Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նպատակասլաց ոչնչացնում և վարկաբեկում է բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում իր իսկ մեղքով խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր նպատակամղված շարունակում է ոչնչացնել և վարկաբեկել հայկական զինված ուժերը։ Նախօրեին Արմավիրում Փաշինյանը լպիրշագույն և ցինիկ արտահայտություն է արել։

«Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա. իսկ որ մարդիկ գալիս էին մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր»,- ասել է նա՝ խոսելով նախկին իշխանությունների մասին:

Գաղտնիք չէ, որ հայկական բանակն իր կազմավորման ընթացքում շատ բարդությունների միջով է անցել, եղել են նաև կոռուպցիայի դրսևորումներ, սակայն այն, ինչ անում է Փաշինյանը, հայ զինվորի կերպարի ոչնչացում է։ Առավել ևս, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոռուպցիայի որևէ դեպք այդպես էլ չի բացահայտել, որևէ մեկին բանակը թալանելու համար չի դատել։ Ավելին, սոցցանցերում Փաշինյանին ծաղրում և մատնանշում էին իր թիմի կազմը։

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 14-րդ համարը գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն է, որը մինչև 2000 թվականը եղել է Հայաստանի ամենամեծ զորամասերից մեկի՝ Արմավիրի ուսունական բրիգադի հրամանատարը, իսկ 2000-2008 թվականներին զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալի-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնը։ Ի պաշտոնե հենց նա է պատասխանատու եղել բանակի սնունդի և հագուստի մատակարարումների համար։

Փաշինյանի մեկ այլ թիմակից էլ՝ ԲԴԽ գործող անդամ Գագիկ Ջհանգիրյանը 1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ, իսկ 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Եվ ի պաշտոնե նա էր պարտավոր բացահայտել և պատժել զինված ուժերի թալանը։ Միգուցե կոնֆետ ճանկռողին Փաշինյանը փնտրի իր շրջապատում։ Շարքային այս դասալիքի գործողությունները դժվար է այլևս անմեղսունակություն ու չգիտության հետևանք անվանել, այն, ինչ անում է Փաշինյանը, զինված ուժերի դեմ մանրակրկիտ կազմակերպված տեղեկատվական և հոգեբանական դիվերսիա է, որի նպատակը Հայաստանը վերջնականապես թուլացնելն է։

Աշոտ Մանասյան 

Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
Ամենադիտված