Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիմնական նախընտրական պայքարը դեռ առջևում է, հիմա ընդամենը նախընտրական կամպանիայի սկիզբն է, այն էլ՝ ոչ պաշտոնական: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ հիմնական նախընտրական պայքարը կարող է նաև զգալի փոփոխություններ բերել:

«Այդուհանդերձ, այս պահի դրությամբ խորհրդարանում կարող է հայտնվել առավելագույնը 4-5 ուժ: Դա կարող է լինել «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» դաշինքը, նաև «Քաղպայմանագիրը»: Անվիճելի է, որ այս չորս ուժերը կարող են անցնել խորհրդարան, անցնելու շանսեր ունի նաև ՀԱԿ-ը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նոր ստեղծված կուսակցությունները չունեն այնքան ժամանակ, որ կարողանան իրենց բրենդը ճանաչելի դարձնել և վերոնշյալ ուժերին որպես այլընտրանք ներկայանալ»,-նշեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե առաջիկա ընտրություններին որևէ ուժի չի հաջողվելու 50+1 ձայն հավաքել, և այդ համատեքստում կոալիցիա կազմելու խնդիր է առաջանալու, Վիգեն Հակոբյանը նշեց. «Այս պահին դեռ չի երևում մի ուժ, որը միանգամից կարող է հաղթել և միայնակ իշխանություն ձևավորել: Դա նախևառաջ գործող իշխանությանն է վերաբերում: Հենց առաջին փուլում ինքն իրեն հաղթող հռչակելու և պակասող տոկոսները լրացնելու համար Նիկոլ Փաշինյանը շատ դժվար երևակայելի ընտրախախտումներ պետք է իրականացնի: Իսկ եթե անգամ նման քայլերի գնա, միայն վարչական ռեսուրսով չի կարող սահմանափակվել, որովհետև այս իշխանությունը վարչական ռեսուրս կոչվածին ամբողջովին չի տիրապետում: Պակասող ձայները լրացնելու համար կա՛մ պետք է թվանկարչություն, կա՛մ ահռելի ծավալների ընտրակեղծիքներ լինեն, որոնք չեն կարող աննկատ մնալ: Իշխանությունը պահելու համար, միևնույնն է, պետք է կոալիցիա ձևավորվի: Այս տեսանկյունից իշխանությունը խնդիր ունի, որովհետև այսօր ասպարեզում չունի երևացող սատելիտ մի քաղաքական ուժ, որը միայնակ կամ ինչ-որ դաշինքներով կարող է ԱԺ անցնել, և որի հետ էլ այսօրվա իշխանությունը կկարողանա կոալիցիա կազմել»:

Այս առումով, քաղտեխնոլոգի խոսքով, ընդդիմության խնդիրն ավելի հեշտ է. «Իմ նշած ուժերի՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների և ԲՀԿ-ի խնդիրը ոչ թե խորհրդարան անցնելն է, այլ հաղթելը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը գնում է միայն հաղթանակի համար, Գ. Ծառուկյանը բազմիցս է հայտարարել, որ իրենց նպատակը հաղթելն է: Այս պարագայում շատ հնարավոր է, որ ընդդիմադիր այդ ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են պայմանավորվել: Ամեն դեպքում, ընդդիմադիր ուժերի ստրատեգիական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է: Եվ այս ընտրությունների իմաստը հենց դա է և ոչ թե ինչ-որ մանդատներ վերցնելը և ինչ-որ աթոռներին նստելը»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե ԲՀԿ-ն կարող է իշխանության հետ կոալիցիա կազմել, Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ հիմա նախընտրական շրջան է, և շատ տարբեր ասեկոսեներ, հնարքներ և տեխնոլոգիաներ են օգտագործվելու. «Ես հստակ նշեցի, որ ԲՀԿ-ին տեսնում եմ ընդդիմադիր դաշտում: Այդ կուսակցությունն իրեն ընդդիմադիր դաշտում է դիրքավորել, և ես այդ մեղադրանքների վերաբերյալ հստակ ու փաստարկված հիմքեր չեմ տեսել: Ի վերջո, քանի որ այդ հարցը մի քանի անգամ շոշափվել է, վերջերս ԲՀԿ-ի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, որոշեց պատասխանել այդ հարցին: Նա հստակ ասաց, որ գնում են ընտրությունների՝ հաղթելու, ու բացառեց նշվածը: Դա հրապարակային հայտարարություն էր, որը ֆիքսվում է: Այսինքն, սա լուրջ հայտարարություն է, ըստ էության, նաև քաղաքական խոստում է: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն բավականին լուրջ արդյունք է ունենալու, որը մեծ ազդեցություն է ունենալու հետագայում Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ իշխանական ֆորմատի ձևավորման գործում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սահմանային իրավիճակին ու դրանից բխող կառավարման հարցերին. «Նախ՝ պարզ է, որ այն, ինչ անվանում ենք Սյունիքի խնդիր, որը նաև Գեղարքունիքում է, քողարկված կա նաև այլ մարզերում, իրականում եթե ոչ աշխարհաքաղաքական, ապա առնվազն տարածաշրջանային մեծ խաղի հերթական մասն է: Ու հիմնական թիրախն այստեղ այդ միջանցքն է, որը նախևառաջ Թուրքիայի և այդ երկրին աջակցող որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես եվրոպական երկրներից մեկի քաղաքականության ամենագլխավոր նպատակների մի մասն է:

Ըստ էության, հաշվի առնելով տեղի ունեցողի վայրը, մասնավորապես՝ Սյունիքը, ինչպես նաև գործողությունների իրականացման այս ժամանանակահատվածը, կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը. հիմնականում ճնշման միջոցով, նաև ռազմական շանտաժի միջոցով փորձ է արվում Հայաստանի համար ակտուալիզացնել միջանցքի հարցը: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունների համար դա ակտուալ չէ՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի, թե՛ իր շքախմբի հայտարարություններն ու ելույթները: Իրենք ամենևին դեմ չեն այդ ծրագրերին, եթե դիտարկում ենք նաև հորթի հրճվանքով հայտարարությունները՝ ապաշրջափակման հնարավորությունների մասին: 

Պարզապես հիմա աղմուկ կա այս առումով, ու, հաշվի առնելով նախընտրական շրջանը, հիմա նախընտրում են լռեցնել այդ թեման: Ասում են, թե միջանցքի հարց չկա, բայց պարզ է, որ կա, ինչն ակնհայտ է նաև թե՛ երկրորդ երկրի, թե՛ երրորդ երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից և հարցազրույցներից»,-ասաց քաղտեխնոլոգը:

Իսկ թե ինչ ցույց տվեցին վերջին շուրջ մեկ շաբաթվա զարգացումները, Վ. Հակոբյանը նշեց. «Գործընթացը ցույց տվեց, որ, ամենայն հավանականությամբ, կան որոշակի քողարկված պայմանավորվածություններ, որոնց մասին չի ասվում: Բայց եթե այս իշխանությունն ինչ-որ մի հրաշքով իշխանության մնա, այդ գործընթացը կբացվի, ականատես կլինենք դրա ապաքողարկմանը, այսինքն, միջանցքի խնդիրը նորից կակտուալիզացվի: Երկրորդ՝ գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային խաղի մասնակից են, բայց որտեղ իրենք խաղալ չգիտեն: Քեզ կարող են ներգրավել խաղի մեջ, որտեղ խաղադրույքը քո ռազմավարական տարածքն է: Քեզ կարող են առաջարկել, որ այդ խաղում դու էլ ինչ-որ բանով զբաղվես: Միևնույն ժամանակ, քանի որ այս իշխանությունը ոչ միայն Հայաստանի բնակչության համար, այլև միջազգային գործընկերների հետ հարաբերությունների առումով ունակ չէ որևէ տրամաբանական և ֆունկցիոնալ նշանակություն ունենալ, ամեն դեպքում, չի կարողանում խաղալ այդ խաղը: Երրորդ՝ այս ամենը ցույց տվեց, որ այս իշխանության գործողությունները բավականին պայմանական աղերս ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի հետ, որովհետև այդ խաղը, որին իրենք մասնակցում են, նույնպես որևէ աղերս չունի ՀՀ-ի և Արցախի շահերի հետ»:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ վերջին շաբաթվա զարգացումները ցույց տվեցին նաև մեկ այլ խնդիր. «Ժամանակին ասվում էր, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո պետք է շատ շտապ բանակցողին փոխել, և այդ դեպքում անդառնալի կորուստներ կարող էին և չլինել: Խոսքը նաև տարածքային կորուստների մասին է: Ստացվում է, որ այդ մտահոգություններն արդարացվեցին: Ունենք իշխանություն, որը չգիտի ինչ անել 200 զինվորի հետ: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում մեր անվտանգության, մասնավորապես բանակի վրա արված միլիարդավոր դոլարների ծախսերի մասին: Նույն հարցադրումը կար նաև պատերազմի առումով, որի չորրորդ օրը ԳՇ պետը քաղաքական ղեկավարությանն ասել էր, որ չենք դիմանալու: Ստացվել էր այնպես, որ միլիարդավոր ծախսեր անելուց հետո մեր բանակն ընդամենը 4 օրվա ռեսուրս է ունեցել:

Այլ հարց էլ է առաջանում. հասկացանք, որ չեն ուզում մասնակցել քաղաքական գործընթացին, բայց ինչո՞ւ իրենց գործը չեն անում գեներալ կոչեցյալները, որոնք մեկ հայտարարում են, որ չեն վստահում երկրի քաղաքական ղեկավարին, մի քանի օր հետ գլխիկոր ողջունում են նրան: Ասենք՝ քաղաքական ղեկավարությունը թույլ է, ասենք՝ ինչ-որ բաներ է պայմանավորվել, իսկ զինվորականությո՞ւնը, ընդհանրապես մոտեցում չունե՞ն, չե՞ն կարողանում ասել՝ ինչ է նշանակում՝ 200 հոգի է մտել ՀՀ տարածք, իսկ մենք ՀԱՊԿ ենք դիմում»:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որտեղ ստեղծվածի մեջ մեղադրում են այսօրվա ընդդիմադիր որոշ ներկայացուցիչների և, բնականաբար, ինչպես միշտ, «նախկիններին», քաղտեխնոլոգը նշեց. «Երեք տարի է՝ նույն մարտավարությունն է: Եթե ուրիշ մեղավոր չեն գտնում, պարզ է, որ նախկիններն են մեղավոր: Բայց մենք տեսանք, թե ինֆորմացիոն ինչ քաոս էր տիրում: Իսկ եթե մամուլը չգրեր, աղմուկ չլիներ, հարց է, թե երբ կիմանայինք այդ մասին: Մեծ հաշվով, իշխանության ամենամեծ խնդիրներց մեկը նաև այն է, որ պաշտոնական լրատվության, իշխանության ներկայացուցիչների ու առաջին դեմքի խոսքի նկատմամբ անվստահության մակարդակը ոչ թե զրո, այլ մինուս է: Կարող եմ առնվազն եզրակացնել, եթե ոչ վստահ ասել, որ նրանց խոսքը նման արժեք ունի նաև միջազգային ասպարեզում, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում մի իշխանության խոսք, որը 44 օր բնակչությանը պատերազմի մասին կեղծ լուրերով էր կերակրում, և բնակչությունը միայն 44-րդ օրն իմացավ, որ ոչ թե հաղթում է, այլ արդեն դե ֆակտո պարտվել է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի
Ամենադիտված