Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անցել են թույլատրելիի սահմանը, պետականության դեմ աններելի գործողություններ են կատարել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, փորձում է իր լիազորությունները գերազանցելով՝ հրահանգներ տալ տարբեր կառույցների և պարտավորեցնել, որ բոլորն իրեն ենթարկվեն: Մինչ ներկայիս գործընթացներին անդրադառնալը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Այդ գործընթացը սկսվեց դատարաններից ու շարունակվեց նաև հետագայում: Մենք տեսանք, թե Փաշինյանն ինչ գործունեություն ծավալեց դատարանները, նաև ՍԴ-ն կազմաքանդելու ճանապարհին: Այդ գործընթացը շարունակվեց նաև քննչական մարմինների նկատմամբ: Ավելի վաղ կազմակերպված, այսպես կոչված, խորհրդաժողովի ականատես եղանք, որին հրավիրել էր դատախազին և քննչական մարմինների ներկայացուցիչներին: Այնտեղ պահանջներ էր ներկայացնում որոշ անձանց կալանավորման կամ չկալանավորման վերաբերյալ, ինչի իրավունքը ևս չուներ: Բնականաբար, այս ամենն իրավական հետևանքներ ունի: Նույն գործընթացը շարունակեց նաև Սյունիքում, որտեղ հրահանգներ էր տալիս համապատասխան մարմիններին և, որ ամենակարևորն է, քննչական մարմիններին: Մարդկանց նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկելու, հասարակության համար տեսանելի պատժի ենթարկելու հրահանգ էր տալիս: Մինչդեռ նա պետք է հասկանար, որ իրավունք չունի նման հրահանգներ տալ, առավել ևս այն գործով, որով ինքը պետք է որ հնարավոր տուժողի կարգավիճակ ունենար: Բայց՝ ոչ: Ավելին՝ տեսանք նաև աներձագի պնդումը՝ մարդկանց ստորացուցիչ եղանակներով պատժելու մասին»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ վերոնշյալ հրահանգին հաջորդեցին ապօրինի հետապնդումները: «Միևնույն ժամանակ, նա գնաց Սյունիք՝ շատ լավ գիտակցելով սյունեցիների վիճակը, շատ լավ գիտակցելով, թե ինքն իր գործողություններով ինչ վիճակի մեջ է դրել Սյունիքի բնակիչներին: Շատ լավ էր գիտակցում նաև այն, որ լինելու է այն, ինչ եղավ: Բայց կարծում եմ՝ նույնիսկ քիչ եղավ, և իրեն շատ ավելի արժանի իրավիճակներ կարող էին լինել: Համենայն դեպս, սկսվեցին ապօրինի քրեական հետապնդումներ, և անձինք, վատ վերաբերմունքի արժանանալով, քրեական դատավարության օրենսգրքի բոլոր նորմերի խախտմամբ էին բերման ենթարկվում քննչական մարմիններ: Նրանց նաև ապօրինի զրկեցին ազատությունից: Առայժմ դատարանները պահում են իրենց այն մակարդակում, ըստ որի, միայն օրենքին պետք է ենթարկվեն, հետագան էլ կտեսնենք, բայց Ն. Փաշինյանը մնում է իր դիրքերում: Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում իրավունքը, չի հետաքրքրում, թե ինքն ինչ լիազորություն ունի, իր լիազորություններն անցնում է, թե չի անցնում: Նա շարունակում է հրահանգներ տալ, և այստեղ, իհարկե, ամենազավեշտալին այն է, որ համապատասխան մարմինները կուրորեն ենթարկվում են նրա պահանջներին: Մի կողմ թողնենք իրավական կողմը: Մարդուն, որի տունը Նիկոլ Փաշինյանը հանձնել է թշնամուն, ստորացուցիչ կերպով ու խոշտանգելով բերում են քննչական մարմին ու ապօրինի քրեական հետապնդում իրականացնում: 40 աստիճան ջերմություն ունեցող անձին անկողնուց հանում ու քննչական մարմին են բերում, և չի հետաքրքրում նաև կորոնավիրուսի հանգամանքը: Մենք հասկացա՞նք, թե քանի ոստիկան, քննիչ ու այնտեղ գտնվող անձ վարակվեց: Ոչնչի առաջ կանգ չեն առնում: Ես այլևս իրենցից սպասելիք չունեմ, որովհետև անցել են թույլատրելիի սահմանը, և իրենք ուղղակի հետադարձ չունեն: Սա գիտակցում են նաև իրենք: Այս մարդիկ հակասահմանադրական ճանապարհով նույնիսկ Սահմանադրություն են փոխել, և այդ անձանցից ավելին սպասել հնարավոր չէ»,-նշեց մեր զրուցակիցը:

Լուսինե Սահակյանի դիտարկմամբ, իշխանության ներկայացուցիչներն արդեն բացահայտ են արտահայտվում իրենց անօրինականությունների մասին, որոնք նաև այլ ուղերձներ ունեն: «Ապօրինի հրահանգներն արդեն բացահայտ են տրվում: Ակնհայտ է նաև, որ մարդկանց նկատմամբ այդ հրապարակային վատ վերաբերմունքն ուղղակի հրահանգների արդյունքում է իրականացվում: Այսինքն, ինքը փորձում է ուղղակի վախեցնել հասարակությանը, որպեսզի իր դեմ պայքար չլինի, բայց արդեն չի հասկանում, որ սահմանը հատել է: Ինչպե՞ս կարող է սյունեցիներին կանգնեցնել: Սյունեցին ամեն օր իր տնից դուրս է գալիս ու իր հարևանությամբ թշնամուն է տեսնում, ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հենց սյունեցիներին է ուզում կոտրել, որովհետև իրեն թվում է, թե սյունեցիներին կոտրելու դեպքում մնացածին արդեն կկոտրի, բայց դա հնարավոր չէ: Սյունեցիներին կոտրել հնարավոր չէ, իսկ, ընդհանրապես, մտածող մարդիկ ամեն ինչ հասկացել են, ու նրանց էլ հնարավոր չէ կոտրել: Իրենք հասան նրան, որ ժողովուրդն այլևս չափ ու սահմանն էլ է կորցրել: Ու եթե մի քանի հոգի էին իրենց անվանում այն բառերով, որոնցով անվանեցին Սյունիքում, շատացող ձերբակալություններին զուգահեռ այդ մարդկանց շրջանակը մեծանում է»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց իշխանության այս փուլում ունեցած նպատակների մասին: «Հստակ քաղաքական հետապնդումների հետ գործ ունենք: Իհարկե, ինձ համար Ն. Փաշինյանի խոսքն այլևս արժեք չունի, որովհետև անընդհատ սուտ է ասում, բայց եթե, ըստ իր հայտարարության, ընտրություններ են սպասվում, ապա ընտրությունների նախաշեմին փորձում է կատարել գործողություններ, որոնցով առնվազն կչեզոքացնի այն անձանց, որոնք կփորձեն պայքարել իր դեմ: Մյուս նպատակն էլ վախի մթնոլորտի տարածումն է նաև հասարակության մյուս հատվածների վրա: Փորձում է նաև ամբողջ ծավալով հնազանդեցնել այն կառույցներին, որոնք կոչված են պաշտպանել օրենքն ու իրավունքը, որ սպասվելիք ապօրինություններն էլ իրեն թույլատրելի լինեն: Մեծ հաշվով, արդեն կատարել են այնպիսի գործողություններ, որով, ինչպես նշեցի, անցել են սահմանը ու այլևս հետադարձ չունեն. իրենք մեր հայրենիքն են հանձնել, իրենք պետականության, նաև իրավունքի դեմ այնպիսի գործողություններ են կատարել, որ այդ ամենն այլևս աններելի է:

Իրենք, դա գիտակցելով, այսօր նման վարքագիծ են դրսևորում: Ավելին ասեմ, իշխանության են եկել անձինք, որոնք իրենց կյանքում երբեք չեն հաջողել և պարզապես հանկարծակի հայտնվել են իշխանության մեջ: Ու այնպես չէ, որ իշխանությունը թողնելու դեպքում գնալու տեղ ունեն թե՛ իրենց, թե՛ ապագայի տեսանկյունից: Իրենք, ոչինչ լինելով ու որևէ տեղ չհաջողելով, իշխանության են եկել և հիմա պետք է փորձեն պահել այդ իշխանությունը, որովհետև հասկանում են, որ գնալու տեղ չունեն: Նաև հասկանում են, որ այնքան ապօրինություններ ու հանցագործություններ են արել, որ վաղ թե ուշ պատասխան են տալու: Սա է պատճառը, որ կառչել են աթոռներին և չեն հեռանում»,ընդգծեց փաստաբանը: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, Լուսինե Սահակյանը նշեց, որ միայն դատական համակարգն է, որ դրական իմաստով դեռ բացառություն է և գործում է բացառապես օրենքին ենթարկվելու համատեքստում: «Մյուս կառույցներում թեպետ ստեղծված իրավիճակի շուրջ շատ մեծ վրդովմունք կա, բայց, միևնույնն է, նրանք դեռ պատվեր են կատարում ու դեռ ենթարկվում են: Ես երբևէ չեմ տեսել այնպիսի իրավիճակ, երբ այդ համակարգերում այդ աստիճանի դժգոհություն լինի իշխանությունից:

Միշտ էլ որոշակիորեն սահմանը անցել են, բայց այս աստիճանի երբեք չի եղել: Հիմա իրավունքը, օրենքները ջնջել ու գցել են մի կողմ ու կատարում են այն, ինչ ցանկանում է Ն. Փաշինյանը: Չգիտեմ՝ ուր կհասնենք այսպես: Միգուցե համակարգերում առկա վրդովմունքից բխող «պայթյուն» լինի, և այդ անձինք ուղղակի չենթարկվեն այդ պահանջներին ու չկատարեն դրանք: Բայց եթե իրենք շարունակեն կատարել այդ պահանջները, պետք է հասկանան՝ Ն. Փաշինյանի ու մյուս իշխանավորների հետ պատասխանատու են լինելու: Վերջին հաշվով, պետք է ընտրություն կատարեն՝ ցանկանո՞ւմ են պատասխանատու լինել, թե՞ ոչ: Բողոքը պետք է գործողություններով արտահայտվի, իսկ ծածուկ բողոք արտահայտելով ու միևնույն ժամանակ իշխանության կամքը կատարելով՝ համահավասար պատասխանատու են դառնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված