Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի ադրբեջանական միլիոնները.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ամբողջ աշխարհը գուշակում է, թե նա ինչ քաղաքականություն կվարի, որ երկրի հետ ինչ հարաբերություններ կկառուցի: Մեր փորձագետները նույնպես տարբեր տեսակետներ են հայտնում, թե Հարավային Կովկասի հարցում Թրամփը ինչ մոտեցումներ կորդեգրի: Բայց մինչ մենք գուշակում ենք, պարզվում է, որ, օրինակ, Ադրբեջանի հետ Թրամփին կարող են կապել ոչ միայն իր երկրի շահերը, այլև անձնական հետաքրքրությունները: Օրերս The Washington Post–ը հայտնել է, որ Դ. Թրամփն ԱՄՆ–ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություն (18 երկրում), այդ թվում` 5–ը՝ Ադրբեջանում: Դրանցից մեկի անունը հայտնի է` Trump International Hotel & Tower Baku: Այդ ընկերությունից ԱՄՆ նորընտիր նախագահը տարեկան վաստակում է 2–2,5 մլն դոլար: Ի դեպ, Ադրբեջանի ղեկավարության և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, ով հիմնականում բնակվում է ԱՄՆ–ում և այնտեղ «լվանում» է ոչ միայն իր հոր, այլև Ալիևների ընտանիքի միլիարդները:

Ըստ որոշ աղբյուրների` նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես–կայսրության գործերով: Վերջերս էլ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Անարը հրավիրված է Դ. Թրամփի երդմնակալությանը:

Թրամփի բիզնես կապերը Ադրբեջանի և այլ երկրների հետ դարձել են ամերիկացի իրավաբանների ու էթիկայի փորձագետների քննարկման առարկա: Ամերիկյան ProPublica հանդեսի վերլուծաբանների կարծիքով` իրավաբանական տեսանկյունից Թրամփի արտասահմանյան արտոնագրային համաձայնությունները կարող են ոտնահարել ԱՄՆ Սահմանադրությունը, ըստ որի` նախագահն իրավունք չունի ստանալու դրամական պարգևատրում: Իսկ Սահմանադրության ոտնահարումը կարող է հանգեցնել իմպիչմենտի: Բայց կա մեկ «բայց»: «Ինչպե՞ս կիմանանք, որ Թրամփը խախտել է Սահմանադրության դրույթները»,– հարցնում է ProPublica–ն և ինքն էլ պատասխանում` ոչ մի կերպ: Իսկ պատճառը, նախևառաջ, պահանջների սահմանափակումներն են, որոնք վերաբերում են նախագահի կողմից տեղեկատվություն բացահայտելուն:
Ինչ էլ լինի, այն, որ Թրամփը բիզնես–շահեր ունի մեր հարևան երկրում, մեզ համար այնքան էլ ոգևորիչ հանգամանք չէ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան
Ամենադիտված