։ Վիճակագիրները կարող են հաշվել՝ Նիկոլն այս վեց ամիսների ընթացքում գերեզմանների մոտ երևակայի ավելի շատ նկարվեց, քան իր վարչապետության երեք տարիների ընթացքում։

«Շտուրմով»  Եռաբլուր ներխուժած մարդն այս դերասանությունը մեկ նպատակի համար է անում՝ ուղղակի պարզագույն PR-ի, ուրիշ ոչնչի։ Արհեստականությունն ուղղակի զռռում է, և ուզում ես հարցնես՝ բա քեզ հետ հանդիպումներից դուրս եկող զոհված, անհետ կորածների ծնողներն ինչո՞ւ են այնպիսի բաներ պատմում, որ մարդու առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Հա, երևի այդ հանդիպումների ժամանակ տեսախցիկներ չեն աշխատում, հետևաբար էժանագին շոուների նպատակահարմարություն չկա։

Նիկոլի դժբախտություններից մեկն էլ այն է, որ հասարակության մի զգալի հատված արդեն հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում։ Դա տեսնում և հասկանում է նաև ինքը, դրա համար օր-օրի դերասանական խաղն ավելի խիտ երանգներ է ստանում, ստերն ու մանիպուլյացիաներն ավելի մեծ են դառնում։

Ինչևէ։ Հայաստանում վերջին ամիսներին շատացել են նաև կոռոնավիրուսով վարակվածների թիվը։ Հազարավոր մարդիկ զոհվեցին այս վարակից, քանի որ երկրի ղեկավարն իր առողջապահության նախարարի հետ որոշել էին քաշած արաղով ու պինցետով բուժել Covid-ը։ Առաջին օրից մինչև հիմա կոռոնապայքարի հարցում բացակայեց պետությունը, վարչապետը, նախարարը։ Իսկ առհասարակ սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների մասին խոսելն ավելորդ է։ Իբր շեն ժամանակ կարողանում էին տնտեսություն զարգացնել, որ ավեր ժամանակ կարողանային։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը դատարկ դագաղներով եկավ իշխանության ու կհեռանա իր հետևից թողելով տասնյակ հազարավոր դագաղներ։ Երանի, թե դրանք նույնպես դատարկ լինեին, սակայն, ավաղ, դա այդպես չէ։ Նա կշարունակի գերեզմանների մոտ իր ֆոտոսեսիաները մինչև ընտրություններ, քանի որ այլ բան, ըստ էության, ընդունակ էլ չի անելու։ Նրանը դերասանությունն է՝ էժանագին քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով։

Կարեն Դանիելյան 

www.1or.am  

Reuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված