Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա Հովնանն «Օսկար» բարում 5 հազարանոց սեքսի փոխարեն մարմնավաճառից ...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Հովնան Ա.-ի գործի դատական քննությունը:

20-ամյա Հովնանը մեղադրվում էր կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում Հովնանը Կիևյան փողոցում հանդիպել է մարմնավաճառուհի Հռիփսիմե Զ.-ին, պայմանավորվել է նրա հետ  սեռական հարաբերություն ունենալ 5 հազար դրամով:

Հանդիպման վայրից զույգը շատ չի հեռացել:

Մտել են նույն փողոցում գտնվող «Օսկար» բար և առանձնացել են առանձնասենյակներից մեկում:

Հռիփսիմեն, ոչինչ չկասկածելով, բաց է թողել պայուսակի ճարմանդը:

Եվ  20-ամյա երիտասարդը ավելի շատ գայթակղվել է մարմնավաճառուհու պայուսակում եղած գումարով, քան՝ նրա մարմնով:

Հովնանը կնոջ պայուսակից բացահայտ հափշտակել է 45 հազար դրամ ու… փախել է…

Բայց նա բռնվել է, գրպանում` չարաբաստիկ 45 հազար դրամը՝ 3 հատ 10 հազարանոց և 3 հատ 5 հազարանոց թղթադրամներով: Մարմնավաճառուհու՝ այդ օրվա «աշխատավարձն» էր, երևի…

Դատարանում Հովնան Ա.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով:

Մեղադրողն ու տուժողը չառարկեցին:

Դատարանը հաշվի առավ, որ Հովնանն ամբողջությամբ հատուցել է տուժող կնոջը պատճառած նյութական վնասը:

2016 թվականի ապրիլին Հովնանը մասնակցել էր Արցախի սահմանների պաշտպանությանը:

Հովնան Ա.-ն մեղավոր ճանաչվեց կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց  200 հազար դրամ տուգանքի:

Ձերբակալման պահին առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված 45 հազար դրամը կվերադարձվի… Հովնանին, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի:

Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց
Ամենադիտված