Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները

ՍՊՈՐՏ

Շվեդիա-Հայաստան խաղին 50 հազար նստատեղ ունեցող Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում լինելու է ընդամենը 500 երկրպագու։ Համավարակի պատճառով տոմսեր չեն վաճառվում, և տրիբունաներում հայ ֆուտբոլասերներ չեն լինելու։

Առաջիկա խաղի հետ կապված Sputnik Արմենիան զրուցել է շվեդական ակումբներում հանդես եկած Լևոն Փաչաջյանի և Քրիստինա Մանգասարյանի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը Շվեդիայում խաղում է 2013 թվականից։ Այն հարցին, թե հայ երկրպագուներն ինչպես են պատրաստվում առաջիկա խաղին Լևոնը պատասխանում է, որ ցավոք Covid-19 պայմաններում Շվեդիայում շատ մեծ սահմանափակումներ են գործում, պատվիրակություններին ստիպում են թեստեր հանձել, իսկ երկրպագուների հարցը լ ավելի խիստ է:

«Հայ երկրպագուներն իհարկե հետաքրքրված էին Շվեդիա-Հայաստան խաղով։ Պարբերաբար զանգահարում ու խնդրում են, որ իրենց օգնենք խաղին ներկա գտնվելու, բայց ցավոք այս պահին անհնար է դա անել։ Անկախ ամեն ինչից, հայ համայնքը հուսով է, որ մեր ընտրանին արժանի խաղ կցուցադրի ու անպարտելի խաղերի շարքը կշարունակվի»,–ասում է Լևոնը։

Հավաքականի նախկին ֆուտբոլիստը նկատում է, որ մեր թիմին բարդ հանդիպում է սպասվում, քանի որ շվեդներն իրոք շատ ամուր թիմ ունեն` ֆիզիկապես ուժեղ, տակտիկապես շատ լավ պատրաստված:

«Բայց ինչպես ասում են` մենք էլ նվեր չենք և վերջին խաղերում գրանացած արդյունքները հույս են ներշնչում, որ շվեդների համար էլ հեշտ չի լինելու: Չնայած խաղի ընկերական բնույթին, ես սպասում եմ դիտարժան ֆուտբոլ։ Շվեդիայի լրատվամիջոցներն էլ ուշադրության կենտրոնում են պահում այս հանդիպումը և կարևորում այն, քանի որ Եվրո-2020-ի մեկնարկից առաջ հայերի հետ խաղը վերջին ստուգողականն է նրանց համար»,–ասում է Փաչաջյանը։

 

Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը, որը նույնպես երկար ժամանակ խաղացել է Շվեդիայի առաջնությունում, գտնում է, որ մեր ընտրանուն հեշտ խաղ չի սպասվում ու վստահեցնում, որ Շվեդիայում ֆուտբոլ շատ են սիրում։

«Շվեդիայում շատ զարգացած է ֆան շարժումը։Ներքին առաջնությունում կան սկզբունքային մրցակիցներ, որոնց խաղերի ժամանակ նույնիսկ ընդհարումներ են լինում։ Բայց ազգային հավաքականի խաղերի ժամանակ շվեդները միավորվում են ու աջակցում իրենց հավաքականին»,–պատմում է Քրիստինեն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզադաշտում երկրպագուների թիվը շատ չի լինելու` կարելի է համարել, որ Հայաստանի հավաքականի վրա մրցակցի ֆան շարժման ճնշում չի գործադրելու։ Իսկ թե ինչպիսի ճնշում կգործադրի Շվեդիայի հավաքականը, կտեսնենք խաղի ժամանակ։

Վստահ կարելի է ասել, որ Շվեդիա-Հայաստանը տարբերվելու է Խորվաթիա-Հայաստան խաղից, որովհետև մեր մրցակիցները տարբեր խաղաոճ են դավանում։

«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ»
Ամենադիտված