Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունները թքած ունեն քաղաքացու վրա, նրանց համար կարևոր չեն նաև տարածքները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը նոր սադրանքների է դիմում, գողանում ՀՀ սահմանամերձ բնակիչներին պատկանող ընտանի կենդանիներին: Եվ շատ դեպքերում ոչ միայն մեր հովիվների կյանքն է սպառնալիքի տակ, այլ սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների անվտանգությունը: Հարցն այն է նաև, որ վերոնշյալ սադրանքները համարժեք արձագանք չեն ստանում ՀՀ իշխանությունների կողմից: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, բավականին լարված է իրավիճակը:

«Ադրբեջանն, ըստ էության, երկու գլխավոր նպատակ ունի՝ պլան մաքսիմում, պլան մինիմում, որոնք հետևողականորեն իրականացնում է: Լարվածությունը տեղափոխելով ՀՀ սահմաններ՝ Ադրբեջանը նախ փորձում է լուծել Արցախյան հակամարտության էջն իսպառ փակելու քաղաքականությունը: Սա հեռահար նպատակ է, և միայն այսօրվա իշխանություններից ստանալիքի խնդիր չէ: Այսինքն, որքան նրանք առաջ են գալիս և որքան ավելի բարդ իրավիճակ են ստեղծում ՀՀ-ի հետ սահմանին, այնքան Արցախին վերադառնալու հարցը դժվարանում է անգամ վաղվա իշխանությունների համար: Ադրբեջանը փորձում է բանակցություններում օրակարգ ու առաջնահերթություններ փոխել, այդ թվում՝ վաղվա իշխանությունների հետ ապագա բանակցություններում: Օրինակ՝ եթե 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխություն լիներ, նոր ձևավորված իշխանությունները պայքարելու էին ոչ միայն այդ փաստաթղթի որոշակի չիրականացված դրույթները փոխելու, դրանք վերանայելու ուղղությամբ, այլև գլխավոր խնդիրը հենց Արցախյան հարցն էր լինելու: Իսկ այսօր՝ 6-7 ամիս անց, առաջնահերթությունները փոխվել են»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հիմա առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է:

«Սա Ադրբեջանի կողմից հետևողական ու լավ մշակված ծրագիր է՝ ուղղված նաև ապագայի բանակցություններին: Ադրբեջանում Ղարաբաղյան հարցը փակված են համարում ու հիմա փակված լինելու հիմքերն են ստեղծում: Նրանք ստեղծում են պայմաններ, որ ՀՀ-ից բանակցողները մեծ դժվարությամբ կարողանան հասնել այդ հարցին՝ ունենալով ավելի օրհասական խնդիրներ ՀՀ-ի տեսանկյունից: Լարվածությունը սրացնելով՝ Ադրբեջանը մեկ այլ խնդիր էլ է փորձում լուծել: Բաքվում շատ լավ հասկանում են, որ այն, ինչ կարող են ստանալ Հայաստանից, ստանալու են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Հասկանում են, որ հնարավոր առավելագույնը պետք է մինչև հունիսի 20-ը պոկեն, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ ընտրություններով նորից իշխանություն վերցնելու Փաշինյանի հնարավորությունները գնալով նվազում են»,-նշեց Հ. Մխիթարյանը:

Հերմինե Մխիթարյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանի իշխանությունների քայլերը միայն մեկ նպատակի են միտված, ինչով էլ պայմանավորված է լռությունը՝ շատ ու շատ կարևոր հարցերի վերաբերյալ. «Իրենց վերջնաժամկետը՝ հանգուցային կետը, հունիսի 20-նն է: Այսօր փորձում են ծածկել լարվածության մասին խոսակցությունները: Փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, թե ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ: Եվ սա նորմալ է այն մասսայի համար, որոնց ձայներն ակնկալում է Փաշինյանը: Այն, որ իշխանությունները պարզապես թքած ունեն Հայաստանի քաղաքացու վրա և որևէ քայլ այս ուղղությամբ չեն ձեռնարկում ու չեն ձեռնարկելու, մենք նշվածին ամիսներ շարունակ ենք ականատես լինում: Այս համատեքստում պատահական չեն նաև խոսակցությունները, նաև պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները: Փաշինյանի մակարդակով ասվում է ոչ թե Սև լճի, այլ «Սև ջրի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու», և սա վերոնշյալ մասսայի շրջանում աշխատում է»:

Փորձագետն այլևս չի սպասում, որ այս իշխանությունները մեր անվտանգությունն ապահովելու համար որևէ գործուն քայլեր կիրականացնեն. «Օրինակ՝ ՊՆ-ն հովիվի հետ կապված միջադեպին արձագանքում է միայն այն դեպքում, երբ ՄԻՊ-ն է այդ մասին բարձրաձայնում: Այսինքն, եթե ՄԻՊ-ը չխոսեր այդ մասին, ՊՆ-ն դրան չէր էլ արձագանքելու, և մենք չէինք իմանալու, որ նման միջադեպ է եղել: Իրենց նպատակը, մեծ հաշվով, այս ամենը լռության մատնելն է, տպավորություն ստեղծելը, որ այսպես էլ պետք է լինի, և մենք պետք է զիջենք, ընդունենք, որ այդ տարածքները մերը չեն: Այս դիսկուրսն են տարածում հանրության մեջ: Հանրության զգացմունքների վրա են խաղում՝ տանելով «պատերազմ չլինի, նոր զոհեր չլինեն, բայց այս տարբերակով զիջումներն ընկալելի, ընդունելի են» գիծը: Իրենց ամբողջ ուշադրությունը սևեռված է իշխանությունը պահելու վրա: Այսօր նրանց համար կարևոր չեն տարածքային զիջումները: Փաշինյանի վերջին այցերը Եվրոպա ցույց են տալիս, որ ինքն անգամ պատրաստ է նույնիսկ այս փուլում ստանձնել ցանկացած պարտավորություն, միայն թե ընտրություններում որոշակի հաջողությունների, ինչպես նաև որոշակի երաշխիքներ ստանալու հնարավորություններ ստեղծի»:

Մխիթարյանի խոսքով, նոյեմբերի 9-ից հետո ցանկացած հաջորդ օրը պակասեցրել է ինչ-որ բան հետ բերելու, ինչ-որ բանի համար պայքարելու մեր հնարավորությունները: «Քանի դեռ իշխանության են կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունները, յուրաքանչյուր օր մենք կարող ենք ցանկացած նոր զիջման ականատեսը լինել: Հերթականությամբ հանձնեցին Քաշաթաղի, Շահումյանի, Քարվաճառի շրջանները, Սյունիքին հարակից Կուբաթլուի և Զանգելանի շրջանները: Այս ամենը եղավ հընթացս՝ նոյեմբերի 10-ից հետո, անգամ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում ու առանց որևէ թղթի ստորագրման: Կորցրեցինք վերոնշյալ շրջանները, հերթականությամբ կորցրեցինք Սյունիքի անվտանգության երաշխիքներն ու հասանք մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքն առանց որևէ խոչընդոտի մի քանի կմ խորացավ ՀՀ տարածքում: Մեր երկրի սուվերեն տարածքից մեր զինծառայողներին են գերեվարում, և մենք չենք կարողանում անգամ այդ հարցը տեղում լուծել, իսկ մյուս գերիների հարցի մասին արդեն չեն էլ խոսում: 6-7 ամիս շարունակ յուրաքանչյուր օրը մեզանից նոր զիջում է տանում»,-նշեց նա:

Անդրադառնալով այս իշխանության նախընտրական ծրագրին՝ կապված արտաքին քաղաքականության հետ, Հերմինե Մխիթարյանը հավելեց. «Այս դեպքում ևս կարող ենք հիշել Փաշինյանի հայտնի թեզը: Ասում էր՝ իրենք արտաքին քաղաքականությունը պետք է զրոյից սկսեն: Երեք տարի շարունակ այս իշխանությունը հետևողականորեն զրոյացրեց արտաքին քաղաքականությունը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով: Անգամ չափազանց դրական տրամադրված լինելու դեպքում մենք չենք գտնի մի ուղղություն, որտեղ դրական դինամիկա կա: Ըստ իս, ոչ մի ադեկվատ մարդ չի կարող արտաքին քաղաքականությանն առնչվող ինչ-որ դրական քայլեր սպասել այն իշխանություններից, որոնք գնացել են այդ ամենը զրոյացնելու ճանապարհով: Ի դեպ, կարող էին հաջող տեքստ, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնել, բայց այնքան էլ հաջող չեն գրել, թեպետ իրականությանը պետք է նայենք: Մենք անգամ մեր ռազմավարական դաշնակցի հետ ենք ծայրաստիճանի փչացրել հարաբերությունները, և այսօր նման վիճակում ենք:

Այս օրհասական վիճակում, երբ երկիրը լինել-չլինելու խնդրի առաջ է, այսօրվա իշխանությունները աշխարհաքաղաքական ինչ-որ արկածախնդրությունների մեջ են մտնում. ՀԱՊԿ-ին են փորձում մեղադրել մեր տարածքները չպաշտպանելու համար, հետո դիմում են Արևմուտքին ու հայ-ադրբեջանական սահմանը պահելու հրավիրում: Ընդհանուր առմամբ, որևէ ռեալ, ադեկվատ քաղաքականություն չկա, հակառակը՝ ոտքից գլուխ արկածախնդրություն, որի հետևանքով սեղանին արդեն մեր պետականության լինել- չլինելու հարցն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում Տարօրինակ է, թե ինչու Ռուսաստանում նա ոչ մեկին պետք չեղավ․ Մոստովոյը՝ Թիկնիզյանի մասին Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Արարատի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Վեհափառը` իշխանությանը Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ (տեսանյութ) Պատմաբան. «Մեծ Հայաստանը անցյալ չէ, այլ ազգային երազանք»Հայաստան ներթափանցած ցիկլոնը ակտիվ կլինի նաև այսօր․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը ԱՄՆ-ն ներգրավվում է իրանական հարվածներին, տարածաշրջանում ծանր իրավիճակ է․ Աբրահամյան Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում դիմավորեցին հազարավոր հավատացյալներ (տեսանյութ) Համացանցում են հայտնվել ԱՄՆ GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը (տեսանյութ) Պետդումայում մեկնաբանել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակըԻրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանըԻրանը մահապատժի ենթարկեց լրտեսին․ հայտնի է՝ ինչ տվյալներ է փոխանցել Իսրայելին Տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. միջազգայնագետ Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Առանց աթոռների տարբերակը չի՞ քննարկվում. Փաշինյանն է որոշելու, թե որ աթոռին է նստելուԻրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը. պատմության այս օրը (22 հունիս)«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել Ջրանջատումներ՝ հունիսի 23-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի
Ամենադիտված