Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանության վերարտադրությունը ճակատագրական կլինի. հայ ազգը ևս մեկ փուլ կհայտնվի ստախոսների ու աճպարարների կառավարման տիրույթում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ես չգիտեմ, թե այս փուլում հնարավո՞ր է արդյոք այլ տարբերակով, առանց ընտրությունների այս իշխանություններին հեռացնել ՀՀ կառավարման ղեկից, բայց, ամեն դեպքում, այդ իմաստով պետք է հետամուտ լինել արտահերթ ընտրությունների օրակարգին: Այս կարծիքին է կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը:

«Պետք է պատրաստվել արտահերթ ընտրությունների: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է երկրին ճիշտ կառավարման տարբերակով հանել այս անդունդից: Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը: Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին: Այդ պարագայում, կարծում եմ, հաջողությունը տեսանելի կլինի: Եթե ընտրության արդյունքում ընտրվում է վերոնշյալ հատկանիշները չունեցող թիմը, պարզ է, որ ճգնաժամը չի լուծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Բ. Մկրտչյանը:

Այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում էլ, ըստ մեր զրուցակցի, որևէ լավ բանի չենք կարող սպասել. «Նման ոչ ցանկալի զարգացումը շատ ճակատագրական կլինի հայ ժողովրդի համար. ևս մեկ փուլ հայ ազգը կհայտնվի ոչ պրոֆեսիոնալների, ստախոսների, աճպարարների կառավարման տիրույթում: Մինչև հունիսի 20-ը լրջանալու, խորհելու, հասկանալու, վերլուծելու, ծրագրեր լսելու և ճիշտ ընտրություն կատարելու ժամանակ ունենք, այլապես ամբողջ հայ ազգը ողբերգական վիճակում է հայտնվելու: Ընտրողը պետք է լավ գիտակցի, որ սխալվելու իրավունք չունի: Նա 2018 թ.-ին սխալվել է՝ իշխանությունը վստահելով կառավարումից ոչինչ չհասկացող, ոչ բանիմաց, անգետ, անփորձ թիմի և հիմա պետք է հասկանա, թե ում պետք է ընտրի: Պետք է ճիշտ ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով 2018 թ.-ի սխալ ընտրությունը, ինչը նաև բարոյական ու ազնիվ կլինի»:

Բաբկեն Մկրտչյանի խոսքով, ընդդիմադիրները մեկ խնդիր էլ պետք է լուծեն. «Շատ կարևոր է ամեն ինչ անել, որ շատ մարդ գնա ընտրության: Ընտրության մասնակիցների տոկոսը պետք է բարձր լինի, մինչդեռ 2018 թ.-ին այն ցածր էր: Մյուս կողմից՝ նկատելի է, որ հասարակությունն այդքան էլ ոգևորված չէ ընտրություններին մասնակցելու տեսանկյունից: Այն մարդիկ, որոնք համարում են, որ 2018 թ.-ին սխալվել են, իրենցից շատերի մոտ նորից սխալվելու վախ կա: Լուրջ հոգեբանական պատնեշ կա ընտրողների մոտ: Ընդդիմության խնդիրն է քարոզարշավի, ծրագրերի, նաև ամուր մտքերի միջոցով մարդկանց հիասթափությունը վերածել շահագրգռվածության: Մեզ մոտ առկա խնդիրներն այնքան տեսանելի են: Մենք պետական կառավարման, անվտանգային, ինչպես նաև հասարակության երկփեղկվածության խնդիրներ ունենք: Պետք է միավորվել, հասարակության մեջ թշնամիներ, սևեր, սպիտակներ չպետք է լինեն: Այս ուղղությամբ պետք է աշխատել, այլ տարբերակ չունենք, այլապես կործանվելու ենք»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, որն, անկախ ամեն ինչից, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, և որի վարքագիծն ամենևին չի նպաստում վերոնշյալին, Բաբկեն Մկրտչյանը նկատում է. «Կարծում եմ՝ այդ մարդիկ ընդհանրապես բարոյականության առումով խնդիր ունեն:Այդ մարդիկ լուրջ խնդիր ունեն բարոյական արժեքների հետ և դրա համար էլ քաղաքական հայտ են ներկայացրել: Հասարակությունը պետք է կարողանա ավելի բարոյական գտնվել ու մերժել այդ հայտը: Իշխանության ընտրած ճանապարհը աճպարարության տիրույթում է: Քանի կան ինչ-որ մարդիկ, որոնք սատարում են իրենց, այդ ուժը փորձում է մնալ աճպարարության գծի մեջ, որտեղ պատասխանատվության որևէ նշույլ չկա ու չի կարող լինել: Հիմա ասֆալտ և նման քայլեր են անում, բայց դա կապ չունի ո՛չ կառավարման, ո՛չ էլ պատասխանատվության հետ»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, պոպուլիզմն այլևս նույն էֆեկտը չի ունենա, ինչն ուներ նախկինում. «Այսինքն, ինչ էլ անեն, իրենց չի հաջողվի կեղծ խոստումները, իրենց հայտարարած «ճանապարհային քարտեզը» որպես լուրջ իրողություն ներկայացնել: Կարծում եմ՝ ընտրական փուլում իրենց կհաջողվի ի ցույց դնել ինչ-որ բաներ: Օրինակ՝ ասֆալտ, պարարտանյութ՝ գյուղացիներին: Ընտրակաշառքին մոտ երևույթներ կլինեն, ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»:

Բաբկեն Մկրտչյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունը կարող է նաև որոշ քրեական գործեր առաջ բերել, բայց դրանք կունենան նույն ճակատագիրը, ինչն ունեցան երեք տարվա ընթացքում նման բոլոր գործընթացները: Ըստ նրա՝ հստակ փաստարկներով այդ ամենը կկոտրվի, բայց ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն այլ սկզբունքներով պետք է առաջնորդվի: «Ընդդիմությունն իր քարոզարշավը պետք է կառուցի ապագային միտված կառուցողական շեշտադրումների վրա: Մասնավորապես՝ ապագայում՝ հունիսի 21-ից հետո, իրենք ի՞նչ գործողություններ, ի՞նչ ծրագրեր են իրականացնելու: 30 տարվա ընթացքում քար առ քար դրվածն ի չիք դարձնելու համար պատասխանատվության կանչելու հարցը ևս պետք է բարձրացնեն: Հասարակությունը պետք է աջակցի նոր իշխանությանը, եթե ոչ, ապա մենք չենք հաջողելու»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ հասարակությունն իր հերթին պետք է գիտակցի իր ունեցած պատասխանատվության չափը:

Ամփոփելով ու անդրադառնալով իշխանության կառավարման այս փուլին՝ նա նշեց. «Իշխանությունը կորել է միֆերի մեջ: Իրենք այլ կերպ էին պատկերացնում պետական կառավարման համակարգը, հասարակության հետ շփումը, որը, սակայն, այդպես էլ չստացվեց: Իրենք շատ ավելի պարզ էին պատկերացնում ամեն ինչ, բայց երբ եկան իշխանության, երբ այդ լծակներն արդեն իրենց ձեռքին էին, և իրենք պետք է լուծումներ տային, հասկացան, որ խնդիրները բարդ են: Եկավ ժամանակ, երբ նույն իշխանության ղեկավարն իր ելույթներում սկսում էր հասարակությանը մեղադրել ծույլ լինելու մեջ: Իրականում, եթե, օրինակ՝ Սահակաշվիլին, ամեն դեպքում, հիշվում է բազմաթիվ ռեֆորմներով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հետագայում որևէ դրական փոփոխությամբ չեն հիշվելու, նրանք միայն բացասական առումով են հիշվելու: Իրենք միայն շատացրին 30 տարվա ընթացքում քայլ առ քայլ ու դժվարություններով կառուցված կառավարման համակարգի թերությունները: Ոչ մի առաջխաղացում չեղավ: Սա նորմալ էր ու բնական, որովհետև չգիտեին՝ ինչ և ինչպես պետք է անել: Հույսը դրել էին ավելի ազնիվ լինելու վրա, բայց պարզվեց՝ անգամ ազնիվ էլ չէին, թեպետ ազնիվ լինելը ճիշտ կառավարելու համար դեռ բավարար պայման չէ: Շատ ապացույցներ կան այն մասին, որ իրենք ազնիվ չէին կառավարման հարցերում և առաջնորդվում էին զուտ նեղ թիմային, կլանային շահերով: Ի վերջո, ձախողումների շարքը տնտեսական կոլապսի, արտաքին աշխարհում մեր երկրի հեղինակության անկման, հասարակության ապատիայի, սևսպիտակի բաժանման, կոնֆլիկտային խմորումների հանգեցրեց»:

Նա նշեց, որ մեր այս ձախողված վիճակը միայն թշնամիներին է ձեռնտու. «Ամեն ինչ արվեց, որ մեր թշնամիներն ավելի լավ զգան իրենց: Իսկ պատերազմը, որն, ըստ իս, նպատակային էր հրահրված, տեղի ունեցավ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից բխող հարցերի կարգավորման խնդրի համատեքստում: Ընդհանրապես, «հեղափոխություն» կոչվածն այդ շրջանակում է: Իրականում բավականին վտանգավոր խնդիր էր դրված այդ հեղափոխական թիմի ու այդ հեղափոխության առաջնորդի առջև: Ի դեպ՝ այս երեք տարվա ընթացքում իրենք չհրաժարվեցին այդ խնդրից ու հիմա էլ չեն հրաժարվում դրանից: Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության փոփոխության խնդիր էր դրված»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել
Ամենադիտված