Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ինտրիգ. Ամենահարուստ հայի նախընտրական պայմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական Ժամանակը գրում է, որ իշխանությունը մտադիր է 2017-ի ընտրությունից հետո ստեղծել ներդրումային հիմնադրամ, որը կկազմավորվի նաեւ արտերկրի հայերի, մասնավորապես ռուսաստանահայերի ներդրումներից: Մասնավորապես, թերթը նշում է, որ ամենախոշոր ներդրումը խոստացել է Սամվել Կարապետյանը` Տաշիր գրուպի սեփականատերը:

 Կարապետյանն ըստ Ֆորբսի հանդիսանում է ամենահարուստ հայն աշխարհում: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 4 միլիարդ դոլար:

 Սամվել Կարապետյանը Հայաստանի տնտեսության մեջ ներկայացված է մի շարք խոշոր ներդրումներով, իսկ քաղաքական կյանքում հանդես է գալիս ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանի` եղբոր դեմքով:

 Մի քանի շաբաթ առաջ էլ Կարեն Կարապետյանի գրասենյակը տարածել էր բավական ուշագրավ մի հայտարարություն, որով հերքել էր մամուլում շրջանառված տեղեկությունը, թե Տաշիր գրուպը պատրաստվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում: Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարել էր, թե այդպիսի տեղեկությունը ունի «արհեստական սպասումներ» առաջացնելու նպատակ:

 Երեւույթը, երբ գործարարը հերքում է իրեն վերագրվող ներդրումային մտադրության մասին մամուլի տեղեկությունը, ինքինին ուշագրավ է, իսկ «արհեստական սպասումների» մասին հայտարարությունը վկայում է Հայաստանի իշխանության մեջ առկա գործընթացների բավական բարդ եւ ինտրիգային բնույթը:

 Սամվել Կարապետյանը այդ գործընթացների խոշոր մասնակիցներից է, որը փաստացի հայտարարում է, թե ինչ որ մեկը փորձում է իրեն դնել փաստի առաջ:

 Հետաքրքիր է, արդյոք Կարեն Կարապետյանի գրասենյակը նույն կերպ կարձագանքի նաեւ մամուլի նոր հրապարակմանը, ներդրումային ստեղծվելիք հիմնադրամին Կարապետյանի խոշոր հատկացման մասին: Դա՞ էլ «արհեստական սպասում» առաջացնելու քայլ է, թե՞ արդեն լիովին բնական իրավիճակ, քանի որ առնչվում է հետընտրական իրողությանը:

 Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, թե ներդրողները զգուշանում են նախընտրական իրավիճակում եւ հրաժարվում ներդրումային մտադրություններից: Վարչապետի այդ հայտարարությունների տողատակում լիովին այլ բան է, քան զուտ ներդրողների վարքագծի ստուգաբանությունը: Ներդրողներն իհարկե զգուշանում են նախընտրական իրավիճակներից, սակայն տվյալ պարագայում խոսքը ոչ այնքան ներդրողների մասին է այդ բառի տնտեսական իմաստով, այլ Հայաստանի ներիշխանական խմբերի մասին` քաղաքական իմաստով:

 Պարզ է, որ եթե Հայաստանի համապետական ընտրությունը լիներ շատ հեռու, ներդրողները տնտեսական իմաստով կրկին զգուշանալու էին Հայաստանից, որովհետեւ այստեղ չկա գրավիչ միջավայր:

 Այլ է Հայաստանի ներիշխանական սուբյեկտների խնդիրը, որոնք կանգնել են բավական բարդ իրողությունների առաջ: Արտաքին կոնյունկտուրան շատ վատն է, ներքին ռեսուրսները սպառվում են, դրսից չի ավելանում ոչինչ, եւ համակարգը ստիպված է անցնել ինքնաֆինանսավորման կամ ինքնածախսածածկման: Պարզ է, որ օպտիմալացումները կամ կրճատումները չեն լուծելու հարցը: Պետք է ներդրում, պետք է ձեռքը տանել սեփական գրպանը: Իսկ դա գին ունի` քաղաքական գին: Կամ պետք է ստիպել ինչ որ մեկին, իսկ դա էլ ավելի կլարի ներիշխանական իրավիճակը, կամ պետք է համոզել, պայմանավորվել, բաժանել ու վերաբաժանել իշխանությունը:

 Այդ իմաստով, Սամվել Կարապետյանի մի քանի շաբաթ առաջ արած հայտարարությունը հստակ վկայեց, որ նա չի համաձայնում ներդրումային ինչ-ինչ պայմանների: Այն, որ ընտրությունից հետո նա կարող է ավելացնել ներդրումները, միանգամայն բնական ու տրամաբանական կլինի, եթե ընտրությանը կատարվեն նրա առաջ քաշած պայմանները: Որոնք են դրանք, պարզ չէ, սակայն կան մի շարք ուշագրավ իրողություններ:

 Մասնավորապես, Սամվել Կարապետյանը դիտվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թե մտերիմ անձնավորություն, թե բիզնես գործընկեր Ռուսաստանում: Այդ համատեքստում էլ հենց ակնկալվում էր, որ Կարապետյանը իր ընկեր վարչապետին չի թողնի ծանր վիճակում եւ կօգնի նրան ներդրումներով: Չի բացառվում, որ հենց դա էլ եղել է Սերժ Սարգսյանի ակնկալիքն ու հաշվարկը: Բայց Սամվել Կարապետյանն ըստ երեւույթին չփորձեց գնալ այդ քայլին ինքնաբերաբար` զուտ ընկերությունից ելնելով: Հնարավոր է, որ պահանջվում է Կարեն Կարապետյանի համար քաղաքական հենարան, քաղաքական բեւեռ, որի վրա կհենվի վարչապետը:

 Այդ առումով, ՀՀԿ-ում նրա համար ստեղծվում է նոր կարգավիճակ` նախագահի առաջին տեղակալ, որը ցածր է Սերժ Սարգսյանից, բայց բարձր է մյուսներից: Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ ուշագրավ մեկ այլ հայտարարություն հնչեց Կարեն Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբոր գրասենյակից: Այդ անգամ գրասենյակը անդրադարձավ մամուլի այն հրապարակմանը, թե խորհրդարանում մի շարք պատգամավորներ ունեն իրենց համար կոճակ սեղմող խմբեր, այդ թվում Տաշիրի Կարեն Կարապետյանը: Թվարկվել էին նաեւ «սեղմողների» անուններ:

 Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերքումով, ասելով, թե ինքը չունի կոճակ սեղմողներ եւ պետք չէ վիրավորել մարդկանց, նրանք իր ընկերներն են:

 Փաստորեն, հերքելով «կոճակ սեղմելու» հանգամանքը, Կարապետյանը այդուհանդերձ հարկ էր համարել հրապարակավ ազդարարել, որ խորհրդարանում ունի իր ազդեցության շրջանակը, իր համար վստահելի մարդկանց խումբը:

 Տրամաբանական է, որ Կարապետյանը նոր խորհրդարանում ձգտելու է այդ խումբը ոչ միայն պահպանել, եթե ոչ անուններով, ապա թվաքանակով, այլ նաեւ ավելացնել այդ թվաքանակը: Ըստ ամենայնի, հենց դրանից էլ կախված կլինի, թե կավելացնի՞ արդյոք իր ներդրումները Հայաստանում Սամվել Կարապետյանը, եւ ինչքան կավելացնի:

 

Մյուս հարցն էլ իհարկե այն է, թե այդ հենարանը որքանով կլինի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հենարանը, իսկ որքանով` նրան վերահսկելու միջոց:

Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Ամենադիտված