Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Հայտնի է, թե ում է բերելու ՀՀԿ-ն նոր խորհրդարան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով:

Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է այս փոփոխության նպատակը: Դե իհարկե այս փոփոխության նպատակը ուրիշի փոխարեն քվեարկությունը այսպես ասած՝ օրենքի ուժով իրականացնելն է: Բանն այն է, որ չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ականների մի մեծ մասը շատ հաճախ չի ներկայանում լիագումար նիստերին եւ առաջանում է քվեարկությունների տապալման ռիսկ, որն էլ չեզոքացվում է ուրիշի փոխարեն քվեարկելով՝ բացակաների փոխարեն: Սա պարբերաբար աղմուկի պատճառ է դառնում եւ ամեն մի նման քվեարկություն կարող է գտնվել չեղյալ հայտարարվելու ռիսկի տակ: Իսկ նոր խորհրդարանում այս հարցը կարող է էլ ավելի սուր լինել, քանի որ ՀՀԿ-ն ըստ ամենայնի 2017 թվականին չի կարող ապահովել բացարձակ մեծամասնություն ինչպես այժմ, եւ այդ պարագայում ամեն մի բացական կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:

Եվ այդ իսկ պատճառով, Հանրապետականն արդեն այժմ, քանի դեռ ունի ցանկացած օրենք անցկացնելու բացարձակ մեծամասնություն, փորձում է լուծել հարցերը եւ կանխարգելել նոր խորհրդարանում նման ռիսկերը: Այս իրողությունը նաեւ ի ցույց է դնում մեկ ուրիշ իրողություն կամ սպասվելիք գործողություն: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են կուռ, պատրաստված, բանիմաց, գրագետ մարդկանցով համալրված թիմով: ՀՀԿ-ի ներկայիս կանոնակարգային նախաձեռնությունը հուշում է, թե իրականում ինչով է մասնակցելու ՀՀԿ-ն ընտրություններին: Համենայն դեպս մասնակցելու է այնպիսի մարդկանցով, որոնք շարունակելու են բացակայել խորհրդարանական աշխատանքներից եւ որոնց հաճախելիությունը լինելու է մեղմ ասած՝ կասկածելի:

Եվ հենց այս նկատառումից ելնելով է, որ ՀՀԿ-ն այսօր փորձում է անցկացնել այդ օրինագիծը, վաղը փաստի առաջ չկանգնելու համար: Այսինքն, սրանով իսկ պարզ է, թե ինչ կոնտինգենտ է ՀՀԿ-ն բերելու խորհրդարան 2017-ին, կամ գուցե թողնելու խորհրդարանում:

Այսպես ասած՝ խորհրդարան չհաճախողների կոնտինգենտը՝ մարդիկ, որոնք ոչ միայն օրենք գրել չգիտեն, ոչ միայն սեփական անունը գրել չգիտեն, եւ նրանց մասնակցությունը խորհրդարանական նիստերին հոգեկան տառապանք է իրենց համար, այլ նաեւ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ օրենք են քվեարկում, պետք է կողմ, թե դեմ քվեարկեն: Ահա եւ նման դեպքերի համար էլ փորձում են ապահովագրվել հետագա կազուսներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ
Ամենադիտված